Показаны сообщения с ярлыком ԹՈՓ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԹՈՓ. Показать все сообщения

воскресенье, 12 декабря 2021 г.

Հայերի կողմից ամենափնտրված բառերը Google որոնման համակարգում

 


Vardblog.NET-ը ներկայացնում է Google որոնման համակարգում հայերի կողմից ամենաորոնված բառերի լավագույն 25-յակը:

Ստորև կարող եք ծանոթանալ այն 25 հարցումներին, որոնք հայերի կողմից կատարվել են վերջին 30 օրվա ընթացքում:


ԱՎԵԼԻՆ...

воскресенье, 11 ноября 2018 г.

3 բջջային հավելվածներ, որոնք Ձեզ կսովորեցնեն ծրագրավորել


Փնտրում ե՞ք դասընթացներ, որոնք Ձեզ ծրագրավորում կսովորեցնեն: Vardblog.NET-ը ներկայացնում բջջային հավելվածներ, որոնց օգնությամբ ծրագրավորում կարելի է սովորել նաև ճանապարհին:

Դժվար գտնվի մարդ, ով գոնե մեկ անգամ չի լսել iPad-ի համար նախատեսված այս հավելվածի մասին: Եթե դուք փնտրում եք ծրագիր, որը Ձեզ կօգնի սովորել Swift ծրագրավորման լեզուն, ապա միանշանակ կարող եք ընտրել Swift Playgrounds հավելվածը:


2. Udacity

Որակյալ հավելված, որի մեջ կան տեքստեր, տեսանյութեր, և գործիքներ, որոնք ներմուծված են Facebook-ի, Google-ի և այլ հայտնի ընկերությունների առաջատար ծրագրավորողների կողմից: Հավելվածը կարելի է գտնել ինչպես Google Play-ում, այնպես էլ iTunes-ում:

Հավելված, որը ստեղծվել է հայերի կողից: Հավելվածում կարելի է ծանոթանալ վեբ-ծրագրավորման ((JS, HTML, CSS, Jquery, PHP), Java, Python, C, C++, Ruby, Swift, SQL, ալգորիթմերի/տվյալների ենթակառուցվածքների, մեքենայական ուսուցման և այլի հետ:
ԱՎԵԼԻՆ...

пятница, 30 марта 2018 г.

Հայերի կողմից ամենափնտրված բառերը Google-ում (2018թ. 1-ին եռամսյակ)


Vardblog.NET-ը սկսում է վերլուծական հոդվածների նոր շարք, որի շրջանակներում տարվա բոլոր եռամսյակների վերջում կներկայացնի Google որոնման համակարգում հայերի կողմից ամենաորոնված բառերի լավագույն 25-յակը:

Ստորև կարող եք ծանոթանալ այն 25 հարցումներին, որոնք հայերի կողմից կատարվել են վերջին 90 օրվա ընթացքում:

ԱՎԵԼԻՆ...

четверг, 22 марта 2018 г.

3 արտահայտություններ, որոնց համար Ձեզ չեն ընդունի աշխատանքի


Շատերս ենք ցանկանում մեր լավագույն կողմերը ցուցադրել ռեզյումեին կից ուղեկցող նամակում, սակայն շատ հաճախ ստացվում է հակառակը: Որպեսզի գրենք ամենաօրիգինալ և համոզիչ բացատրությունները, թե ինչու պետք է մեզ վերցնեն աշխատանքի, ուղեկցող նամակը «լցոնում ենք» ավելորդ նախադասություններով:

Vardblog.NET-ը ներկայացնում է 3 արտահայտություններ, որոնցից պետք է խուսափել և՛ ուղեկցող նամակում և՛ հարցազրույցի ժամանակ:

1. «Հարգելի ...»

Պետք է խուսափել «Հարգելի ...» դիմելաձևից: Շատ ավելի արդյունավետ է գրել. «Մարդկային ռեսուրսների թանկագին պատասխանատու»: 

Reputation Capital Media Services-ի հիմնադիր Մերի Էլլեն Սլեյթերն ասում է. «Նման անորոշ դիմելաձևը հուշում է այն մասին, որ դուք ժամանակ չեք հատկացրել գտնելուն և հասկանալուն, թե ում եք կոնկրետ գրում»:

2. «Կարծում եմ ես լավագույն թեկնածուն եմ այս պաշտոնի համար»

Կրկին Սլեյթերը նկատում է.

«Սա կրկանկի հիմարություն է: «Կարծում եմ», «Զգում եմ» և «Հավատում եմ» բառերը բիզնես միջավայրում օգտագործելի չեն: Եվ դուք չպետք է որոշեք, համապատասխանում եք նշված աշխատանքին, թե ոչ»: 

3. «Ինձ այնքա՜ն դուր է գալիս Ձեր ընկերությունը ...»

Get It Done: Write a Cover Letter գրքի հեղինակ Ջերեմի  Շիֆիլինգը նշում է, որ թեկնածուները շատ հաճախ ընկնում են ձևականությունների հետևից և փորձում են տվյալ ընկերության նկատմամբ իրենց սիրով աչքի ընկնել զրուցավարների մոտ: 

Կան սահմաններ, որոնք անցնելու դեպքում դա նմանվում է հիմարության: Ոչ ոք չի սիրում դատարկ խոսացողներին:
ԱՎԵԼԻՆ...

суббота, 10 марта 2018 г.

5 երկրներ, որտեղ պետք է ներդրում անել հենց հիմա


Որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե արդյո՞ք արժե ներդրում անել այս կամ այն երկրում, պետք է ուշադրություն դարձնել մի քանի կարևոր չափանիշների:

Համաշխարհային բանկն իր հաշվետվության մեջ ընդգծել է չորս կարևոր գործոններ (մարդիկ, շրջակա միջավայրը, փոխկապվածությունը և կառուցվածքը), որոնք կարևոր են ոչ միայն անհատ ձեռնարկատերերի, այլ նաև խոշոր կորպորացիաների համար՝ բնական ռեսուրսներում, շուկաներում, տեխնոլոգիաներում և բրենդներում ներդրում անելու տեսանկյունից:

Վերը նշված հաշվետվության հիման վրա U.S. News պարբերականը հրապարակել է լավագույն երկրների ցանկը, որոնք լավագույնն են ներդրումների տեսանկյունից:

5. Սինգապուր

Բնակչություն՝ 5,6 մլն
ՀՆԱ՝ $297 մլրդ
ՀՆԱ-ի գերաճ՝ 2%

4. Մալազիա

Բնակչություն՝ 31,2 մլն
ՀՆԱ՝ $296,4 մլրդ
ՀՆԱ-ի գերաճ՝ 4,2%

3. Լեհաստան

Բնակչություն՝ 37,9 մլն
ՀՆԱ՝ $469,5 մլրդ
ՀՆԱ-ի գերաճ՝ 2,9%

2. Ինդոնեզիա

Բնակչություն՝ 261,1 մլն
ՀՆԱ՝ $932,3 մլրդ
ՀՆԱ-ի գերաճ՝ 5%

1. Ֆիլիպիններ

Բնակչություն՝ 103,3 մլն
ՀՆԱ՝ $304,9 մլրդ
ՀՆԱ-ի գերաճ՝ 6,9%
ԱՎԵԼԻՆ...

воскресенье, 4 февраля 2018 г.

Instagram-ի 10 ամենահայտնի հայկական պրոֆիլները


Instagram սոցիալական ցանցը շատ հայտնի է և միլիոնավոր պրոֆիլների մեջ շատ դժվար է առանձնացնել նրանց, ում իսկապես պետք է հետևել կամ բաժանորդագրվել:

Vardblog.NET-ն առանձնացրել է Instagram-ի հայակական այն 10 պրոֆիլները, որոնց կարելի է բաժանորդագրվել և հետևել:

1. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլիստ)

2. Սերժ Թանգյան (ռոք-երգիչ)

3. Սուրեն Մանվելյան (լուսանկարիչ)

4. Դիանա Մարկոսյան (լուսանկարիչ)

5. Wings of Tatev (ճոպանուղի Տաթևի վանքում)

6. Դան Բիլզերյան («Instagram-ի թագավոր»)

7. Դավիթ Հակոբյան (ՀՀ նախագահի լուսանկարիչ)

8. Էմմա Մարաշլյան (Photo Atelier Marashlyan ֆոտո-ստուդիայի հիմնադիր)

9. Սքաութ Թուֆանքջյան (ֆոտոլրագրող)

10. VSCOArmenia (միակ պրոֆիլը, որը չի պատկանում ո՛չ անձի և ո՛չ էլ որևէ կազմակերպության)
ԱՎԵԼԻՆ...

четверг, 11 января 2018 г.

Հայկական 3 գյուտեր, որոնք ցնցեցին աշխարհը 2017-ին


2017 թվականը հիշվեց հայ մասնագետների բացառիկ գյուտերով, որոնք աշխարհում դարձան առաջինն իրենց տեսակով: Ստորև ներկայացնում են դրանցից երեքը:

Առաջինը հայ ծրագրավորողների կողմից ստեղծված Volterman խելացի դրամապանակն էր, որը կյանքի կոչվեց 2017 թվականի մայիսին: Դրամապանակն օժտված է GPS հնարավորությամբ, որը թույլ է տալիս հեշտությամբ գտնել այն: Դրամապանակում ներդրված է նաև տեսախցիկ, որը կարողանում է լուսանկարել դրամապանակը գողացողին և այն ուղարկել դրամապանակի տիրոջը:

Երկրորդ գյուտը վերաբերվում է ռազմական ոլորտին: 2017-ի ապրիլին հայկական «Արագած» ընկերությունը «Ֆագոտ» հակատանկային համակարգի համար մշակեց և արտադրեց ջերմային պատկերման սարքավորում, որը թույլ է տալիս հայտնաբերել և հարվածել հակառակորդի ռազմական տեխնիկային ավելի քան 3500 մ հեռավորության վրա, իսկ կենդանի ուժին՝ 5500 մ հեռավորության վրա:

Երրորդ հեղափոխական գյուտը նորից ՏՏ ոլորտից էր: 2017-ի դեկտեմբերին Երևանում ներկայացվեց աշխարհում առաջին մանկական «խելացի» օրորոցը, որը հեշտությամբ միանում է սմարթֆոններին: Օրորոցում տեղադրված է ռադիոդայակ, տեսախցիկ, երաժշտական նվագարկիչ և լամպ: Ծնողները սմարթֆոնի միջոցով օրորոցին կարող են միանալ ցանկացած պահի, աշխարհի ցանկացած կետից:
ԱՎԵԼԻՆ...

среда, 20 декабря 2017 г.

3 լեգենդար փաստ Motorola ընկերության մասին


Motorola ընկերության մասին անկասկած հիշում են բոլորը, չնայած այն փաստին, որ ընկերությունը վերջին տարիներին այնքան էլ աչքի չի ընկում ժամանակակից սարքերով: Ժամանակի ընթացքում ընկերությունն ունեցել է վերելքներ և վայրէջքներ, որոնց մասին էլ կխոսեմ:

Ստորև ներկայացնում եմ 3 լեգենդար փաստեր Motorola ընկերության մասին:

1. Ընկերության անվանումն առաջացել է ավտոմեքենաների համար նախատեսված ընդունիչի անունից


Galvin Manufacturing ընկերության առաջին արտադրանքներից մեկը եղել է ավտոմեքենաների համար նախատեսված ռադիոընդունիչը, որը կոչվել է Motorola: Թողարկվել է 1930 թվականին:

2. Աշխարհում առաջին փեյջերը ևս արտադրվել է Motorola-ի կողմից


Եթե չլիներ Motorola ընկերությունը, ով գիտի, թե այսօր ինչպիսին կլիներ տեքստային հաղորդակցությունը: Աշխարհում առաջին փեյջերը թողարկվել է հենց Motorola ընկերության կողմից՝ 1956 թվականին:

3. Motorola-ի բոլոր հեռախոսների վրա նույն ժամն է


11:35 ժամը, որն օգտագործվում է Motorola ընկերության սարքերի գովազդներում, ունի իր նպատակը:

Բանն այն է, որ 1973 թվականի ապրիլի 3-ին Motorola-ի աշխատակից Մարտին Կուպերը ընկերության հեռախոսով առաջին անգամ զանգ կատարել է հենց այդ ժամին:
ԱՎԵԼԻՆ...

пятница, 1 декабря 2017 г.

Հայկական PicsArt-ը՝ Android-ի լավագույն ծրագրերի ցանկում

Google Play-ի թիմը հրապարակել է Android-ի համար նախատեսված 33 հավելված, որոնք ճանաչվել են լավագույնը 2017 թվականի ընթացքում:

2017 թվականի լավագույն ծրագրերի ցանկը հետևյալն է՝

Բոլոր վերը նշված ծրագրերն ԱՆՎՃԱՐ հասանելի են ներբեռնման համար:
ԱՎԵԼԻՆ...

воскресенье, 3 ноября 2013 г.

4 պատճառ Google+ ից օգտվելու համար



Google ընկերությունը չի դադարում դեպի իրեն գրավել մեծ թվով օգտատերերի: Երևի թե մոտ ապագայում ընկերության բոլոր ծառայությունները կլինեն միմյանց կապակցված, որոնց օրինակից է YouTube-ի և Google+ ցանցի համատեղ լինելու փաստը:

Արդյունքում օգտատերերը այլընտրանք չեն ունենա և կգրանցվեն կամ կօգտվեն Google+ ից: Ծրագրավորողները ջանք չեն խնայում, որպեսզի սոցիալական ցանցը դառնա առավել հաճելի և գեղեցիկ: 


1. Hangouts
Google ընկերությունը հայտարարել է  իր messenger-ի մի քանի նորույթի մասին՝

Hangouts-ը Android-ի համար այսուհետ կապահովի SMS և գտնվելու վայրի մասին տեղեկություն ծառայությունները,

2 Վիդեոզանգը օգտագործելը կդառնա ավելի հարմարավետ: Այսուհետ չաթը կերևա նաև լայնամասշտաբ վիդեոզանգերի ժամանակ,

3 Օգտատերերն այսուհետ կարող են փոխանակվել անիմացիոն նկարներով:


2. Նկարներ
Ժամանակակից հեռախոսների տեսախցիկները սկսել են նկարել ոչ միայն որակյալ, այլ նաև արագ: Այդ պատճառով Google+ ում ավելացվել է հատուկ ֆունկցիա, որը կօգնի մի քանի շարժական նկարներից ստանալ ամբողջական մի նկար:


3. Վիդեո
Բոլոր նրանք, ովքեր սիրում են հեռախոսի միջոցով նկարահանել տեսանյութեր, պետք է շնորհակալություն հայտնեն Google+ին Auto Awesome Movie ծառայության համար: Այսուհետ Ձեր նկարահանած տեսանյութը, որն ուներ մռայլ որակ, ծառայությունն այն կդարձնի դինամիկ և էֆեկտիվ: Պարզապես նկարահանած տեսանյութը ներբեռնեք Google+ , որից հետո ծառայությունն այն ամվտոմատ կմոնտաժի: Իհարկե, ցանկության դեպքում կարող եք փոփոխել կարգավորումները:




4. Անհատական URL (հասցե)
Եվ իհարկե վերջին նորույթը. դա անհատական հասցե ստանալու հնարավորությունն է Google+ Ձեր էջի համար: Երևի թե շատերն արդեն ստացել են ծանուցում անհատական հասցե ստանալու վերաբերյալ, որը նախկինում հասանելի էր միայն հայտնի մարդկանց, ընկերությունների և բրենդների համար:


Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ԱՎԵԼԻՆ...

среда, 23 октября 2013 г.

Ջնջե՞լ ընկերների ցուցակից: 5 այլընտրանք Facebook սոցցանցի համար



Ելնելով որոշ հանգամանքներից, հաճախ մենք ցանկանում ենք մաքրել մեր ընկերների ցուցակը  Facebook-ում, քանի որ հասկանում ենք, որ մեր և մեր ընկերների հայացքները շատ տարբեր են: Սակայն այդ պատճառներից ելնելով պետք չէ ջնջել բոլորին, չէ որ նրանք Ձեր ծանոթներն են, կուրսեցիներն են, կոլեգաներն են և այլն: Եղեք ավելի իմաստուն և կշռադատված: Չէ որ Facebook սոցիալական ցանցում կան շատ տարբերակներ՝ Ձեր լրահոսից բացառելու այն ընկերներին, ովքեր անհետաքրքիր են և ձանձրալի: Ներկայացնում եմ այդպիսի ընկերներից խուսափելու 5 այլընտրանք Facebook-ի համար:
Դիտեք նկարներում՝

1. Տեսակավորում ենք նորությունները


2. Օգտվում ենք ընկերների ցուցակի ֆիլտրից


3. Կարգավորում ենք ընկերների թարմացումները


4.Օգտվում ենք «Ограниченные» ցուցակից


5. Տեսակավորում ենք լրահոսի տեղեկությունները


Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ԱՎԵԼԻՆ...

вторник, 22 октября 2013 г.

iOS-ի այս շաբաթվա լավագույն նորույթները



Ամեն օր App Store-ում ավելանում են հազարավոր նոր ծրագրեր, հավելվածներ և խաղեր: Հաճախ դրանցից շատերը մեծ արժեք չեն ներկայացնում օգտագործողների համար, սակայն հայտնվում են այնպիսի ծրագրեր, որոնք անպայման պետք է արժանանան Ձեր ուշադրությանը:

Ներկայացնում եմ iOS-ի այս շաբաթվա լավագույն 4 նորույթները:











Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ԱՎԵԼԻՆ...

пятница, 11 октября 2013 г.

YouTube-ի 4 նախագիծ, որոնց մասին քչերը գիտեն




Կխոսենք հանրաճանաչ YouTube վիդոհոսթինգի 4 նախագծերի մասին, որոնց մասին քչերն են տեղյակ:

1. Երաժշտական YouTube
Այն, որ YouTube-ում կարելի է գտնել տարբեր ոճի և ճաշակի երաժշտություն, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Երաժշտությունները լսելու համար մեզ օգնության է գալիս «Երաժշտական YouTube» ծառայությունը, որը հնարավորություն կտա ստեղծել անդաթար հնչող երաժշտական ցանկ:  


2. Կենդանի YouTube
Վերջին ժամանակներում YouTube-ը բացի վիդեոհոսթինգից, դառնում է նաև մեծամաշտաբ հեռուստատեսություն: Արդեն YouTube-ում գործում է «YouTube Live»-ը, որի միջոցով օրվա մեջ հեռարձակվում են միլիոնավոր հեռուստաշոուներ, համերգներ և հարցազրույցներ:


3.Կրեատիվ YouTube
Բազմաթիվ մարդկանց մոտ ստացվում է ստեղծել blockbaster-եր, նույնիսկ իրենց կատվին բջջային հեռախսով նկարահանելու միջոցով:  Ձեր վիդոեները մոնտաժելու համար այլևս պետք չէ ներբեռնել տարբեր ծրագրեր, մոնտաժ կարող եք իրականացնել նաև YouTube-ում:



4. Արագընթաց YouTube
Չկա ավելի նյարդայնացնող գործընթաց, քան վիդեոի դիտումը թույլ արագությամբ ինտերնետով: Այս դեպքերի համար YouTube-ն ունի հիանալի գործիք, որը վերլուծության է ենթարկում վիդեոի փոխանցման հոսքի արագությունը:

ԱՎԵԼԻՆ...

пятница, 27 сентября 2013 г.

Chrome-ի լավագույն 5 հավելվածները, որոնք նախատեսված են հենց Facebook-ի համար




Ձեզ եմ ներկայացնում Chrome-ի 5 հավելվածներ Facebook-ի համար, որոնք իմ կարծիքով ամենաստացվածներն են և որոնց օգնությամբ սոցցանցի օգտագործումը դառնում է ավելի ֆունկցոնալ և հաճելի: Նշեմ նաև, որ հավելվածներից մի քանիսին ես արդեն անդրադարձել եմ:

Հավելվածները տեղադրեք սեղմելով այս (») նշանին:

1. Photo Zoom for Facebook-»

Facebook-ի նկարները դիտելու լավագույն տարբերակ: Հավելվածից օգտվում են 5 մլն մարդ,  և որը  մտնում է Chrome-ի ամենաբարձր ռեյթինգ ունեցող հավելվածների մեջ:

2. Facebook Like Button-»
Կարող եք ցանկցած հասցե կիսվել ընլկերների հետ «Like» կոճակի օգնությամբ:

3. Ad Block-»

Ամենահայտնի հավելվածը Chrome-ում, որից օգտվում են 8 մլն մարդ: Հավելվածը արգելափակում է Facebook-ի, YouTube-ի և այլ հայտնի կայքերի գովազդները:

4. FB Refresh-»

Հավելվածը հնարավորություն է տալիս ձևավորել Facebook-ի մուտքի էջը: Ապահովում է նկարների տեղադրման հնարավորություն և այլն հետաքրքիր կարգավորումներ:

5. Disconnect Me-»
Հավելվածը հնարավորություն է տալիս արգելափակել բոլոր «Like»-երը «+»-ները և «Twitt»-ները բոլոր կայքերում: Եթե դուք «Like»-ելու սիրահար չեք, ապա այս հավելվածը Ձեզ համար է:

Կիսվի՛ր ընկերներիդ հետ  
ԱՎԵԼԻՆ...

вторник, 24 сентября 2013 г.

4 անհայտ, սակայն օգտակար ֆունկցիաներ iOS 7-ի համար

Apple-ը հիմնականում ստեղծում է մինիմալիստական ինտերֆեյս, ինչը սիրվում է օգտագործողների կողմից: Սակայն այդ minimal ինտերֆեյսերում մնում են որոշ թաքնված ծրագրեր, որոնց մասին օգտագործողները այդպես էլ չեն իմանում: Եկեք տեսնենք դրանցից մի քանիսը:
ԱՎԵԼԻՆ...

суббота, 21 сентября 2013 г.

Chrome Web Store-ի լավագույն 3 հավելվածները անգլերեն սովորելու համար



Մեր ժամանակներում երկրորդ, երրորդ լեզուների իմացությունն այնքան կարևոր է, որ այլևս ապացուցման կարիք չունի: Ցանկացած լեզվի ուսումնասիրությանը պետք է վերաբերվել շատ լուրջ և տրամադրել ազատ ժամանակի մեծ մասը: Միջոցներից մեկը՝ դա համացանցի միջոցով լեզուների ուսումնասիրությունն է, որում մեզ կօգնի Google Chrome-ը: Ձեզ եմ ներկայացնում 3 հավելվածներ Chrome Web Store-ից, որոնք նախատեսված են հենց անգլերեն լեզվի ուսումնասիրության համար: 
ԱՎԵԼԻՆ...