Показаны сообщения с ярлыком Հետաքրքիր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հետաքրքիր. Показать все сообщения

пятница, 3 августа 2018 г.

30 տարի անց տեխնոլոգիական կորպորացիաները կկառավարեն մարդկանց


2050 թվականին Apple և Google ընկերությունները կկարողանան կառավարել մարդկանց ոչ միայն տեղեկատվական հոսքը և հանգիստը, այլև կկարողանան նրանց հասցնել անմահության կամ մահվան: Նման եզրահանգման է եկել բրիտանացի գիտնական Փիրսոն Յենը:

Վերջին տասնամյակում վերոնշված կորպորացիաները միլիարդավոր դոլարներ են ծախսել արհեստական բանականության վրա: Գիտնականի կարծիքով, մոտ ապագայում ընկերությունները կսկսեն զբաղվել կեսատեխնոլոգիական ոլորտով, և նույնիսկ կկարողանան մարդկանց մեջ ներդնել չիփեր, որոնք կկառավարեն նրանց վարքագիծը, օրգանիզմի վիճակը:

Ֆուտուրիստը կարծում է, որ պետությունը հնարավոր է թույլ տա նաև, որպեսզի նշված ընկերությունները կարողանան ազդել մարդկանց նեյրոնների վրա:
ԱՎԵԼԻՆ...

воскресенье, 14 января 2018 г.

2017-ի մեծ հայկական հարսանիքները


2017 թվականին մեկ անգամ չէր, որ հայկական հարսանիքները դարձան համաշխարհային լրատվամիջոցների քննարկման թեման:

Ապրիլին տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը պատրաստվում է ամուսնանալ Լեռանային Ղարաբաղում/Արցախում: Հարսնացուն Տաթև Մանուկյանն էր՝ Հայաստանից մի աղջիկ, ով բնակվում է Բրյուսելում: Հարսանիքը տեղի ունեցավ 2017-ի հունիսի 3-ին՝ Խոր Վիրապում:

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի և ավստրալացի շախմատիստուհի Արիանա Կաիլիի հարսանիքը տեղի ունեցավ 2017-ի սեպտեմբերի 30-ին՝ Սաղմոսավանքում: Հարսանիքին գրոսմայստերը ծախսել է աշխարհի առաջնությունում շահած 120.000 ԱՄՆ դոլարը:

2017-ի նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ հայազգի ամերիկացի գործարար Ալեքսիս Օհանյանի և թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հարսանիքը: Արևմտյան լրատվամիջոցները նշում էին, որ տոնակատարությունը եղել է «բոլոր ժամանակների ամենաթեժ հարսանիքը»:
ԱՎԵԼԻՆ...

воскресенье, 24 декабря 2017 г.

15 պատճառ, որոնց համար հեռանում են լավագույն աշխատակիցները


Լավագույն աշխատակիցներից մեկի կորուստը լուրջ հարված է ընկերության համար։

Հասկացե՛ք, թե ի՞նչն է մարդկանց ստիպում փոխել իրենց աշխատանքը և դուք կկարողանաք ստեղծել ճիշտ ընկերություն։

1․ Ղեկավարի հետ հետադարձ կապի բացակայություն։
2․ Աշխատանքի և անձնական կյանքի միջև անհավասարակշռություն։
3․ Խտրականություն։
4․ Ավելորդ կամ անբավարար ծանրաբեռնվածություն։
5․ Հարգանքի պակաս։
6․ Անհետաքրքրություն։
7․ Առաջընթացի բացակայություն։
8․ Ճնշման ռեժիմ։
9․ Ճանաչման բացակայություն։
10․ Մասնագիտական զարգացման բացակայություն։
11․ Պարգևավճարների բացակայություն։
12․ Ազատության սահմանափակում։
13․ Իմաստի բացակայություն։
14․ Ֆինանսական անկայունություն։
15․ Եվ ի վերջո՝ Անարդյունավետ մոտիվացնող ծրագրեր։
ԱՎԵԼԻՆ...

суббота, 23 декабря 2017 г.

Nokia-ն ամանորյա գովազդում խնդրում է անջատել հեռախոսները


Nokia ընկերությունը հրապարակել է Be the gift («Եղիր նվեր») կոչվող հուզիչ տեսահոլովակ, որը նվիրված է ամանորյա տոներին: Տեսահոլովակը գովազդային է, թեև այն չի գովազդում ընկերության սմարթֆոնները:

Տեսանյութը ցույց է տալիս մոր և տղայի հարաբերությունները հեռավորության վրա՝ հաղորդագրությունների, տեսազանգերի և լուսանկարների միջոցով, որոնք ուղարկվում են Nokia սմարթֆոններով: 

Գովազդային հոլովակի վերջում չկա նույնիսկ գովազդվող սարքի անվանումը, սակայն կա մի շատ կարևոր խնդրանք. «Անջատել բջջային հեռախոսները և ամանորյա տոներն անցկացնել հարազատների շրջանում»:

ԱՎԵԼԻՆ...

вторник, 19 декабря 2017 г.

2 լուսանկար մեր աշխարհի լավագույն կողմերի մասին


Կյանքը հիասքանչ է, ինչի մասին մարդիկ շատ հաճախ մոռանում են: Երջանկության բացարձակ բանաձև գոյություն չունի, սակայն փոքրիկ ուրախությունները, որոնք մեզ շրջապատում են, ունակ են ստեղծելու բարեկեցության և խաղաղության մթնոլորտ:  

Եկեք միասին վերհիշենք այն մանրուքներին մասին, որոնք ժպիտ են պարգևում նույնիսկ ամենադժվար օրերին:

Նրանք արդեն մոտ ընկերներ են



Ահա թե ինչպիսի տեսք ունի երջանիկ սագը


ԱՎԵԼԻՆ...

четверг, 31 октября 2013 г.

Mallster. անսովոր սոցիալական ցանց



Կխոսենք նոր սոցիալական ցանցի մասին: Կխոսենք այն մասին, թե ինչու այն նման չէ Facebook-ին և Vkontakte-ին: Նույնիսկ նրանք, ովքեր անտարբեր են գնումների նկատմամբ, պետք է ծանոթնան նոր սոցիալական ցանցին:

Խոսքը Mallster սոցիալական ցանցի մասին է, որն իր բնույթով հակված է ավելի շատ դեպի օնլայն գնումները: Սոցիալական ցանցում կարող եք գրանցվել հայտնի սոցցանցերի միջոցով և տեղադրել իրեր՝ վաճառքի համար:


Սոցիալական ցանցում առկա իրերը տեղադրվում են օգտատերերի կողմից, որոնց համար ել գոյություն ունեն 3 կոճակներ: 

1-ին «Купить» կոճակը սեղմելու դեպքում, կհայտվեք այն կայքում, որտեղ տեղակայված է իրը վաճառքի համար:

2-րդ «Я хочу» կոճակը սեղմելու դեպքում, իրը կհայտնվի Ձեր պրոֆիլում: Երբ սոցցանցի ընկերները կտատանվեն Ձեր ծննդյան տարեդարձի նվերի հարցում, կարող են տեսնել, թե դուք ինչ կցանկանայիք ունենալ:

Եվ վերջապես 3-րդ «У меня есть» կոճակը սեղմելու դեպքում, կկիսվեք այն փաստով, որ այդ իրը դուք արդեն ունեք: Կկիսվեք Ձեր տպավորություններով  և առաջարկություններով:

Ասեմ նաև, որ սոցցանցում այժմ տեղի է ունենում մրցույթ, որի մանրամասները կարող եք կարդալ սոցցանցի Facebook-յան էջում:


Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ԱՎԵԼԻՆ...

четверг, 17 октября 2013 г.

Google Web Designer. նոր ծրագիր նախատեսված վեբ-ծրագրավորման համար



Google-ը հասարակությանը ամբողջությամբ ասոցացնում է իր վեբ ծառայություններին, և դա զարմանալի չէ, քանի որ ընկերության  Desktop-ային ծրագրերն այդքան էլ շատ չեն: Ընկերությունը գործարկում է նոր ծառայություն, ավելի շուտ ծրագիր, որը նախատեսված է պրոֆեսիոնալ վեբ-ծրագրավորման և գովազդային բաններներ ստեղծելու համար:

Ծրագիրը ստացել է Google Web Designer անվանումը և հիմնականում աշխատում է HTML5 ծրագրավորման լեզվով: Ծրագրի միջոցով ստեղծված բոլոր նախագծերը կաշխատեն բոլոր սարքերի վրա: 






Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ԱՎԵԼԻՆ...