2017 թվականը հիշվեց հայ մասնագետների բացառիկ գյուտերով, որոնք աշխարհում դարձան առաջինն իրենց տեսակով: Ստորև ներկայացնում են դրանցից երեքը:
Առաջինը հայ ծրագրավորողների կողմից ստեղծված Volterman խելացի դրամապանակն էր, որը կյանքի կոչվեց 2017 թվականի մայիսին: Դրամապանակն օժտված է GPS հնարավորությամբ, որը թույլ է տալիս հեշտությամբ գտնել այն: Դրամապանակում ներդրված է նաև տեսախցիկ, որը կարողանում է լուսանկարել դրամապանակը գողացողին և այն ուղարկել դրամապանակի տիրոջը:
Երկրորդ գյուտը վերաբերվում է ռազմական ոլորտին: 2017-ի ապրիլին հայկական «Արագած» ընկերությունը «Ֆագոտ» հակատանկային համակարգի համար մշակեց և արտադրեց ջերմային պատկերման սարքավորում, որը թույլ է տալիս հայտնաբերել և հարվածել հակառակորդի ռազմական տեխնիկային ավելի քան 3500 մ հեռավորության վրա, իսկ կենդանի ուժին՝ 5500 մ հեռավորության վրա:
Երրորդ հեղափոխական գյուտը նորից ՏՏ ոլորտից էր: 2017-ի դեկտեմբերին Երևանում ներկայացվեց աշխարհում առաջին մանկական «խելացի» օրորոցը, որը հեշտությամբ միանում է սմարթֆոններին: Օրորոցում տեղադրված է ռադիոդայակ, տեսախցիկ, երաժշտական նվագարկիչ և լամպ: Ծնողները սմարթֆոնի միջոցով օրորոցին կարող են միանալ ցանկացած պահի, աշխարհի ցանկացած կետից: