среда, 25 сентября 2013 г.

Որտեղի՞ց է առաջացել «հոթ-դոգ» անվանումը



Ավանդական ամերիկյան սննդի՝ հոթ-դոգի արմատները գալիս են Գերմանիայից, ավելի կոնկրետ՝ Ֆրանկֆուրտից: 
Հոթ-դոգի պատմությունը սկիզբ է առնում Ֆրանկֆուրտից, երբ մի մսագործ որոշում է ստեղծել երկար և բարակ նրբերշիկներ, ինչը և դարձել է նախատիպը ժամանակակից երշիկեղենի: Արտադրողն այն անվանում է «dachshund»: Որոշ ժամանակ անց գերմանացի մի էմիգրանտ, ով մեկնում էր Ամերիկա, սկսում է վաճառել այդ երկար և բարակ նրբերշիկները, որոնք ձևավորում է սեմդվիչի նման՝ երկկողմանի կտրած հացի մեջ: 
Սա տեղի է ունեցել դեռ 19-րդ դարում, երբ մարդկությունը նույնիսկ ծանոթ չէր անձեռոցիկների հետ, դրա համար հացը խաղում էր կարևոր դեր՝ թույլ էր տալիս չկեղտոտել ձեռքերը ճարպերով: 20-րդ դարի սկզբին նկարիչ Դարգանը որոշում է կատարել մի քանի պատկերազարդումներ հոթ-դոգի վրա, ինչն արդեն շատ էր սիրվել Նոր աշխարհում: Նա գիտեր ուտեստի թարգմանությունը, սակայն չգիտեր գերմանարեն ճիշտ ինչպես է գրվում, երկար չմտածելով պատկերազարդումն անվանեց իր մայրենի լեզվով՝ տալով ընդհանուր իմաստ անվանմանը: Այսպիսով, ուտեստը ստացավ «հոթ-դոգ» անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է տաք շուն:


Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք