Показаны сообщения с ярлыком Հայտնի մարդիկ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայտնի մարդիկ. Показать все сообщения

понедельник, 30 марта 2020 г.

Աշխարհի ամենահարուստ հայուհին․ Քերոլին Ռաֆայելյան


Դեռևս 2019 թվականի մարտին աշխարհահռչակ Forbes ամսագիրը հրապարակեց աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, որի մեջ հայտնվեց նաև ամերիկաբնակ հայուհի Քերոլին Ռաֆայելյանը։

Ըստ ամսագրի, Քերոլինի կարողությունը գնահատվում է մոտ 1 մլն ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ հայուհին իր կարողությունները վաստակել է ինքնուրույն՝ զարգերի հաղոջ բիզնես իրականացնելու շնորհիվ։

Քերոլին Ռաֆայելյանը ծնվել է 1966 թվականին ԱՄՆ-ում՝ Արևմտյան Հայաստանի փախստականների ընտանիքում։ Հետագայում հայրը ստեղծել է ոսկերչական ընկերություն, որտեղ և Քերոլինը սկսել է աշխատել՝ Լոս Անջելեսում քոլեջն ավարտելուց հետո։

Արդեն 2004 թվականին Քերոլինը ստեղծում է իր սեփական Alex&Ani ընկերությունը (դստրեր անուններով)։ Ընկերությունն սկսում է կենդանակերպի նշաններով եզակի զարդեր պատրաստել, դրանով իսկ ձեռք բերելով հայտնիություն և ճանաչելիություն ամբողջ Ամերիկայում։ 

Ամերիկաբնակ հայուհու փոքր բիզնեսը սկսում է զարգանալ 2015 թվականին, երբ ընկերության տարեկան շրջանառությունը հասնում է 230 մլն ԱՄՆ դոլարի, իսկ արդեն մեկ տարի անց՝ կես միլիարդ ԱՄՆ դոլարի։ 

Ի դեպ, 2015 թվականից Alex&Ani բոլոր խանութները սկսել են վաճառել CAMP HAIASTAN թևնոցները, որոնց վաճառքից առաջացած ամբողջ եկամուտը Քերոլինն ուղղում է բարեգործությանը։
ԱՎԵԼԻՆ...

понедельник, 15 января 2018 г.

Ով է «բրազիլական Ուորեն Բաֆեթը»


Ներկայացնում եմ Heinz, Burger King և Budweiser ընկերությունների սեփականատեր Ժորժ Պաուլո Լեհմանի կյանքի կարևոր հատվածները:

Ժորժ Պաուլո Լեհմանը ծնվել է 1939 թվականին՝ Ռիո դե Ժանեյրո քաղաքում և  գործարարների ընտանիքից է: Նրա հայրը՝ Փոլը, Բրազիլիա եկել է Շվեյցարիայից և սկսել է զբաղվել պանրի վաճառքով:

17 տարեկանում Լեհմանը կարողանում է ընդունվել Հարվարդի տնտեսական ֆակուլտետ: Գործարարի կարծիքով, նա Հարվարդ ընդունվել է սպորտի, այլ ոչ թե ակադեմիական հաջողությունների շնորհիվ: Բուհն ավարտելուց հետո նա որոշ ժամանակ աշխատել է որպես լրագրող Jornal do Brasil հեղինակային խմբագրությունում:

Հարազատների կապերի շնորհիվ Լեհմանին հաջողվում է փորձաշրջան անցնել Credit Suisse բանկում: Նրա առաջին անկախ ներդրումն անհաջող է լինում:

1971 թվականին Լեհմանը՝ գործընկերներ Մարսել Թելիսի և Կառլոս Սիկուպիրի հետ միասին բացում է Banco de Investimentos Garantia ներդրումային բանկը: Մինչ այդ պահը նա մտածում էր աշխատանքի ընդունվել J.P. Morgan ամերկյան բանկում, սակայն սեփական բիզնես սկսելու ցանկությունը հաղթում է այդ մտադրությանը:


2017 թվականի արդյունքներով Forbes հեղինակային ամսագրում Ժորժ Պաուլո Լեհմանը զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը և համարվում է Բրազիլիայի ամենահարուստ մարդը: Նրա կարողությունը գնահատվում է 29,2 մլրդ ԱՄՆ դոլար:
ԱՎԵԼԻՆ...

четверг, 28 декабря 2017 г.

5 գործարարներ, որոնք հաջողության են հասել 35-ից հետո


Այսօր շատ մոդայիկ է լինել երիտասարդ և միևնույն ժամանակ՝ հաջողակ: Եթե 17 տարեկանում դուք դեռևս չունեք Ձեր սեփական ստարտափը, իսկ 25 տարեկանում չեք վաստակել Ձեր առաջին միլիոնը, ապա կարող եք դասվել անհաջողակների ցուցակում: 

Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման մի առիթով ասել է. «Եթե 35 տարեկանում դուք դեռևս աղքատ եք, ուրեմն դուք դրան արժանի եք»: Ինքը՝ Ջեք Ման, դեռևս չլինելով 35 տարեկան, ընկերների հետ գրանցել է Alibaba.com կայքը և սկսել վաստակել:  

Ձեզ եմ ներկայացնում 5 գործարարների, որոնք հաջողության են հասել 35 տարեկանից հետո:
  1. Չարլզ Ֆլին, IBM-ի հիմնադիր — 61 տարեկանում
  2. Ամադեո Ջիաննիի, Bank of America-ի հիմնադիր — 60 տարեկանում
  3. Ֆերդինանդ Պորշե, Porsche-ի հիմնադիր — 56 տարեկանում
  4. Հենրի Նեստլե, Nestle-ի հիմնադիր — 52 տարեկանում
  5. Սեմ Վալտոն, Walmart-ի հիմնադիր — 44 տարեկանում
ԱՎԵԼԻՆ...

понедельник, 18 декабря 2017 г.

Ավետիս Թևանյան. Ջոբսի վստահված անձը և Mac OS X-ի մշակողը


Ավետիս (Էվի) Թևանյանը ծնվել է 1961 թվականին՝ ամերիկյան Մեն նահանգի Ուեստբրուք քաղաքում: Մանկուց հետաքրքրվել է մաթեմատիկայով, ինֆորմատիկայով, դպրոցից հետո ընդունվել է Ռոչեսթերի համալսարան, որտեղ ստացել է բակալավրի աստիճան: Հետագայում Թևանյանը ստացել է դոկտորի կոչում՝ համակարգչային գիտությունների ոլորտում:

Ավետիս Թևանյանը և Ռիչարդ Ռաշիդը Կարնեգի Մելլոն համալսարանում ստեղծել են Mach միկրոմիջուկը, որը հետագայում դարձել է NeXT ընկերության համակարգիչների հիմնական օպերացիոն համակարգը: Իսկ ավելի ուշ Սթիվ Ջոբսի հրավերով Թևանյանը տեղափոխվել է Apple ընկերություն:

2003 թվականին Թևանյանը դարձել է Apple Computer ընկերության ծրագրերի մշակման գծով ավագ փոխնախագահ: Apple ընկերությունում Թևանյանը եղել է առաջին դեմքը, ով զբաղվել է Mac OS X օպերացիոն համակարգի մշակմամբ:

2006 թվականի մարտի 31-ին Թևանյանը լքել է Apple ընկերությունը և ներգրավվել Tellme Networks ընկերության տնօրենների խորհրդում: Էվի Թևանյանը շատ մոտ է եղել Սթիվ Ջոբսի հետ և եղել է նրա վստահված անձանցից մեկը:
ԱՎԵԼԻՆ...