Կխոսենք նոր սոցիալական ցանցի մասին: Կխոսենք այն մասին, թե ինչու այն նման չէ Facebook-ին և Vkontakte-ին: Նույնիսկ նրանք, ովքեր անտարբեր են գնումների նկատմամբ, պետք է ծանոթնան նոր սոցիալական ցանցին:
Խոսքը Mallster սոցիալական ցանցի մասին է, որն իր բնույթով հակված է ավելի շատ դեպի օնլայն գնումները: Սոցիալական ցանցում կարող եք գրանցվել հայտնի սոցցանցերի միջոցով և տեղադրել իրեր՝ վաճառքի համար:
Սոցիալական ցանցում առկա իրերը տեղադրվում են օգտատերերի կողմից, որոնց համար ել գոյություն ունեն 3 կոճակներ:
1-ին «Купить» կոճակը սեղմելու դեպքում, կհայտվեք այն կայքում, որտեղ տեղակայված է իրը վաճառքի համար:
2-րդ «Я хочу» կոճակը սեղմելու դեպքում, իրը կհայտնվի Ձեր պրոֆիլում: Երբ սոցցանցի ընկերները կտատանվեն Ձեր ծննդյան տարեդարձի նվերի հարցում, կարող են տեսնել, թե դուք ինչ կցանկանայիք ունենալ:
Եվ վերջապես 3-րդ «У меня есть» կոճակը սեղմելու դեպքում, կկիսվեք այն փաստով, որ այդ իրը դուք արդեն ունեք: Կկիսվեք Ձեր տպավորություններով և առաջարկություններով:
Ասեմ նաև, որ սոցցանցում այժմ տեղի է ունենում մրցույթ, որի մանրամասները կարող եք կարդալ սոցցանցի Facebook-յան էջում:
Կիսվի՛ր ընկերներիդ հետ