среда, 25 сентября 2013 г.

Եվս 1 նոր ծառայություն «Одноклассники» սոցիալական ցանցում


«Քաղաքներ» (Города) խաղը գրեթե բոլոր ժամանակների ամենատարածված խաղն է եղել: Այս խաղը խաղացել և խաղում են տատիկներն իրենց թոռնիկների հետ, ընկերուհիներն իրար հետ և նույնիսկ մեր ծնողները միմյանց հետ: «Քաղաքներ» (Города) խաղը կարելի է հանդիպել նաև գեղարվեստական ֆիլմերում: 

Հայտնի ռուսական «Одноклассники» սոցցանցը գործարկում «քաղաքներ» (Города) ծառայությունն օնլայն: Ծառայությունը հնարավորություն է տալու բոլոր օգտատերերին խաղալ հայտնի Города խաղը հենց օգտատերերի էջերում: Պարզապես պետք է օգտատիրոջ նկարի կողքին սեղմել նրա քաղաքի անունի վրա և խաղը կսկվի: Նշեմ, որ ծառայությունում քաղաքների ցանկը դեռ մեծ չէ, այդ պատճառով այս ծառայությունը շատերի մոտ կակտիվանա ավելի ուշ:

Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք