четверг, 26 сентября 2013 г.

Հորոսկոպ՝ սեպտեմբերի 27






Խոյ՝ Խորհուրդ չի տրվում նոր գործ սկսել, իսկ կիսատ մնացած գործերն ավարտելու համար հիանալի օր է: Միգուցե տարաձայնություններ առաջանան աշխատավայրում: Չի բացառվում խնդիրներ առաջանան նաև տանը:
Իսկ ֆինանսական պատկերը լավ է. կլինեն դրամական մուտքեր: Երեկոյան չի բացառվում տրամադրությունդ ընկնի չնչին պատճառներով:







Ցուլ՝  Առաջացած դժվարությունները հաղթահարել այնքան էլ չի ստացվի: Սակայն ինչ էլ որ կատարվի, դու չես կորցնի հույսդ: Պետք չէ համախոհներից  օգնություն խնդրել: Եթե ժամանակին քայլեր չձեռնարկես, ապա լուրջ տարաձայնություններ կառաջանան:
Ցանկալի չէ գնումներ կատարել, գումար ներդնել բիզնեսի մեջ:


Երկվորյակներ՝  Շատ հաջող օր է, կարող ես օգտվելով հնարավորությունից՝ աշխատել նոր նախագծերի վրա, հանդիպել ազդեցիկ մարդկանց հետ: Քո առջև կբացվեն նոր հեռանկարներ:
Հարմար օր է ճանապարհորդության մեկնելու համար, այն հիանալի կդասավորվի և նոր էմոցիաներ կհաղորդի: Կլինեն նաև հետաքրքիր ծանոթություններ: Երեկոյան կարող ես գնալ ռոմանտիկ հանդիպման:




Խեցգետին՝ Բարենպաստ օր է, այն ամենը, ինչ կնախաձեռնես, շուտով կպսակվի հաջողությամբ: Կարող ես կարգավորել ոչ միայն անձնական գործերը, այլև օգնել մտերիմ մարդկանց՝ խնդիրների լուծման հարցում:
Հեշտությամբ ծանոթություններ կհաստատես, սակայն պետք չէ բոլորին վստահել. ընկերների հարցում ցանկալի է զգուշություն դրսևորել:





Առյուծ՝ Միգուցե լուրջ խնդիրներ առաջանան, սակայն կհաջողվի արագ լուծում տալ: Կարողանալով լեզու գտնել մարդկանց հետ՝ ձեռք կբերես նոր համախոհներ, որոնք էլ կօգնեն դժվարություններից դուրս գալ:
Այսօր լիդերի կարգավիճակում կհայտնվես, այդուհանդերձ, պետք է նկատի ունենալ, որ ուրիշերի սխալների համար ինքդ ես պատասխանատու:


Կույս՝ Աշխատիր ուշադրության կենտրոնում լինել և անմիջապես կհաստատես նոր ծանոթություններ, միգուցե հանդիպես ազդեցիկ մեկի հետ: Նոր սիրավեպ սկսելու հավանակնությունը մեծ է, սակայն դժվար թե այն երկար ընթացք ունենա:
Այսօր էներգիայով լի ես, կարող ես զբաղվել սպորտով կամ ֆիզիկական աշխատանքով:




Կշեռք՝ Հնարավորություն կունենաս մեծ հաջողությունների հասնել: Քո նպատակասլացության և քաջության շնորհիվ արագորեն կհասնես ցանկալի արդյունքի: Բացի այդ, ինտուիցիադ այսօր ճիշտ հուշումներ կանի:
Շատ լավ օր է գործողումների համար, դրանք թույլ կտան նոր ծանոթություններ հաստատել: Միգուցե հաճելի փոփոխություններ լինեն նաև անձնական կյանքում:

Կարիճ՝  Օրը պահանջում է լրջություն, պատասխանատվություն, մեծ ուշադրություն մանրուքներին: Մտերիմ մարդիկ միգուցե փորձեն քեզ օգնել, սակայն դժվար թե կարողանան քո խնդիրները լուծել:
Հմայքի շնորհիվ կգրավես հակառակ սեռի ներկայացուցչի ուշադրությունը: Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար:





Աղեղնավոր՝ Չնայած մի շարք անախորժություններին, օրը հիանալի կդասավորվի: Կունենաս ֆինանսական հաջողություն, հնարավոր են նաև դրամական մուտքեր, արդյունավետ գործարքներ:
Շատ լավ կդասավորվեն ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունները. կարևոր է, որ չխառնես անձնական և գոծնական փոխհարաբերությունները:





Այծեղջյուր՝ Պետք է համբերատար լինել, միայն այդ դեպքում քեզ կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից: Իսկ վատ հիշողությունները կփչացնեն տրամադրությունդ, սակայն անցյալում կատարված սխալները թույլ կտան ապագայում սխալներ չանել:
Օրը հարմար չէ ճանապարհորդության համար, ազատ ժամանակը ցանկալի է անցկացնել տանը:




Ջրհոս՝ Միգուցե հիասթափություններ լինեն, ինչպես նաև խնդիրներ՝ տանը և աշխատավայրում: Հանգստություն պահպանել դժվար թե հաջողվի, սակայն միայն սառնասրտության շնորհիվ կկարողանաս դուրս գալ դժվար իրավիճակներից:
Հնարավոր են նոր ծանոթություններ, իսկ անձնական հարցեր քննարկելու համար այնքան էլ հարմար օր չէ:





Ձուկ՝ Կարող ես կարևոր որոշումներ կայացնել, սակայն գաղափարների իրականացման հարցում պետք չէ շտապել: Խորհուրդ է տրվում խուսափել գործարքներից, գնումներից: Ընդհանուր առմամբ, ֆինանսական տեսանկյունից օրն անբարենպաստ է:
Անձնական կյանքում անհրաժեշտ է փոփոխություններ անել, սակայն վստահ եղիր, որ դու դրան պատրաստ ես:



Աղբյուրը՝ www.armversion.am



Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք