Դեռևս 2019 թվականի մարտին աշխարհահռչակ Forbes ամսագիրը հրապարակեց աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, որի մեջ հայտնվեց նաև ամերիկաբնակ հայուհի Քերոլին Ռաֆայելյանը։
Ըստ ամսագրի, Քերոլինի կարողությունը գնահատվում է մոտ 1 մլն ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ հայուհին իր կարողությունները վաստակել է ինքնուրույն՝ զարգերի հաղոջ բիզնես իրականացնելու շնորհիվ։
Քերոլին Ռաֆայելյանը ծնվել է 1966 թվականին ԱՄՆ-ում՝ Արևմտյան Հայաստանի փախստականների ընտանիքում։ Հետագայում հայրը ստեղծել է ոսկերչական ընկերություն, որտեղ և Քերոլինը սկսել է աշխատել՝ Լոս Անջելեսում քոլեջն ավարտելուց հետո։
Արդեն 2004 թվականին Քերոլինը ստեղծում է իր սեփական Alex&Ani ընկերությունը (դստրեր անուններով)։ Ընկերությունն սկսում է կենդանակերպի նշաններով եզակի զարդեր պատրաստել, դրանով իսկ ձեռք բերելով հայտնիություն և ճանաչելիություն ամբողջ Ամերիկայում։
Ամերիկաբնակ հայուհու փոքր բիզնեսը սկսում է զարգանալ 2015 թվականին, երբ ընկերության տարեկան շրջանառությունը հասնում է 230 մլն ԱՄՆ դոլարի, իսկ արդեն մեկ տարի անց՝ կես միլիարդ ԱՄՆ դոլարի։
Ի դեպ, 2015 թվականից Alex&Ani բոլոր խանութները սկսել են վաճառել CAMP HAIASTAN թևնոցները, որոնց վաճառքից առաջացած ամբողջ եկամուտը Քերոլինն ուղղում է բարեգործությանը։