воскресенье, 3 ноября 2013 г.

4 պատճառ Google+ ից օգտվելու համար



Google ընկերությունը չի դադարում դեպի իրեն գրավել մեծ թվով օգտատերերի: Երևի թե մոտ ապագայում ընկերության բոլոր ծառայությունները կլինեն միմյանց կապակցված, որոնց օրինակից է YouTube-ի և Google+ ցանցի համատեղ լինելու փաստը:

Արդյունքում օգտատերերը այլընտրանք չեն ունենա և կգրանցվեն կամ կօգտվեն Google+ ից: Ծրագրավորողները ջանք չեն խնայում, որպեսզի սոցիալական ցանցը դառնա առավել հաճելի և գեղեցիկ: 


1. Hangouts
Google ընկերությունը հայտարարել է  իր messenger-ի մի քանի նորույթի մասին՝

Hangouts-ը Android-ի համար այսուհետ կապահովի SMS և գտնվելու վայրի մասին տեղեկություն ծառայությունները,

2 Վիդեոզանգը օգտագործելը կդառնա ավելի հարմարավետ: Այսուհետ չաթը կերևա նաև լայնամասշտաբ վիդեոզանգերի ժամանակ,

3 Օգտատերերն այսուհետ կարող են փոխանակվել անիմացիոն նկարներով:


2. Նկարներ
Ժամանակակից հեռախոսների տեսախցիկները սկսել են նկարել ոչ միայն որակյալ, այլ նաև արագ: Այդ պատճառով Google+ ում ավելացվել է հատուկ ֆունկցիա, որը կօգնի մի քանի շարժական նկարներից ստանալ ամբողջական մի նկար:


3. Վիդեո
Բոլոր նրանք, ովքեր սիրում են հեռախոսի միջոցով նկարահանել տեսանյութեր, պետք է շնորհակալություն հայտնեն Google+ին Auto Awesome Movie ծառայության համար: Այսուհետ Ձեր նկարահանած տեսանյութը, որն ուներ մռայլ որակ, ծառայությունն այն կդարձնի դինամիկ և էֆեկտիվ: Պարզապես նկարահանած տեսանյութը ներբեռնեք Google+ , որից հետո ծառայությունն այն ամվտոմատ կմոնտաժի: Իհարկե, ցանկության դեպքում կարող եք փոփոխել կարգավորումները:




4. Անհատական URL (հասցե)
Եվ իհարկե վերջին նորույթը. դա անհատական հասցե ստանալու հնարավորությունն է Google+ Ձեր էջի համար: Երևի թե շատերն արդեն ստացել են ծանուցում անհատական հասցե ստանալու վերաբերյալ, որը նախկինում հասանելի էր միայն հայտնի մարդկանց, ընկերությունների և բրենդների համար:


Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք