пятница, 3 августа 2018 г.

30 տարի անց տեխնոլոգիական կորպորացիաները կկառավարեն մարդկանց


2050 թվականին Apple և Google ընկերությունները կկարողանան կառավարել մարդկանց ոչ միայն տեղեկատվական հոսքը և հանգիստը, այլև կկարողանան նրանց հասցնել անմահության կամ մահվան: Նման եզրահանգման է եկել բրիտանացի գիտնական Փիրսոն Յենը:

Վերջին տասնամյակում վերոնշված կորպորացիաները միլիարդավոր դոլարներ են ծախսել արհեստական բանականության վրա: Գիտնականի կարծիքով, մոտ ապագայում ընկերությունները կսկսեն զբաղվել կեսատեխնոլոգիական ոլորտով, և նույնիսկ կկարողանան մարդկանց մեջ ներդնել չիփեր, որոնք կկառավարեն նրանց վարքագիծը, օրգանիզմի վիճակը:

Ֆուտուրիստը կարծում է, որ պետությունը հնարավոր է թույլ տա նաև, որպեսզի նշված ընկերությունները կարողանան ազդել մարդկանց նեյրոնների վրա:
ԱՎԵԼԻՆ...

пятница, 30 марта 2018 г.

Հայերի կողմից ամենափնտրված բառերը Google-ում (2018թ. 1-ին եռամսյակ)


Vardblog.NET-ը սկսում է վերլուծական հոդվածների նոր շարք, որի շրջանակներում տարվա բոլոր եռամսյակների վերջում կներկայացնի Google որոնման համակարգում հայերի կողմից ամենաորոնված բառերի լավագույն 25-յակը:

Ստորև կարող եք ծանոթանալ այն 25 հարցումներին, որոնք հայերի կողմից կատարվել են վերջին 90 օրվա ընթացքում:

ԱՎԵԼԻՆ...

четверг, 22 марта 2018 г.

3 արտահայտություններ, որոնց համար Ձեզ չեն ընդունի աշխատանքի


Շատերս ենք ցանկանում մեր լավագույն կողմերը ցուցադրել ռեզյումեին կից ուղեկցող նամակում, սակայն շատ հաճախ ստացվում է հակառակը: Որպեսզի գրենք ամենաօրիգինալ և համոզիչ բացատրությունները, թե ինչու պետք է մեզ վերցնեն աշխատանքի, ուղեկցող նամակը «լցոնում ենք» ավելորդ նախադասություններով:

Vardblog.NET-ը ներկայացնում է 3 արտահայտություններ, որոնցից պետք է խուսափել և՛ ուղեկցող նամակում և՛ հարցազրույցի ժամանակ:

1. «Հարգելի ...»

Պետք է խուսափել «Հարգելի ...» դիմելաձևից: Շատ ավելի արդյունավետ է գրել. «Մարդկային ռեսուրսների թանկագին պատասխանատու»: 

Reputation Capital Media Services-ի հիմնադիր Մերի Էլլեն Սլեյթերն ասում է. «Նման անորոշ դիմելաձևը հուշում է այն մասին, որ դուք ժամանակ չեք հատկացրել գտնելուն և հասկանալուն, թե ում եք կոնկրետ գրում»:

2. «Կարծում եմ ես լավագույն թեկնածուն եմ այս պաշտոնի համար»

Կրկին Սլեյթերը նկատում է.

«Սա կրկանկի հիմարություն է: «Կարծում եմ», «Զգում եմ» և «Հավատում եմ» բառերը բիզնես միջավայրում օգտագործելի չեն: Եվ դուք չպետք է որոշեք, համապատասխանում եք նշված աշխատանքին, թե ոչ»: 

3. «Ինձ այնքա՜ն դուր է գալիս Ձեր ընկերությունը ...»

Get It Done: Write a Cover Letter գրքի հեղինակ Ջերեմի  Շիֆիլինգը նշում է, որ թեկնածուները շատ հաճախ ընկնում են ձևականությունների հետևից և փորձում են տվյալ ընկերության նկատմամբ իրենց սիրով աչքի ընկնել զրուցավարների մոտ: 

Կան սահմաններ, որոնք անցնելու դեպքում դա նմանվում է հիմարության: Ոչ ոք չի սիրում դատարկ խոսացողներին:
ԱՎԵԼԻՆ...

суббота, 10 марта 2018 г.

5 երկրներ, որտեղ պետք է ներդրում անել հենց հիմա


Որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե արդյո՞ք արժե ներդրում անել այս կամ այն երկրում, պետք է ուշադրություն դարձնել մի քանի կարևոր չափանիշների:

Համաշխարհային բանկն իր հաշվետվության մեջ ընդգծել է չորս կարևոր գործոններ (մարդիկ, շրջակա միջավայրը, փոխկապվածությունը և կառուցվածքը), որոնք կարևոր են ոչ միայն անհատ ձեռնարկատերերի, այլ նաև խոշոր կորպորացիաների համար՝ բնական ռեսուրսներում, շուկաներում, տեխնոլոգիաներում և բրենդներում ներդրում անելու տեսանկյունից:

Վերը նշված հաշվետվության հիման վրա U.S. News պարբերականը հրապարակել է լավագույն երկրների ցանկը, որոնք լավագույնն են ներդրումների տեսանկյունից:

5. Սինգապուր

Բնակչություն՝ 5,6 մլն
ՀՆԱ՝ $297 մլրդ
ՀՆԱ-ի գերաճ՝ 2%

4. Մալազիա

Բնակչություն՝ 31,2 մլն
ՀՆԱ՝ $296,4 մլրդ
ՀՆԱ-ի գերաճ՝ 4,2%

3. Լեհաստան

Բնակչություն՝ 37,9 մլն
ՀՆԱ՝ $469,5 մլրդ
ՀՆԱ-ի գերաճ՝ 2,9%

2. Ինդոնեզիա

Բնակչություն՝ 261,1 մլն
ՀՆԱ՝ $932,3 մլրդ
ՀՆԱ-ի գերաճ՝ 5%

1. Ֆիլիպիններ

Բնակչություն՝ 103,3 մլն
ՀՆԱ՝ $304,9 մլրդ
ՀՆԱ-ի գերաճ՝ 6,9%
ԱՎԵԼԻՆ...

воскресенье, 4 февраля 2018 г.

Instagram-ի 10 ամենահայտնի հայկական պրոֆիլները


Instagram սոցիալական ցանցը շատ հայտնի է և միլիոնավոր պրոֆիլների մեջ շատ դժվար է առանձնացնել նրանց, ում իսկապես պետք է հետևել կամ բաժանորդագրվել:

Vardblog.NET-ն առանձնացրել է Instagram-ի հայակական այն 10 պրոֆիլները, որոնց կարելի է բաժանորդագրվել և հետևել:

1. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլիստ)

2. Սերժ Թանգյան (ռոք-երգիչ)

3. Սուրեն Մանվելյան (լուսանկարիչ)

4. Դիանա Մարկոսյան (լուսանկարիչ)

5. Wings of Tatev (ճոպանուղի Տաթևի վանքում)

6. Դան Բիլզերյան («Instagram-ի թագավոր»)

7. Դավիթ Հակոբյան (ՀՀ նախագահի լուսանկարիչ)

8. Էմմա Մարաշլյան (Photo Atelier Marashlyan ֆոտո-ստուդիայի հիմնադիր)

9. Սքաութ Թուֆանքջյան (ֆոտոլրագրող)

10. VSCOArmenia (միակ պրոֆիլը, որը չի պատկանում ո՛չ անձի և ո՛չ էլ որևէ կազմակերպության)
ԱՎԵԼԻՆ...

четверг, 18 января 2018 г.

Ինչպե՞ս հյուրերին փոխանցել Wi-Fi-ի գաղտնաբառը՝ առանց այն արտասանելու


Գոյություն ունեն մի քանի տարբերակներ, որոնց օգնությամբ կարելի է միանալ Wi-Fi ցանցին, սակայն չիմանալ գաղտնաբառը: Դրանցից մեկը QR-կոդի կիրառումն է:

Գեներացնել QR-կոդ, որն ընկերներին և ընտանիքի անդամներին թույլ կտա միանալ Wi-Fi ցանցին՝ հատուկ կայքի միջոցով վերջինիս ստեղծման արդյունքում: QR-կոդը ստեղծելուց հետո այն կարելի է տպել և փակցնել տեսանելի վայրում կամ դնել սեղանին:

Այս մեթոդը շատ օգտակար է այն օգտատերերի համար, ովքեր ունենում են շատ հյուրեր, սակայն չեն ցանկանում բոլորին փոխանցել Wi-Fi ցանցի կոդը:

Wi-Fi ցանցի համար QR-կոդ ստեղծելու համար պետք է այցելել qifi.org կայք, մուտքագրել ցանցի անվանումը, գաղտնաբառը և սեղմել Generate:

WI-Fi ցանցի համապատասխան անվանումը և գաղտնաբառը գրելուց և Generate կոճակը սեղմելուց հետո, վեբ-հավելվածը կստեղծի QR-կոդ, որը կարող եք տպել կամ պահպանել սարքերում:
ԱՎԵԼԻՆ...

понедельник, 15 января 2018 г.

Ով է «բրազիլական Ուորեն Բաֆեթը»


Ներկայացնում եմ Heinz, Burger King և Budweiser ընկերությունների սեփականատեր Ժորժ Պաուլո Լեհմանի կյանքի կարևոր հատվածները:

Ժորժ Պաուլո Լեհմանը ծնվել է 1939 թվականին՝ Ռիո դե Ժանեյրո քաղաքում և  գործարարների ընտանիքից է: Նրա հայրը՝ Փոլը, Բրազիլիա եկել է Շվեյցարիայից և սկսել է զբաղվել պանրի վաճառքով:

17 տարեկանում Լեհմանը կարողանում է ընդունվել Հարվարդի տնտեսական ֆակուլտետ: Գործարարի կարծիքով, նա Հարվարդ ընդունվել է սպորտի, այլ ոչ թե ակադեմիական հաջողությունների շնորհիվ: Բուհն ավարտելուց հետո նա որոշ ժամանակ աշխատել է որպես լրագրող Jornal do Brasil հեղինակային խմբագրությունում:

Հարազատների կապերի շնորհիվ Լեհմանին հաջողվում է փորձաշրջան անցնել Credit Suisse բանկում: Նրա առաջին անկախ ներդրումն անհաջող է լինում:

1971 թվականին Լեհմանը՝ գործընկերներ Մարսել Թելիսի և Կառլոս Սիկուպիրի հետ միասին բացում է Banco de Investimentos Garantia ներդրումային բանկը: Մինչ այդ պահը նա մտածում էր աշխատանքի ընդունվել J.P. Morgan ամերկյան բանկում, սակայն սեփական բիզնես սկսելու ցանկությունը հաղթում է այդ մտադրությանը:


2017 թվականի արդյունքներով Forbes հեղինակային ամսագրում Ժորժ Պաուլո Լեհմանը զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը և համարվում է Բրազիլիայի ամենահարուստ մարդը: Նրա կարողությունը գնահատվում է 29,2 մլրդ ԱՄՆ դոլար:
ԱՎԵԼԻՆ...

воскресенье, 14 января 2018 г.

2017-ի մեծ հայկական հարսանիքները


2017 թվականին մեկ անգամ չէր, որ հայկական հարսանիքները դարձան համաշխարհային լրատվամիջոցների քննարկման թեման:

Ապրիլին տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը պատրաստվում է ամուսնանալ Լեռանային Ղարաբաղում/Արցախում: Հարսնացուն Տաթև Մանուկյանն էր՝ Հայաստանից մի աղջիկ, ով բնակվում է Բրյուսելում: Հարսանիքը տեղի ունեցավ 2017-ի հունիսի 3-ին՝ Խոր Վիրապում:

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի և ավստրալացի շախմատիստուհի Արիանա Կաիլիի հարսանիքը տեղի ունեցավ 2017-ի սեպտեմբերի 30-ին՝ Սաղմոսավանքում: Հարսանիքին գրոսմայստերը ծախսել է աշխարհի առաջնությունում շահած 120.000 ԱՄՆ դոլարը:

2017-ի նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ հայազգի ամերիկացի գործարար Ալեքսիս Օհանյանի և թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հարսանիքը: Արևմտյան լրատվամիջոցները նշում էին, որ տոնակատարությունը եղել է «բոլոր ժամանակների ամենաթեժ հարսանիքը»:
ԱՎԵԼԻՆ...

четверг, 11 января 2018 г.

Հայկական 3 գյուտեր, որոնք ցնցեցին աշխարհը 2017-ին


2017 թվականը հիշվեց հայ մասնագետների բացառիկ գյուտերով, որոնք աշխարհում դարձան առաջինն իրենց տեսակով: Ստորև ներկայացնում են դրանցից երեքը:

Առաջինը հայ ծրագրավորողների կողմից ստեղծված Volterman խելացի դրամապանակն էր, որը կյանքի կոչվեց 2017 թվականի մայիսին: Դրամապանակն օժտված է GPS հնարավորությամբ, որը թույլ է տալիս հեշտությամբ գտնել այն: Դրամապանակում ներդրված է նաև տեսախցիկ, որը կարողանում է լուսանկարել դրամապանակը գողացողին և այն ուղարկել դրամապանակի տիրոջը:

Երկրորդ գյուտը վերաբերվում է ռազմական ոլորտին: 2017-ի ապրիլին հայկական «Արագած» ընկերությունը «Ֆագոտ» հակատանկային համակարգի համար մշակեց և արտադրեց ջերմային պատկերման սարքավորում, որը թույլ է տալիս հայտնաբերել և հարվածել հակառակորդի ռազմական տեխնիկային ավելի քան 3500 մ հեռավորության վրա, իսկ կենդանի ուժին՝ 5500 մ հեռավորության վրա:

Երրորդ հեղափոխական գյուտը նորից ՏՏ ոլորտից էր: 2017-ի դեկտեմբերին Երևանում ներկայացվեց աշխարհում առաջին մանկական «խելացի» օրորոցը, որը հեշտությամբ միանում է սմարթֆոններին: Օրորոցում տեղադրված է ռադիոդայակ, տեսախցիկ, երաժշտական նվագարկիչ և լամպ: Ծնողները սմարթֆոնի միջոցով օրորոցին կարող են միանալ ցանկացած պահի, աշխարհի ցանկացած կետից:
ԱՎԵԼԻՆ...

суббота, 30 декабря 2017 г.

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ


Ահա և վերջ: Ավարտվեց ևս մեկ տարի՝ իր դրական և բացասական իրադարձություններով ու ձեռքբերումներով:

Հարգելիներս, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ 2018 թվականը լինի նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի՝ թե՛ Ձեզ համար, թե՛ մեր երկրի:
ԱՎԵԼԻՆ...