понедельник, 21 октября 2013 г.

Ինչպե՞ս փոխել ցանկացած կայքի տառատեսակը


Սկսնակ վեբ-դիզայներները հաճախ ուշադրություն չեն դարձնում կայքում տեղադրվելիք տառատեսակներին, սակայն իզուր: Որովհետև կայքի ամբողջական մասը հիմնականում կազմված է լինում տեքստերից:

Եթե այցելել եք որևէ կայք և Ձեզ դուր չի եկել կայքի տառատեսակը, ապա այն կարող եք փոխարինել TypeWonder ծառայության միջոցով: TypeWonder ծառայության միջոցով կարող եք տեսնել, թե ինչպիսի տեսք կունենար կայքը՝ այլ տառատեսակի ընտրության դեպքում: 


Պարզապես որոնման դաշտում մուտքագրեք այն կայքի հասցեն, որը ցանկանում եք բացել և սեղմեք GO! 

ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք