Վերջապես բլոգում սկսում է գործել հորոսկոպ էջը: Այսուհետ կարող եք մեզ այցելել ամեն օր և տեղեկանալ Ձեր անհատական հորոսկոպի մասին: Բոլորին մաղթում եմ հաճելի օր:
Խոյ՝ Հնարավոր է` ձեր ներքին անհանգստության պատճառը ոչ վաղ անցյալի իրողություններն են, որոնք հանգիստ չեն տալիս ու ամեն անգամ նոր գույներով են ձեր աչքերին հառնում: Այս իրավիճակում նոր գործեր սկսելն ուղղակի անիմաստ է: Եղեք մարդկանց միջավայրում, մի խուսափեք մարդկանց հասարակությունից: Մի անտեսեք այնպիսի աշխատանքներից, որտեղ պահանջվում է ստեղծագործական մոտեցում ու փայլուն էրուդիցիա: Հնարավոր են նոր հետաքրքրություններ: Հեռվից կարող է ստացվել կարևոր տեղեկատվություն, որը շատ հարցերի պատասխան կտա:
Ցուլ՝ Պատրաստ եղեք գերլարված աշխատանքի, մեծ բեռնվածության, ուժգին զգացմունքների ու հարմարավետության ժամանակավոր կորստի: Այսօր ուշադիր եղեք նախանշանների նկատմամբ, որոնք կարող են հետ պահել սխալներից կամ անուղղելի քայլերից: Ձեզ համար լավագույն մարտավարությունը կլինի հոսանքին հակառակ չլողալը, բայցև նախաձեռնող ու ընդունակ լինելը: Դուք ուղղակի պարտավոր եք կիրառել հնամենի երազանքների իրականանալուն նպաստող բոլոր հնարավորությունները, անգամ եթե դրա համար բարենպաստ նախադրյալներ չկան:
Երկվորյակներ՝ Դրական ներշնչանքով օր է, որը տրամադրում է շփման, համատեղ խոսակցությունների: Հարմար օր է ուսման, ճամփորդությունների, տեղափոխությունների համար: Կարելի է պլանավորել միջոցառումներ, որոնք կօգնեն պեղել անհրաժեշտ տեղեկություններ կամ որոշ հետաքրքրող հարցեր պարզաբանել: Ռոմանտիկ հարաբերությունները լրացուցիչ ազդակ են ստանում: Կարող է առաջանալ բարենպաստ իրադրություն խոստովանության կամ բաց խոսակցության համար:
Առյուծ՝ Բարենպաստ օր է ճամփորդությունների, խորհրդատվության, նոր տեղեկատվությունը ձեզ համար լրիվ նոր միջավայրում կիրառելու համար: Մի թողեք, որ ուրիշները տնօրինեն ձեր ազատ ժամանակը ու ներառեն ձեզ գործերի մեջ, որոնց դուք պատրաստ չեք կամ ուղղակի անտարբեր եք: Իրադարձությունները խտանում են զգայական ոլորտում, անձնական հետաքրքրությունների մակարդակում, իսկ ստեղծագործական բնույթի մարդկանց համար` տաղանդի իրացման ոլորտում: Հատկապես լավ կստացվեն դետալները, իսկ անձնականի մեջ` մտերմիկ զրույցները:
Կշեռք՝ Օրը բարենպաստ է կոլեկտիվ աշխատանքի համար: Լավ են դասավորվում հանրային ճառերի, ցուցադրությունների հետ կապված հարցերը: Աշխատեք հասցնել առավելագույնը: Ուշադիր եղեք այսօր ժամանող տեղեկատվության նկատմամբ: Կոլեկտիվում այսօր կարող եք համարձակորեն բարձրացնել կարևոր հարցեր ու թեմաներ: Հնարավոր է` նոր գործ սկսեք: Մտերմիկ հարաբերություններում անհրաժեշտ է բաց թողնել այն, ինչ վաղուց կորցրել է իր իմաստը:
Աղեղնավոր՝ Փոփոխություների աճող անհրաժեշտությունը կարող է հանգեցնել մտածված քայլերի: Սա խիստ կարևոր ժամանակահատված է, բայց ձգտումներն ու ցանկությունները կարող են ստորակարգվել: Հետագա որոշումների ու գործողությունների համար դաշտ ազատեք: Հազիվ թե որևէ մեկը դիմակայի ձեր պոռթկումներին ու ոգևորվածությանը: Բարենպաստ ժամանակ է սոցիալական հարաբերություններ հաստատելու համար: Տրամադրությունը բարձր է, առաջացել է անսովոր խանդավառություն:
Այծեղջյուր՝ Կարող է առաջանալ գործերից ու առօրյայից հեռու մնալու բուռն ցանկություն ու հանգստանալու անհրաժեշտություն: Այսօր կարող եք արագ ու հաջող կերպով լուծել առաջնահերթությունները: Հարմար օր է քննարկումների, գործընկերների հետ հանդիպելու համար: Եթե արժանի նպատակ ունեք, կառաջանա մոբիլիզացվածության ու պարզ գիտակցման զգացում: Լավ կլինի զբաղվեք նորարարությամբ, դրսևորեք ստեղծագործական ունակություններ: Հանդիպումները, այդ թվում նաև ռոմանտիկ` կանցնեն հիանալի կերպով:
Ջրհոս՝ Այժմ ձեր կյանքում շատ է բազմազանությունը ու դրական սթրեսսները, որոնք կարող են առաջացնել գերբեռնվածություն օրգանիզմի պաշտպանական ուժերի համար: Գլխավորը չափի զգացողությունն է, նաև` ավարտին հասցնել այն, ինչ սկսել եք: Դուք կարող եք հաջող կերպով իրագործել ձեր որևէ գաղափար: Կլինեն նաև լրացուցիչ ուժեր, նոր հնարավորություններ ու անհատական ստեղծագործական մոտեցում: Մտածեք նոր դիրքեր նվաճելու ու դրանք ամրապնդելու մասին:
Ձուկ՝ Երկրորդ դերերը ձեզ ավելի լավ կտրվեն: Օգնեք, հոգ տարեք, մտածեք ուրիշների մասին ու մի կողմ թողեք եսասիրական բոլոր տեսակի դրսևորումները: Հեշտ տարեք քննադատությունը, մասնագիտական դիտողությունները: Այժմ մի շտապեցրեք փոփոխությունները ու նորամուծությունները, իսկ ավելի լավ է կենտրոնացրեք ձեր ուշադրությունը դետալների վրա: Ֆիզիկական բեռնվածությունը կօգնի հանել ավելորդ լարվածությունը:
Աղբյուրը՝ online-tv.am
Կիսվի՛ր ընկերներիդ հետ