пятница, 3 апреля 2020 г.

Ինչպես քիչ ծախսել և շատ խնայել․ պարզ կանոններ, որոնց մասին մենք մոռանում ենք

  Photo Credits: Iravaban.net

Սովորում ենք հստակ նպատակներ դնել մեր առջև և կիրառել պարզ կանոններ։

Ինչպես ծախսել ավելի քիչ 

1․ Կատարեք եկամուտների և ծախսերի «հաշվապահություն»

Անհիմն ծախսերի ամենատարածված պատճառներից մեկը հաշվարկի բացակայությունն է։ Որպեսզի հստակ հասկանաք, թե որտեղ են ծախսվում ձեր գումարները, պետք է կատարել եկամուտների և ծախսերի ամենաօրյա հաշվարկ։ Ժամանակ գտնել և գրառումներ անել տվյալ օրվա ծախսերի վերաբերյալ։ Ի դեպ, կարող եք օգտվել նաև բջջային հավելվածներից, օրինակ 1Money-ից։

2․ Պլանավորեք ձեր բյուջեն

Հաշվարկեք, թե որքան գումար է ձեզ անհրաժեշտ մեկ ամսվա ծախսերի համար։ Իդեալական է համարվում այն հաշվարկը, որում եկամուտները ծախսերին գերազանցում են նվազագույնը 10%-ով։

3․ Բարդացրեք ձեր կյանքը

Իմպուլսիվ ծախսերից խուսափելու համար առկա են մի քանի տարբերակներ։ Բայց դրա համար պետք է բարդացնել գնումների ընթացքը։ Եվ այսպես՝

- գնումների գնացեք գնվող ապրանքների նախնական ցուցակով և փորձեք խստորեն պահպանել դրանք,

- ձեզ հետ վերցրեք սահմանափակ կանխիկ գումար (կամ բանկային քարտ օրական ցածր լիմիտով),

4․ Սովորեք հրաժարվել

Գիտակցված գնումներից կարելի է նաև եկամուտ ստանալ։ Ամեն անգամ, երբ կհրաժարվեք իմպուլսային գնումներից, այդ գումարը պահպանեք բանկային հաշվի վրա։

Ինչպես խնայել ավելի շատ

1․ Սահմանեք հստակ նպատակներ

Ձեր ցանկությունները ձևակերպեք հնարավորինս պարզ։ Ոչ թե «Ես ցանկանում եմ ավտոմեքենա», այլ «Ես ցանկանում եմ կարմիր ավտոմեքենա այս ամռանը»։ Հաշվարկեք, թե որքան գումար է հարկավոր ձեր այդ ցանկությունն իրականացնելու համար։

2․ Գտեք եկամուտների նոր աղբյուրներ

Այսօր կողմնակի աշխատանք գտնելը շատ հեշտ է, կարևորը ցանկությունն է։ Կան բազմաթիվ ինտերնետային ծառայություններ, որոնք պատվիրատուներին և կատարողներին միավորում են մեկ հարթակում։ Կարելի է միանալ նաև ggTaxi, Yandex Taxi և այլ նմանատիպ ծառայությունների և ունենալ լրացուցիչ եկամուտ։

Ներշնչման աղբյուր՝ Lifehacker.ru
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք