среда, 18 сентября 2013 г.

Հորոսկոպ՝ 18.09.2013





Խոյ՝ Օրվա ընթացքում ստիպված կլինեք չափից դուրս շփվել, չնայած այն հանգամանքին, որ շփումները ոչ միշտ հաճելի կլինեն ձեզ համար: Հնարավոր է, որ մարդիկ ցանկանան ձեզ վրա բարդել իրենց պարտականությունները: Կենտրոնացեք տեղեկատվության փոխանակման ու տեղեկատվական ծառայությունների շրջանառության վրա: Հիանալի ժամանակ է ուսումնասիրելու համար այն, ինչ անմիջապես կախված է ձեր մասնագիտական գործունեության հետ: Կոնֆլիկտային իրավիճակներում խուսափեք ցուցադրական դիմադրությունից:






Ցուլ՝  Որքան շատ եք ինչ-որ բան ուզում, այդքան շատ են խոչընդոտները դա նվաճելու ճանապարհին: Անհրաժեշտ է որոշակի հանգամանքների պարագայում նվազեցնել հավակնությունների սանդղակը: Նա, ով պետք է մերժեր ձեզ, հնարավոր է փոխի իր մտադրությունը: Որոշումներ կայացնելիս ընտրեք ոչ այնքան ակնհայտ տարբերակը, հետազոտեք իրավիճակը բոլոր տեսանկյուններից: Իրադարձություները կզարգանան շղթայական ռեակցիայի սկզբունքով` ձեր կյանք բերելով նոր մարդկանց, գաղափարներ ու ապագայի պլաններ:


Երկվորյակներ՝  Կոլեկտիվի մթնոլորտը հակում է փոխադարձ օգնության ու համագործակցության: Աշխատանքային պրոցեսում կարող են առաջանալ որոշակի սահմանափակումներ, որոնք սպառնում են մոտակա օրերս ավելի լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Աշխատեք հարթել բոլոր տեսակի տարաձայնությունները: Որոշակի ժամանակ հատկացրեք հանգստին, ընթերցանությանը, անձնական զբաղմունքներին: Հազիվ թե որևէ էական բան հասցնեք անել երեկոյի ընթացքում, դրա համար էլ ավելի լավ է ուղղակի հանգստանալ:




Խեցգետին՝ Փոփոխությունների երկարատև սպասումը պայմանավորված է պլանների իրագործման պարտադրված կանգով: Մի շտապեք որոշումներ կայացնել, որոնք հետագայում հակասական երևույթների առաջ կարող են ձեզ կանգնեցնել: Ավելի լավ է սպասել նորությունների: Համբերությունն ու զսպվածությունը կօգնեն հաղթահարել առկա դժվարությունները: Տնային գործերը ևս կարող են օգնել մի փոքր ցրվել: Ոչինչ մի բարդացրեք, կարգի բերեք գործերն ու մտքերը:





Առյուծ՝ Օրվա ընթացքում կարող եք շատ օգտակար բաներ անել, եթե չթողնեք, որ շրջապատի մարդիկ խառնվեն ձեր գործերին: Գործեր շատ ունեք, բայց այսօր աշխատեք ոչինչ անավարտ չթողնել: Հնարավոր են հետաքրքիր նորություններ: Օրը հակում է մենության, քան մարդկանց հետ շփումների: Բարենպաստ օր է սպորտային բեռնվածության, հատկապես ջրային պրոցեդուրաների համար: Հանդիպումը վաղեմի ընկերների հետ կարող է հիանալի կերպով եզրափակել օրը:


Կույս՝ Ինքնավստահությունը օգտակար չէ, անգամ եթե համարում եք, որ ձեռքերում եք պահում կարևոր իրադարձությունների թելը: Դեպքերի հետագա զարգացումը ցույց կտա, որ ամեն ինչ թվացյալ է: Նա, ով մշտապես զիջում էր, կարող է դիմադրություն ցույց տալ: Եթե կարողանաք տրամադրվել մարդկանց հասկանալու ու լսելու, հետաքրքիր բաներ կբացահայտեք: Մարդիկ ձեզ հետ առանձնահատուկ անկեղծ են ու պատրաստ փոխազդելու: Աշխատեք գործել առանց ճնշելու ու մի արտահայտվեք կտրուկ ձևով:




Կշեռք՝ Մոտակա օրերին հնարավոր են արմատական փոփոխություններ: Այսօր զգալի զգայական լարում եք ապրում, որն ուժգնանում է այլ մարդկանց սպասումներով կամ օգնության ակնկալիքով: Խուսափեք կտրուկ քայլերից ու արտահայտություններից: Հնարավորինս խտացրեք օրը գործերով, որ ժամանակ չմնա ապրումներին տրվելու համար: Ցանկալի է ձեզ համար կազմակերպել առանձնացված ու հանգիստ միջավայր ու ներառվել ձեզ հետաքրքրող գործերի մեջ:

Կարիճ՝  Ձեր արժեքային համակարգը այս օրերին աղետալի ճեղքեր կտա, ու դուք հիմա հակված եք կոնկրետ որոշման օգտին: Հաջողություններն ու անհաջողություները ոչ այլ ինչ են, եթե ոչ կանխազգացում, թե արդյոք դուք ճիշտ ճանապարհով եք շարժվում դեպի ձեր նպատակ: Եթե ընտրության իրավիճակ լինի, հնարավոր են կորուստներ: Լավ է ընդունեք ինչ-ինչ իրադարձություններ ու զիջեք կոնկրետ բաներ ու խուսանավեք ավելի մեծ բարդացումներից: Ընկերական խորհուրդը կարող է շատ բան որոշել: Երեկոն լավ կլինի անցկացնեք մենության մեջ:





Աղեղնավոր՝ Այսօր հիմնական ուշադրությունը պետք է հատկացնել ինքնակարգավորմանը, որպեսզի ձեր հետաքրքրությունները տեղաշարժվեն առանց զգալի կորուստների ու բարդացումների: Մի շտապեք բաշխել ձեր ֆինանսները հանկարծակի քայլեր անելու հաշվին: Այսօր ծագած բոլոր տեսակի դժվարությունները կարող են ծառայել որպես նախազգուշացում ավելի լուրջ խնդիրների համար: Հետևեք հարաբերությունների զարգացմանը, մի ենթարկվեք նրանց, ովքեր սպասում են հարմար առիթի ձեզ հետ կոնֆլիկտելու համար:





Այծեղջյուր՝ Գործունեության մեջ սահմանափակումներ չկան: Զգայական պլանում հնարավոր են տրամադրության անկումներ, չհիմնավորված տագնապ, դեպրեսսիա, կատարվածի նկատմամբ բացասական վերաբերմունք: Անհրաժեշտ է գլխով մտնել աշխատանքի մեջ` հնարավորություն չթողնելով վերլուծել ներքին վիճակը: Այն հոգսերը, որոնք կարող են առաջանալ այսօր ու վաղը, հատուկ ուշադրություն են պահանջում: Եթե ամեն ինչ հենց այդպես թողնեք կամ հետաձգեք, ճեղքվածքը կարող է լայնանալ, ինչը ավելի շատ ջանք կպահանջի հետագա լուծումների համար:




Ջրհոս՝ Այժմ ձեզ օգտակար է ընդունել, որ աշխատանքը չի հանդիսանում կյանքի միակ իմաստը, ու գործերի մեծամասնությունը կարող է ընթանալ առանց ձեր լուրջ մասնակցության: Հնարավոր է ինչ-ինչ իրողություններից հրաժարվելը ու այլ մարտավարություն ընդունելը լինի լավագույն քայլը: Մի շտապեք տալ բոլոր հարցերի պատասխանները: Կենտրոնացրեք ուշադրությունը նրա վրա, ինչ ձեզ դուր է գալիս ու սպասեք, քանի որ մնացած հեռանկարները դեռևս մշուշոտ են:






Ձուկ՝ Այսօր պարտադիր չէ ուշադրություն գրավել: Երբեմն անհրաժեշտ է հանգստանալ ու ուժերը վերականգնել ավելի բարձր ցատկելու համար: Այն, ինչ ձեզ անհրաժեշտ է, կստանաք առանց գերջանքեր գործադրելու: Հանգամանքների հաջող ընթացքը կհասկացնի,որ դուք ճիշտ ճանապարհի վրա եք: Արդեն վաղը հսկայական գործեր ունեք անելու, դրա համար էլ այժմ ձգտեք կարգուկանոնի բերելու սեփական կյանքը: Պատրաստ եղեք իրադարձությունների անսպասելի զարգացմանը կամ զգացմունքների փոփոխմանը:



Աղբյուրը՝ online-tv.am



Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք