
Շատերս ենք ցանկանում մեր լավագույն կողմերը ցուցադրել ռեզյումեին կից ուղեկցող նամակում, սակայն շատ հաճախ ստացվում է հակառակը: Որպեսզի գրենք ամենաօրիգինալ և համոզիչ բացատրությունները, թե ինչու պետք է մեզ վերցնեն աշխատանքի, ուղեկցող նամակը «լցոնում ենք» ավելորդ նախադասություններով:
Vardblog.NET-ը ներկայացնում է 3 արտահայտություններ, որոնցից պետք է խուսափել և՛ ուղեկցող նամակում և՛ հարցազրույցի ժամանակ:
1. «Հարգելի ...»
Պետք է խուսափել «Հարգելի ...» դիմելաձևից: Շատ ավելի արդյունավետ է գրել. «Մարդկային ռեսուրսների թանկագին պատասխանատու»:
Reputation Capital Media Services-ի հիմնադիր Մերի Էլլեն Սլեյթերն ասում է. «Նման անորոշ դիմելաձևը հուշում է այն մասին, որ դուք ժամանակ չեք հատկացրել գտնելուն և հասկանալուն, թե ում եք կոնկրետ գրում»:
2. «Կարծում եմ ես լավագույն թեկնածուն եմ այս պաշտոնի համար»
Կրկին Սլեյթերը նկատում է.
«Սա կրկանկի հիմարություն է: «Կարծում եմ», «Զգում եմ» և «Հավատում եմ» բառերը բիզնես միջավայրում օգտագործելի չեն: Եվ դուք չպետք է որոշեք, համապատասխանում եք նշված աշխատանքին, թե ոչ»:
3. «Ինձ այնքա՜ն դուր է գալիս Ձեր ընկերությունը ...»
Get It Done: Write a Cover Letter գրքի հեղինակ Ջերեմի Շիֆիլինգը նշում է, որ թեկնածուները շատ հաճախ ընկնում են ձևականությունների հետևից և փորձում են տվյալ ընկերության նկատմամբ իրենց սիրով աչքի ընկնել զրուցավարների մոտ:
Կան սահմաններ, որոնք անցնելու դեպքում դա նմանվում է հիմարության: Ոչ ոք չի սիրում դատարկ խոսացողներին: