понедельник, 28 января 2013 г.

Որքա՞ն ժամանակ են անց կացնում օգտվողները Youtube-ում


Ճանաչված Youtube վիդեոհոսթինգ ծառայությունը գնվել է Google-ի կողմից դեռևս 2006 թվականին: Ընկերության վերջին կոնֆերանսի ժամանակ ամփոփվել է վիդեոհոսթինգի հաճախությունները և ստատիստիկան: Google-ի համաշխարհային վաճառքի և զարգացման գծով տնօրենի խոսքերով,2012 թվականի տվյալներով Youtube-ից օգտվողներն ամեն ամիս վիդեոհոսթինգում անց են կացնում շուրջ 4 մլրդ ժամ: Տնօրենը նշել է նաև,որ Youtube-ը այս պահին հասանելի է 400 մլն բջջային հեռախոսների համար ամբողջ աշխարհում և աշխարհի բազմաթիվ ճանաչված բռենդներ օգտվում են հենց Youtube-ում գովազդ տեղադրելու հնարավորությունից,որից Youtube-ը այս թվականին ստացել է ավելի մեծ շահույթ,քան 2011 թվականին: Օրինակ՝ բոլորին շատ հայտնի Հարավ Կորեացի ռեփեր PSY-ի Gangnam Style երգից Youtube-ը ստացել է շուրջ  8 մլն ԱՄՆ դոլար շահույթ:

Նյութը տարածեք սոցցանցերում՝
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք