суббота, 23 декабря 2017 г.

Nokia-ն ամանորյա գովազդում խնդրում է անջատել հեռախոսները


Nokia ընկերությունը հրապարակել է Be the gift («Եղիր նվեր») կոչվող հուզիչ տեսահոլովակ, որը նվիրված է ամանորյա տոներին: Տեսահոլովակը գովազդային է, թեև այն չի գովազդում ընկերության սմարթֆոնները:

Տեսանյութը ցույց է տալիս մոր և տղայի հարաբերությունները հեռավորության վրա՝ հաղորդագրությունների, տեսազանգերի և լուսանկարների միջոցով, որոնք ուղարկվում են Nokia սմարթֆոններով: 

Գովազդային հոլովակի վերջում չկա նույնիսկ գովազդվող սարքի անվանումը, սակայն կա մի շատ կարևոր խնդրանք. «Անջատել բջջային հեռախոսները և ամանորյա տոներն անցկացնել հարազատների շրջանում»:

ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք