Показаны сообщения с ярлыком Հետաքրքիր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հետաքրքիր. Показать все сообщения

пятница, 3 августа 2018 г.

30 տարի անց տեխնոլոգիական կորպորացիաները կկառավարեն մարդկանց


2050 թվականին Apple և Google ընկերությունները կկարողանան կառավարել մարդկանց ոչ միայն տեղեկատվական հոսքը և հանգիստը, այլև կկարողանան նրանց հասցնել անմահության կամ մահվան: Նման եզրահանգման է եկել բրիտանացի գիտնական Փիրսոն Յենը:

Վերջին տասնամյակում վերոնշված կորպորացիաները միլիարդավոր դոլարներ են ծախսել արհեստական բանականության վրա: Գիտնականի կարծիքով, մոտ ապագայում ընկերությունները կսկսեն զբաղվել կեսատեխնոլոգիական ոլորտով, և նույնիսկ կկարողանան մարդկանց մեջ ներդնել չիփեր, որոնք կկառավարեն նրանց վարքագիծը, օրգանիզմի վիճակը:

Ֆուտուրիստը կարծում է, որ պետությունը հնարավոր է թույլ տա նաև, որպեսզի նշված ընկերությունները կարողանան ազդել մարդկանց նեյրոնների վրա:
ԱՎԵԼԻՆ...

воскресенье, 14 января 2018 г.

2017-ի մեծ հայկական հարսանիքները


2017 թվականին մեկ անգամ չէր, որ հայկական հարսանիքները դարձան համաշխարհային լրատվամիջոցների քննարկման թեման:

Ապրիլին տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը պատրաստվում է ամուսնանալ Լեռանային Ղարաբաղում/Արցախում: Հարսնացուն Տաթև Մանուկյանն էր՝ Հայաստանից մի աղջիկ, ով բնակվում է Բրյուսելում: Հարսանիքը տեղի ունեցավ 2017-ի հունիսի 3-ին՝ Խոր Վիրապում:

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի և ավստրալացի շախմատիստուհի Արիանա Կաիլիի հարսանիքը տեղի ունեցավ 2017-ի սեպտեմբերի 30-ին՝ Սաղմոսավանքում: Հարսանիքին գրոսմայստերը ծախսել է աշխարհի առաջնությունում շահած 120.000 ԱՄՆ դոլարը:

2017-ի նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ հայազգի ամերիկացի գործարար Ալեքսիս Օհանյանի և թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հարսանիքը: Արևմտյան լրատվամիջոցները նշում էին, որ տոնակատարությունը եղել է «բոլոր ժամանակների ամենաթեժ հարսանիքը»:
ԱՎԵԼԻՆ...

воскресенье, 24 декабря 2017 г.

15 պատճառ, որոնց համար հեռանում են լավագույն աշխատակիցները


Լավագույն աշխատակիցներից մեկի կորուստը լուրջ հարված է ընկերության համար։

Հասկացե՛ք, թե ի՞նչն է մարդկանց ստիպում փոխել իրենց աշխատանքը և դուք կկարողանաք ստեղծել ճիշտ ընկերություն։

1․ Ղեկավարի հետ հետադարձ կապի բացակայություն։
2․ Աշխատանքի և անձնական կյանքի միջև անհավասարակշռություն։
3․ Խտրականություն։
4․ Ավելորդ կամ անբավարար ծանրաբեռնվածություն։
5․ Հարգանքի պակաս։
6․ Անհետաքրքրություն։
7․ Առաջընթացի բացակայություն։
8․ Ճնշման ռեժիմ։
9․ Ճանաչման բացակայություն։
10․ Մասնագիտական զարգացման բացակայություն։
11․ Պարգևավճարների բացակայություն։
12․ Ազատության սահմանափակում։
13․ Իմաստի բացակայություն։
14․ Ֆինանսական անկայունություն։
15․ Եվ ի վերջո՝ Անարդյունավետ մոտիվացնող ծրագրեր։
ԱՎԵԼԻՆ...

суббота, 23 декабря 2017 г.

Nokia-ն ամանորյա գովազդում խնդրում է անջատել հեռախոսները


Nokia ընկերությունը հրապարակել է Be the gift («Եղիր նվեր») կոչվող հուզիչ տեսահոլովակ, որը նվիրված է ամանորյա տոներին: Տեսահոլովակը գովազդային է, թեև այն չի գովազդում ընկերության սմարթֆոնները:

Տեսանյութը ցույց է տալիս մոր և տղայի հարաբերությունները հեռավորության վրա՝ հաղորդագրությունների, տեսազանգերի և լուսանկարների միջոցով, որոնք ուղարկվում են Nokia սմարթֆոններով: 

Գովազդային հոլովակի վերջում չկա նույնիսկ գովազդվող սարքի անվանումը, սակայն կա մի շատ կարևոր խնդրանք. «Անջատել բջջային հեռախոսները և ամանորյա տոներն անցկացնել հարազատների շրջանում»:

ԱՎԵԼԻՆ...

вторник, 19 декабря 2017 г.

2 լուսանկար մեր աշխարհի լավագույն կողմերի մասին


Կյանքը հիասքանչ է, ինչի մասին մարդիկ շատ հաճախ մոռանում են: Երջանկության բացարձակ բանաձև գոյություն չունի, սակայն փոքրիկ ուրախությունները, որոնք մեզ շրջապատում են, ունակ են ստեղծելու բարեկեցության և խաղաղության մթնոլորտ:  

Եկեք միասին վերհիշենք այն մանրուքներին մասին, որոնք ժպիտ են պարգևում նույնիսկ ամենադժվար օրերին:

Նրանք արդեն մոտ ընկերներ են



Ահա թե ինչպիսի տեսք ունի երջանիկ սագը


ԱՎԵԼԻՆ...

четверг, 31 октября 2013 г.

Mallster. անսովոր սոցիալական ցանց



Կխոսենք նոր սոցիալական ցանցի մասին: Կխոսենք այն մասին, թե ինչու այն նման չէ Facebook-ին և Vkontakte-ին: Նույնիսկ նրանք, ովքեր անտարբեր են գնումների նկատմամբ, պետք է ծանոթնան նոր սոցիալական ցանցին:

Խոսքը Mallster սոցիալական ցանցի մասին է, որն իր բնույթով հակված է ավելի շատ դեպի օնլայն գնումները: Սոցիալական ցանցում կարող եք գրանցվել հայտնի սոցցանցերի միջոցով և տեղադրել իրեր՝ վաճառքի համար:


Սոցիալական ցանցում առկա իրերը տեղադրվում են օգտատերերի կողմից, որոնց համար ել գոյություն ունեն 3 կոճակներ: 

1-ին «Купить» կոճակը սեղմելու դեպքում, կհայտվեք այն կայքում, որտեղ տեղակայված է իրը վաճառքի համար:

2-րդ «Я хочу» կոճակը սեղմելու դեպքում, իրը կհայտնվի Ձեր պրոֆիլում: Երբ սոցցանցի ընկերները կտատանվեն Ձեր ծննդյան տարեդարձի նվերի հարցում, կարող են տեսնել, թե դուք ինչ կցանկանայիք ունենալ:

Եվ վերջապես 3-րդ «У меня есть» կոճակը սեղմելու դեպքում, կկիսվեք այն փաստով, որ այդ իրը դուք արդեն ունեք: Կկիսվեք Ձեր տպավորություններով  և առաջարկություններով:

Ասեմ նաև, որ սոցցանցում այժմ տեղի է ունենում մրցույթ, որի մանրամասները կարող եք կարդալ սոցցանցի Facebook-յան էջում:


Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ԱՎԵԼԻՆ...

четверг, 17 октября 2013 г.

Google Web Designer. նոր ծրագիր նախատեսված վեբ-ծրագրավորման համար



Google-ը հասարակությանը ամբողջությամբ ասոցացնում է իր վեբ ծառայություններին, և դա զարմանալի չէ, քանի որ ընկերության  Desktop-ային ծրագրերն այդքան էլ շատ չեն: Ընկերությունը գործարկում է նոր ծառայություն, ավելի շուտ ծրագիր, որը նախատեսված է պրոֆեսիոնալ վեբ-ծրագրավորման և գովազդային բաններներ ստեղծելու համար:

Ծրագիրը ստացել է Google Web Designer անվանումը և հիմնականում աշխատում է HTML5 ծրագրավորման լեզվով: Ծրագրի միջոցով ստեղծված բոլոր նախագծերը կաշխատեն բոլոր սարքերի վրա: 






Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ԱՎԵԼԻՆ...

четверг, 10 октября 2013 г.

«Одноклассники.ru» սոցցանցի երկու նորույթները


«Одноклассники.ru» սոցցանցի ադմինիստրացիան ամեն օր բարելավում է կայքի դիզայնը՝  ավելացնում է նոր կոճակներ, իկոնաներ և հղումներ, ինչը միանգամից կարելի է նկատել: Ձեզ եմ ներկայացնում «Одноклассники.ru» սոցցանցի 2 նորույթները, որոնք տեղի են ունեցել վերջին ժամանակներում: 

1. Նկարների լայնամասշտաբ դիտում
Արդեն սոցցանցում կարելի է նկարները դիտել լայնամասշտաբ ռեժիմով: Նկարներ նայելիս մենք ալյևս չենք տարվի տարբեր գովազդներով և ոչ էլ ընկերների ցուցակով:



2. Նկարների տեղափոխում ալբոմից ալբոմ
Վերջերս սոցցանցում սկսել է գործել «նկարների տեղափոխում» ֆունկցիան: Այս ֆունկցիայի օգնությամբ հեշտությամբ կարող եք տեղափոխել Ձեր նկարները ալբոմից ալբոմ:

ԱՎԵԼԻՆ...

суббота, 28 сентября 2013 г.

Օգտագործողների ամենաշատ թույլ տված սխալները «Яндекс» որոնման համակարգում



Սեպտեմբերի 8-ին նշվում էր գրագիտության Միջազգային օրը: Այս առիթով «Яндекс» որոնման համակարգը հրապարակել է օգտագործողների կողմից ամենաշատ թույլ տված բառային սխալները: Ասեմ, որ տվյալները միայն ռուսերեն բառերի հիման վրա է կազմված, որը ստորև ներկայացնում եմ Ձեզ:


Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ԱՎԵԼԻՆ...

среда, 25 сентября 2013 г.

Եվս 1 նոր ծառայություն «Одноклассники» սոցիալական ցանցում


«Քաղաքներ» (Города) խաղը գրեթե բոլոր ժամանակների ամենատարածված խաղն է եղել: Այս խաղը խաղացել և խաղում են տատիկներն իրենց թոռնիկների հետ, ընկերուհիներն իրար հետ և նույնիսկ մեր ծնողները միմյանց հետ: «Քաղաքներ» (Города) խաղը կարելի է հանդիպել նաև գեղարվեստական ֆիլմերում: 
ԱՎԵԼԻՆ...

Որտեղի՞ց է առաջացել «հոթ-դոգ» անվանումը



Ավանդական ամերիկյան սննդի՝ հոթ-դոգի արմատները գալիս են Գերմանիայից, ավելի կոնկրետ՝ Ֆրանկֆուրտից: 
Հոթ-դոգի պատմությունը սկիզբ է առնում Ֆրանկֆուրտից, երբ մի մսագործ որոշում է ստեղծել երկար և բարակ նրբերշիկներ, ինչը և դարձել է նախատիպը ժամանակակից երշիկեղենի: Արտադրողն այն անվանում է «dachshund»: Որոշ ժամանակ անց գերմանացի մի էմիգրանտ, ով մեկնում էր Ամերիկա, սկսում է վաճառել այդ երկար և բարակ նրբերշիկները, որոնք ձևավորում է սեմդվիչի նման՝ երկկողմանի կտրած հացի մեջ: 
ԱՎԵԼԻՆ...

понедельник, 23 сентября 2013 г.

Նոր հարմարավետ ինտերֆեյս Facebook-ի համար


Ձեզ եմ ներկայացնում նոր Octofeed ծառայությունը, որը ներկայացնում է նոր հարմարավետ ինտերֆեյս Facebook-ի համար: Եկեք տեսնենք նոր ինտերֆեյսի մի քանի մանրամասներ:
ԱՎԵԼԻՆ...

пятница, 20 сентября 2013 г.

Այժմ YouTube-ի վիդեոները` Offline ռեժիմով



YouTube-ն իր պաշտոնական բլոգում հայտարարել է նորարարության մասին, ինչը հասանելի կլինի բջջային հեռախոսների համար: Համաձայն պաշտոնական լուրի, նորույթը կլինի վիդեոների օֆլայն դիտումը՝ բջջային հեռախոսների և պլանշետների միջոցով:

Ծառայությունը հնարավորություն  կտա բջջայինի կամ պլանշետի մեջ պահպանել ցանկացած վիդեո և այն դիտել օֆլայն ռեժիմով, այն դեպքում, երբ դուք չունեք ինտերնետ հասանելիություն:
ԱՎԵԼԻՆ...

четверг, 19 сентября 2013 г.

Աշխարհի ամենաթանկ տունը՝ անիվների վրա



Ամենաթանկ տունը, որը գտնվում է անիվների վրա, իր վաճառքը կսկսի Դուբայից: Հավաքածույի մեջ ներառված է հսկայական ննջասենյակներ իրենց հսկայական մահճակալներով, հյուրասենյակ, խոհանոց, զուգարան և բաղնիք, կոկտեյլ-բար: Զարմանալի չէ, որ այս տունը ստացել է Palazzo անվանումը, այսինքն պալատ: Տունը կշռում է 20 տ, առավելագույն արագությունը հասնում է մինչև 150 կմ/ժ: Ավելի մանրամասն դիտեք ներկայացված նկարներում:
ԱՎԵԼԻՆ...

понедельник, 9 сентября 2013 г.

Facebook սոցցանցի նոր ծառայությունը


Վերջին ժամանակներում Facebook սոցցանցը ակտիվորեն տեստավորում է նոր ծառայություններ, որոնցից էր #հեշտեգը, ինչն էլ համարվում է Twitter-ի տիպիկ ատրիբուտներից մեկը:
ԱՎԵԼԻՆ...

воскресенье, 6 января 2013 г.

Վաստակեք գումար Ձեր նկարների օգնությամբ






Եթե սիրում եք լուսանկարել և զբաղվում եք լուսանկարչությամբ, ապա Ձեր լուսանկարների շնորհիվ կարող եք վաստակել որոշակի գումարներ Fotolia.com կայքի օգնությամբ: Դրա համար պետք է գրանցվել կայքում: 

Սեղմում եք Регистрация հղմանը, այնուհետև մուտքագրում եք Ձեր մուտքանունը և գաղտնաբառը ու հաստատում գրանցումը: 

Գրանցվելուց հետո կարող եք ներբեռնել Ձեր լուսանկարները և վաստակել: Որպեսզի ձեր աշխատանքներն առանձնանան մնացածից, պետք է մուտքագրել որոնվող բառեր, որոնց օգնությամբ հնարավոր կլինի գտնել Ձեր աշխատանքները:
ԱՎԵԼԻՆ...