вторник, 21 мая 2013 г.

Flickr ծառայության նոր դիզայնը և նվերը օգտատերերին


Վերջին շրջանում համացանցում շատ արագ են վերափոխվում սոցցանցերը և ծառայությունները: Դիզայնի փոփոխություն կրել են Google+, Facebook և այլ սոցցանցեր,որոնք թվին ավելացավ նաև Yahoo ընկերության Flickr ֆոտոծառայությունը:



Ընկերությունը վերջերս գնեց նաև հայտնի Tumblr-ը, որից հետո ընկերության վերջին կոնֆերանսի ժամանակ պաշտոնապես հայտարարվեց Flickr ֆոտոծառայության դիզայնի փոփոխության մասին: Այժմ Flickr-ի բոլոր օգտատերերը կստանան 1 ՏԲ (1000 ԳԲ) ազատ ծավալ, իրենց լուսանկարները պահպանելու համար: Նոր տեսք է ստացել նաև անձնական պրոֆիլի էջը, որն առաջին հայացքից հիշեցնում է Facebook սոցիալական ցանցը: Մի խոսքով տեղի են ունեցել մեծ փոփոխություններ, այցելեք և ծանոթացեք:


Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք