суббота, 30 декабря 2017 г.

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ


Ահա և վերջ: Ավարտվեց ևս մեկ տարի՝ իր դրական և բացասական իրադարձություններով ու ձեռքբերումներով:

Հարգելիներս, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ 2018 թվականը լինի նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի՝ թե՛ Ձեզ համար, թե՛ մեր երկրի:
ԱՎԵԼԻՆ...

четверг, 28 декабря 2017 г.

5 գործարարներ, որոնք հաջողության են հասել 35-ից հետո


Այսօր շատ մոդայիկ է լինել երիտասարդ և միևնույն ժամանակ՝ հաջողակ: Եթե 17 տարեկանում դուք դեռևս չունեք Ձեր սեփական ստարտափը, իսկ 25 տարեկանում չեք վաստակել Ձեր առաջին միլիոնը, ապա կարող եք դասվել անհաջողակների ցուցակում: 

Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման մի առիթով ասել է. «Եթե 35 տարեկանում դուք դեռևս աղքատ եք, ուրեմն դուք դրան արժանի եք»: Ինքը՝ Ջեք Ման, դեռևս չլինելով 35 տարեկան, ընկերների հետ գրանցել է Alibaba.com կայքը և սկսել վաստակել:  

Ձեզ եմ ներկայացնում 5 գործարարների, որոնք հաջողության են հասել 35 տարեկանից հետո:
  1. Չարլզ Ֆլին, IBM-ի հիմնադիր — 61 տարեկանում
  2. Ամադեո Ջիաննիի, Bank of America-ի հիմնադիր — 60 տարեկանում
  3. Ֆերդինանդ Պորշե, Porsche-ի հիմնադիր — 56 տարեկանում
  4. Հենրի Նեստլե, Nestle-ի հիմնադիր — 52 տարեկանում
  5. Սեմ Վալտոն, Walmart-ի հիմնադիր — 44 տարեկանում
ԱՎԵԼԻՆ...

воскресенье, 24 декабря 2017 г.

15 պատճառ, որոնց համար հեռանում են լավագույն աշխատակիցները


Լավագույն աշխատակիցներից մեկի կորուստը լուրջ հարված է ընկերության համար։

Հասկացե՛ք, թե ի՞նչն է մարդկանց ստիպում փոխել իրենց աշխատանքը և դուք կկարողանաք ստեղծել ճիշտ ընկերություն։

1․ Ղեկավարի հետ հետադարձ կապի բացակայություն։
2․ Աշխատանքի և անձնական կյանքի միջև անհավասարակշռություն։
3․ Խտրականություն։
4․ Ավելորդ կամ անբավարար ծանրաբեռնվածություն։
5․ Հարգանքի պակաս։
6․ Անհետաքրքրություն։
7․ Առաջընթացի բացակայություն։
8․ Ճնշման ռեժիմ։
9․ Ճանաչման բացակայություն։
10․ Մասնագիտական զարգացման բացակայություն։
11․ Պարգևավճարների բացակայություն։
12․ Ազատության սահմանափակում։
13․ Իմաստի բացակայություն։
14․ Ֆինանսական անկայունություն։
15․ Եվ ի վերջո՝ Անարդյունավետ մոտիվացնող ծրագրեր։
ԱՎԵԼԻՆ...

суббота, 23 декабря 2017 г.

Nokia-ն ամանորյա գովազդում խնդրում է անջատել հեռախոսները


Nokia ընկերությունը հրապարակել է Be the gift («Եղիր նվեր») կոչվող հուզիչ տեսահոլովակ, որը նվիրված է ամանորյա տոներին: Տեսահոլովակը գովազդային է, թեև այն չի գովազդում ընկերության սմարթֆոնները:

Տեսանյութը ցույց է տալիս մոր և տղայի հարաբերությունները հեռավորության վրա՝ հաղորդագրությունների, տեսազանգերի և լուսանկարների միջոցով, որոնք ուղարկվում են Nokia սմարթֆոններով: 

Գովազդային հոլովակի վերջում չկա նույնիսկ գովազդվող սարքի անվանումը, սակայն կա մի շատ կարևոր խնդրանք. «Անջատել բջջային հեռախոսները և ամանորյա տոներն անցկացնել հարազատների շրջանում»:

ԱՎԵԼԻՆ...

среда, 20 декабря 2017 г.

3 լեգենդար փաստ Motorola ընկերության մասին


Motorola ընկերության մասին անկասկած հիշում են բոլորը, չնայած այն փաստին, որ ընկերությունը վերջին տարիներին այնքան էլ աչքի չի ընկում ժամանակակից սարքերով: Ժամանակի ընթացքում ընկերությունն ունեցել է վերելքներ և վայրէջքներ, որոնց մասին էլ կխոսեմ:

Ստորև ներկայացնում եմ 3 լեգենդար փաստեր Motorola ընկերության մասին:

1. Ընկերության անվանումն առաջացել է ավտոմեքենաների համար նախատեսված ընդունիչի անունից


Galvin Manufacturing ընկերության առաջին արտադրանքներից մեկը եղել է ավտոմեքենաների համար նախատեսված ռադիոընդունիչը, որը կոչվել է Motorola: Թողարկվել է 1930 թվականին:

2. Աշխարհում առաջին փեյջերը ևս արտադրվել է Motorola-ի կողմից


Եթե չլիներ Motorola ընկերությունը, ով գիտի, թե այսօր ինչպիսին կլիներ տեքստային հաղորդակցությունը: Աշխարհում առաջին փեյջերը թողարկվել է հենց Motorola ընկերության կողմից՝ 1956 թվականին:

3. Motorola-ի բոլոր հեռախոսների վրա նույն ժամն է


11:35 ժամը, որն օգտագործվում է Motorola ընկերության սարքերի գովազդներում, ունի իր նպատակը:

Բանն այն է, որ 1973 թվականի ապրիլի 3-ին Motorola-ի աշխատակից Մարտին Կուպերը ընկերության հեռախոսով առաջին անգամ զանգ կատարել է հենց այդ ժամին:
ԱՎԵԼԻՆ...

вторник, 19 декабря 2017 г.

2 լուսանկար մեր աշխարհի լավագույն կողմերի մասին


Կյանքը հիասքանչ է, ինչի մասին մարդիկ շատ հաճախ մոռանում են: Երջանկության բացարձակ բանաձև գոյություն չունի, սակայն փոքրիկ ուրախությունները, որոնք մեզ շրջապատում են, ունակ են ստեղծելու բարեկեցության և խաղաղության մթնոլորտ:  

Եկեք միասին վերհիշենք այն մանրուքներին մասին, որոնք ժպիտ են պարգևում նույնիսկ ամենադժվար օրերին:

Նրանք արդեն մոտ ընկերներ են



Ահա թե ինչպիսի տեսք ունի երջանիկ սագը


ԱՎԵԼԻՆ...

понедельник, 18 декабря 2017 г.

Ավետիս Թևանյան. Ջոբսի վստահված անձը և Mac OS X-ի մշակողը


Ավետիս (Էվի) Թևանյանը ծնվել է 1961 թվականին՝ ամերիկյան Մեն նահանգի Ուեստբրուք քաղաքում: Մանկուց հետաքրքրվել է մաթեմատիկայով, ինֆորմատիկայով, դպրոցից հետո ընդունվել է Ռոչեսթերի համալսարան, որտեղ ստացել է բակալավրի աստիճան: Հետագայում Թևանյանը ստացել է դոկտորի կոչում՝ համակարգչային գիտությունների ոլորտում:

Ավետիս Թևանյանը և Ռիչարդ Ռաշիդը Կարնեգի Մելլոն համալսարանում ստեղծել են Mach միկրոմիջուկը, որը հետագայում դարձել է NeXT ընկերության համակարգիչների հիմնական օպերացիոն համակարգը: Իսկ ավելի ուշ Սթիվ Ջոբսի հրավերով Թևանյանը տեղափոխվել է Apple ընկերություն:

2003 թվականին Թևանյանը դարձել է Apple Computer ընկերության ծրագրերի մշակման գծով ավագ փոխնախագահ: Apple ընկերությունում Թևանյանը եղել է առաջին դեմքը, ով զբաղվել է Mac OS X օպերացիոն համակարգի մշակմամբ:

2006 թվականի մարտի 31-ին Թևանյանը լքել է Apple ընկերությունը և ներգրավվել Tellme Networks ընկերության տնօրենների խորհրդում: Էվի Թևանյանը շատ մոտ է եղել Սթիվ Ջոբսի հետ և եղել է նրա վստահված անձանցից մեկը:
ԱՎԵԼԻՆ...

воскресенье, 17 декабря 2017 г.

Երկար դադարից հետո Vardblog.NET-ը վերադառնում է


Ողջույն բլոգի հարգելի այցելու: Տևական դադարից հետո Vardblog.NET-ը վերադառնում է: Նշեմ, որ բլոգի առաջին հոդվածը հրապարակել եմ դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 12-ին՝ 2013 թվականին հանդիպելու անընկալիքով:

Նախևառաջ ցանկանում եմ նշել, որ բլոգը շահույթ չհետապնդող նախագիծ է և այստեղ դուք գտնեք այն ամենը, ինչը հետաքրքրություն է առաջացնում առաջին հերթին երիտասարդության շրջանում:

Պարբերաբար կփորձեմ թարմացնել հոդվածները՝ պահպանելով բլոգի արդիականությունը: Ի դեպ, պատրաստ եմ Ձեր գովազդը տեղադրել բլոգում՝ ԱՆՎՃԱՐ:
ԱՎԵԼԻՆ...

пятница, 1 декабря 2017 г.

Հայկական PicsArt-ը՝ Android-ի լավագույն ծրագրերի ցանկում

Google Play-ի թիմը հրապարակել է Android-ի համար նախատեսված 33 հավելված, որոնք ճանաչվել են լավագույնը 2017 թվականի ընթացքում:

2017 թվականի լավագույն ծրագրերի ցանկը հետևյալն է՝

Բոլոր վերը նշված ծրագրերն ԱՆՎՃԱՐ հասանելի են ներբեռնման համար:
ԱՎԵԼԻՆ...