пятница, 27 сентября 2013 г.

Chrome-ի լավագույն 5 հավելվածները, որոնք նախատեսված են հենց Facebook-ի համար




Ձեզ եմ ներկայացնում Chrome-ի 5 հավելվածներ Facebook-ի համար, որոնք իմ կարծիքով ամենաստացվածներն են և որոնց օգնությամբ սոցցանցի օգտագործումը դառնում է ավելի ֆունկցոնալ և հաճելի: Նշեմ նաև, որ հավելվածներից մի քանիսին ես արդեն անդրադարձել եմ:

Հավելվածները տեղադրեք սեղմելով այս (») նշանին:

1. Photo Zoom for Facebook-»

Facebook-ի նկարները դիտելու լավագույն տարբերակ: Հավելվածից օգտվում են 5 մլն մարդ,  և որը  մտնում է Chrome-ի ամենաբարձր ռեյթինգ ունեցող հավելվածների մեջ:

2. Facebook Like Button-»
Կարող եք ցանկցած հասցե կիսվել ընլկերների հետ «Like» կոճակի օգնությամբ:

3. Ad Block-»

Ամենահայտնի հավելվածը Chrome-ում, որից օգտվում են 8 մլն մարդ: Հավելվածը արգելափակում է Facebook-ի, YouTube-ի և այլ հայտնի կայքերի գովազդները:

4. FB Refresh-»

Հավելվածը հնարավորություն է տալիս ձևավորել Facebook-ի մուտքի էջը: Ապահովում է նկարների տեղադրման հնարավորություն և այլն հետաքրքիր կարգավորումներ:

5. Disconnect Me-»
Հավելվածը հնարավորություն է տալիս արգելափակել բոլոր «Like»-երը «+»-ները և «Twitt»-ները բոլոր կայքերում: Եթե դուք «Like»-ելու սիրահար չեք, ապա այս հավելվածը Ձեզ համար է:

Կիսվի՛ր ընկերներիդ հետ  
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք