Показаны сообщения с ярлыком Հորոսկոպ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հորոսկոպ. Показать все сообщения

суббота, 19 октября 2013 г.

Հորոսկոպ՝ հոկտեմբերի 20




Խոյ՝ Օրվա խորհուրդը մեծաքանակ գործերի պլանավորումն է ու հանգստի համար ժամանակ գտնելը: Դուք առավել քան ակտիվ եք, երբեմն հասնում եք ծայրահեղությունների: Արդյունավետության տեսանկյունից ավելի լավ կլինի, եթե դուք լուծում տաք որևէ կոնկրետ խնդրի: Ուժերը պետք է ծախսել խելամտորեն և լավ կլինի ոչինչ չսկսեք, եթե վստահ չեք, որ անում եք այն, ինչ պետք է: Հարաբերություններում մի փորձեք ոչինչ պարզել կամ ապացուցել:




Ցուլ՝ Հաջողակ օր է: Կյանքը կարող է այսօր ձեզ իմաստալից ինչ-որ բան հուշել` չպահանջելով հապճեպ որոշումներ կայացնել: Հավաքվեք մտքերով, եթե ինչ-որ հետաքրքիր բան կնկատեք: Մի փախեք խնդիրներից: Ձեզ մոտ հնարավորություն է ստեծվում վերջապես հասկանալ, թե ինչ եք զգում և որն է ձեզ համար առավել կարևոր: Եզրակացությունները ձեզ կապշեցնեն: Ուշադիր և զգոն եղեք: Լավ կլինի ժամանակ հատկացնեք հանգստանալու ու մի լավ թուլանալու համար:




Երկվորյակ՝ Ոչ շտապողական օր է` լի դանդաղահոս իրադարձություններով: Ոչինչ հենց այնպես ձեզ այսօր չի հանդիպի, ուշադիր եղեք կանխազգացումների ու նախանշանների հանդեպ: Լավ արդյունքի հասնելու համար ստիպված կլինեք մի փոքր լարվել: Նյութական հետաքրքվածությունը լավ ազդակ է ավելի շատ աշխատելու ու ստեղծագործական որակներ դրսևորելու համար: Չափավորեք բեռնվածությունը, մի կատարեք ավելին, քան կարող եք:



Խեցգետին՝ Հակված եք նյութական գործերին ու կյանքից հաճույք ստանալուն: Քանի որ շտապելու առանձնապես տեղ չունեք, պահպանեք որոշակի ռեժիմ, որը կնպաստի օրգանիզմի կորսված ուժերի վերականգնմանը: Բարերար ազդեցություն կթողնեն ֆիզիկական աշխատանքը, սպորտային մարզումները: Կատարեք լրացուցիչ աշխատանք: Ուշադիր եղեք տրանսպորտում, տեխնիկայի ու վտնագավոր նյութերի հետ աշխատելիս:




Առյուծ՝ Ոչ միանշանակ օր է: Դուք պարտավոր եք լուրջ վերաբերվել թե աշխատանքին, թե հանգստին: Դժվարանում եք արագ գործել, բայց եթե զբաղմունքը հաճույք է պատճառում, կարելի է ստանալ գեղեցիկ, և որ ավելի կարևոր է` շոշափելի արդյունքներ: Օրվա ընթացքում կարող է զգացնել տալ լարվածության թաքուն օջախ` ստիպելով գնալ վճռական ու ոչ պարտադիր կառուցողական գործողությունների: Մի կիսվեք մարդկանց հետ տեղեկատվությամբ, որը առնաձնակի կարևոր է ձեզ համար: Հեռու մնացեք ստահոդ խոսակցություններից ու խարդավանքներից:



Կույս՝ Ձեզ շրջապատում են տարօրինակ իրադարձություններ: Բայց ամեն ինչ, ըստ աստղերի, ունի իր խորհուրդը ու իմաստը: Մի վախեցեք խնդիրների հետ դեմ հանդիման ելնելուց: Հնարավոր է` ինչ-որ մեկը ձեր նկատմաբ թաքուն նախանձ է զգում ու խարդավանքներ է հյուսում: Ձեզ համար արդյունավետ կլինի հեռանկարների մասին խորհելը ու դրանց համար նախադրյալներ ստեղծելը: Կենտրոնացեք որոշակի բանի վրա, մանրուքների վրա մի շեղվեք:



Կշեռք՝  Իրադարձությունների զարգացման ֆոնը հանգիստ է ու դանդաղահոս: Առայժմ ստիպված եք վերականգնել ուժերը ու ոչինչ չանել: Օրը հարմար չէ կապերի ամրապնդման համար: Նախընտրելի է մենությունը: Կարելի է տրվել խորհրդածությունների, մտածել առաջնային ու երկրորդական բաների, նպատակների տեղաբաշխման մասին: Հիանալի հնարավորություն է ընձեռվել պարզել ձեր բարեկամների ու թշնամիների ինքությունը:է ամեն տեղ, որտեղ կձգտեք գործել ոչ սովորական ձևով:





Կարիճ՝  Հեշտ չէ մարդկանց ստիպել խաղալ ձեր կանոններով, երբ այդ նույն կանոնները ոչ հասկանալի ձևով անընդհատ փոխվում են: Եթե վերակողմնորոշվում եք նոր իրադրության պայմաններում, մի չարացեք հանգամանքների վրա, այլ համարեք դրանց մարտահրավեր ձեր մտավոր կարողությունների նկատմամբ: Հնարավոր է` դուք արդեն հասունացել եք այլ գործեր կատարելու համար, իսկ դժվարությունները կրճատում են աշխատանքային նոր տարբերակների որոնման պրոցեսը:



Աղեղնավոր՝ Խուսափեք գերլարումից: Շրջապատի հետ փոխազդեցությունը գերբարձր հուզական նոտաների վրա է կատարվում: Լավ կլինի ռիսկի չդիմեք, չբարձրացնեք վիճելի հարցեր, իսկ ամբողջ ժամանակը տրամադրեք աշխատանքային արմատական բարեփոխումներին: Ձեր կյանքում այժմ առկա են գաղտնի մեծաթիվ մոտիվներ, ու դուք ազդեցություն եք թողնում մոտավոր շրջապատում ծավալվող իրադարձությունների զարգացման վրա: Փնտրեք ներքին լարվածության թոթափման կառուցվածքային եղանակներ:
  




Այծեղջյուր՝ Նոր հեռանկարային պլանների համար աշխատանքային խմբի մեջ ներառեք նոր մարդկանց: Քննարկեք այն նախագծերը, որոնք այս պահին ձեզ անհեռանկարային են թվում, բայց որոնցում ոսկե միջուկ եք տեսնում: Փնտրեք ձեզ անհրաժեշտ տեղեկատվություն, կուտակեք նորանոր գաղափարներ, գնահատեք ստացված առաջարկները, ընդլայնեք ծանոթությունների շրջանակը: Տանը մտածեք անձնական տարածքի բարեկարգման մասին:



Ջրհոս՝ Ամեն ինչ զարգանում է իր հունով` տրամադրելով ձեզ մտերմիկ շփման ու հանգստավետ աշխատանքի: Ձեզ ավելի վստահ զգալու համար կարգի բերեք ձեզ շրջապատող տարածքը: Համառություն ցուցաբերեք այնտեղ, որտեղ տեսնում եք պրակտիկ գործունեության անհրաժեշտություն: Ձեզ այցելող գաղափարներից ընտրեք ըստ ձեզ ամենաարժեքավորը, շարժվեք առաջ աստիճանաբար` հավաքելով անհրաժեշտ տեղեկատվություն ու աջակցող խումբ:




Ձուկ՝ Կոնֆլիկտային ֆոնը պահպանվում է: Դուք կարող եք հանգիստ շարունակել զբաղվել սովորական գործերով` ձգտելով նվազեցնել սխալվելու հավանականությունը: Լավ կլինի այսօր կողմնորոշվեք դեպի նյութական, ունեցվածքային հարցերի լուծում: Կարող են լինել հետաքրքիր հանդիպումներ ու քննարկումեր: Մի շտապեք գնահատել ուրիշների գործողությունները, մեկնաբանել նրանց մոտիվներն ու պատասխան ռեակցիաները: Խիստ ուշադիր եղեք փաստթղթային գործեր կատարելիս:



Աղբյուրը՝ eMedia.am

Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ԱՎԵԼԻՆ...

пятница, 18 октября 2013 г.

Հորոսկոպ՝ հոկտեմբերի 19




Խոյ՝ Հարմարավետ, հանգիստ ընթացք ունեցող օր է: Դուք կարիք չունեք որևէ տեղ շտապելու, բայց եթե ցանկություն ունեք ինչ-որ բան նախաձեռնելու, հնարավորությունները քիչ չեն: Մասշտաբային նորարարությունների համար օրը դանդաղահոս է: Զբաղվեք միայն կարճատև ու քիչ էներգիա խլող գործերով: Հնարավոր են հակասական մանրուքներ պարունակող իրադրություններ: Ալարկոտությունն ու ամեն ինչ հետաձգելու մղումը կխանգարի կարևոր քայլեր անելու անհրաժեշտությանը:




Ցուլ՝ Պլանները խախտվում են: Ծնողները, մտերիմները ու ընկերները ձեր օգնության կարիքն են զգում: Դուք ստիպված եք ձեր հանգիստը զոհաբերել նրանց օգնելու համար: Աշխատելու համար բավարար էներգիա ունեք: Անձնական հարաբերություններում ամեն ինչ կուղղվի դեպի ինքնադրսևորում, իսկ համառությունը կստանա ծայրահեղ դրսևորումներ: Հետևեք զգացմունքները ցուցադրելու նպատակահարմարությանը:


Երկվորյակներ՝ Ամեն ինչ դանդաղ է ընթանում, իսկ կարևոր գործերը կանգ են առել բանակցային փուլում: Դուք իզուր ժամանակ կվատնեք, եթե նպատակ դնեք ինչ-որ մեկին, ինչ-որ բանում համոզել կամ ճշմարտություն ապացուցել: Շատ բաներ այժմ կախված են ձեզանից ու ձեր կազմակերպչական ունակություններից: Գործարքներ մի կնքեք ու ներդրումների մասին ժամանակավորապես մոռացեք: Շարունակեք այն, ինչ արել եք ու մի անցեք ուրիշ զբաղմունքների:



Խեցգետին՝ Կոլեկտիվում ամեն ինչ բարեհաջող է: Անհրաժեշտ է միայն հստակեցնել ու համաձայնեցնել համատեղ քայլերը ու տեղաբաշխել պարտականությունները: Իրադարձությունների ֆոնը դանդաղ է ու հանգիստ: Գործերում հնարավոր են արգելակումներ, դուք երկար պիտի սպասեք ձեզ անհրաժեշտ տեղեկատվությանը: Ներքին հոգեկան հավասարակշռության զգացողությունը կօգնի հանգստանալ, կիսվել շրջապատի հետ: Աշխատանքում առաջնահերթությունը տվեք կոնկրետ, պրակտիկ գործունեությանը:





Առյուծ՝ Այսօր տունը բարեկարգելու, նաև` վերանորոգումներ իրականացնելու համար հարմար օր է: Ստիպված եք ինչ-ինչ բաների հրաժեշտ տալ, որոշներին` անկախ ձեր կամքից: Այժմ ձեզ համար կարևոր է հասկանալ, թե դեպի որ ուղղությամբ պիտի ընթանան ձեր հոգևոր ուժերը, որպեսզի դա առավելագոււյն օգուտ տա ապագայում: Սովորեք ասել «ոչ», եթե ցանկություն ունեք «ոչ» ասելու, թույլ մի տվեք, որ ձեզ համոզեն անել մի բան, ինչ ուժ ու էներգիայի ծախս է պահանջում:


Կույս՝ Պատրաստ եղեք շրջադարձերի: Հնարավոր է` դուք ունենաք վերջին վագոնին հասցնելու հնարավորություն կամ կկարողանաք ինչ-որ կարևոր բան կհասցնեք: Ընդհանուր առմամբ հանգիստ, ներդաշնակ օր է, բայց պարունակում է ստորջրյա քարեր: Բանակցեք միայն ստուգված ու վստահելի մարդկանց հետ, մի պլանավորեք մեծ միջոցառումներ, որոնք կպահանջեն ֆինանսական լուրջ ծախսեր: Լուծեք հարցերը առանց լարվելու ու հոգնելու: Եթե վերջին օրերին լարվածություն եք ապրել, հետևեք առողջությանը:




Կշեռք՝ Ձեր խնդիրները մեծ հնարավորություն ունեն լուծում ստանալ, եթե կիսվեք դրանցով ընկերների ու մտերիմ մարդկանց հետ: Իսկ ահա ինչ վերաբերում է անձնական կյանքին, անհրաժեշտ է գաղտնի պահել: Հիանալի օր է համաձայնեցնելու սեփական ապրումները ու զգացմունքները, հանգստացնելու ու հաճույք պատճառելու նրանց, ում սիրում եք: Ստեղծագործական որակները բարձունքի վրա են, հաջողությունը ձեր ուղեկիցն է ամեն տեղ, որտեղ կձգտեք գործել ոչ սովորական ձևով:


Կարիճ՝  Մի ծանրաբեռնեք ձեզ ավելորդ գործերով, բայց մի թուլացեք, քանի որ այս օրը կարող է տհաճ անակնկալներ պարգևել: Գործեք հանգիստ, թույլ մի տվեք, որ ձեզ ներքաշեն վիճաբանության մեջ: Հեռու մնացեք ձեզ շրջապատող լարվածությունից: Եթե բացասական ազդեցությունից ձեզ չապահովագրեք, կենթարկվեք պրովակացիաներին: Դուք մյուսներից ավելի լավ եք օգտագործում հոգեկանի պաշտպանիչ ֆունկցիաները:






Աղեղնավոր՝ Լավ հնարավորություն կա հանգստանալու: Լավ կլինի` առանց լրացուցիչ հավակնությունների դա անեք: Մի շեղվեք երկար խոսակցությունների, բանավեճերի վրա: Հաղորդակցվեք բնության հետ, զբաղվեք սպորտով: Ջրի հետ կապված ամեն ինչ այսօր իր մեջ վտանգ է պարունակում: Ոչինչ մի բարդացրեք, բայց հեռու մի մնացեք ձեզ համար գրավիչ մարդու հետ սերտ հարաբերություն հաստատելու հնարավորությունից:





Այծեղջյուր՝ Այսօր ոչ ոք չի ճնշի ձեզ, ու դուք կկարողանաք թուլանալ կամ ընդհակառակը` լուրջ գործով զբաղվել` կախված առկա հանգամանքներից ու կենսական խնդիրներից: Ժամանակ հատկացրեք նրան, ինչ ձեզ դուր է գալիս, մի հրաժարվեք հաճելի շփումներից: Ձեզանից այժմ մեծ ակտիվություն է պահանջվում, բայց դուք հակված եք ավելի շատ զբաղվել անձնական հարցերով` ետին պլան մղելով աշխատանքային հարցերը:


Ջրհոս՝ Ձեզ վրա կարող է հայտնվել ուրիշի պատասխանատվությունը կամ հանձնարարությունը, ինչը զգալի կփոխի օրվա ձեր պլաները: Նոր հետաքրքրություններ որոնեք ամեն տեղ ու ճկուն կերպով փոխեք պլանները, եթե դա անհրաժեշտ է մտերիմներին: Պրակտիկ գործերը առաջնային պլանում են, դուք հակված եք կարգավորելու կենսական տարածքը ու խուսափել միատեսակ աշխատանքից: Ուշադիր եղեք ձեր կյանքում հանկարծակի ծագած թեմաների նկատմամբ, կարգավորեք ցաքուցրիվ եղած հետաքրքրությունները:




Ձուկ՝ Թաքցրեք զգացմունքները ու ուշադիր հետևեք իրադարձությունների ընթացքին: Տղամարդկանց համար ծայրահեղ ոչ ցանկալի է ալկոհոլի օգտագործումը: Կանայք այսօր հույսները պետք է դնեն տղամարդկանց ինտուիցիայի վրա: Այժմ ճակատագրական որոշ իրողություններ լուրջ կերպարանափոխությունների մեջ են: Դուք հակված եք ուշադիր լինել ավելի շատ ֆոնային իրադարձություններին ու հարաբերությունների սովորական սխեմատիկ կարգավորմանը: Եզրակացություններ արեք ընթացիկ իրադարձություններից:



Աղբյուրը՝ eMedia.am

Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ԱՎԵԼԻՆ...

четверг, 17 октября 2013 г.

Հորոսկոպ՝ հոկտեմբերի 18



Խոյ՝ Խոյերը հնարավորություն ունեն ինչ-որ էքսցենտրիկ բան արարելու: Եթե չեք վախենում սովորական կյանքի ընթացքը փոխելուց, կարող եք նաև հեշտությամբ ընկալել այն, ինչ սովորական հանգամանքներում լրիվ խարդավանք է հիշեցնում: Այս առումով ավելի հարմար է երեկոն, իսկ ցերեկը կարող է բեռնված լինել աշխատանքով, բարդ իրավիճակների պարզեցմամբ: Օրվա ընթացքում կնկատվի լարվածության աստիճանական աճ: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ:




Ցուլ՝ Անակնկալների օր է, ինչպես հաճելի, այնպես էլ ոչ` այնքան: Ամեն ինչ կարող է գլխիվայր շրջվել: Ավելի լավ կլինի աշխատեք ձեր ընկալունակության վրա, քան` նախաձեռնողականության: Որքան շատ էներգիա է ծախսվում ֆիզիկական աշխատանքի վրա, այնքան հեշտ կլինի խուսափել վեճերից, կոնֆլիկտներից ու վիրավորանքներից: Կատարվածը կարող է ավելի լավ լինել պլանավորածից, բայցև կարող է արդարացնել ձեր վատ կանխազգացումը:


Երկվորյակներ՝ Օրը սկսվում է առավոտից: Ամեն ինչ դրական ընթացքի մեջ է: Դուք կարող եք զգալ որոշ դրական փոփոխությունների մոտալուտ գալուստը, ինչի մասին կարող են ազդարարել ինչպես հանդիպումները, այնպես էլ ստացվող տեղեկությունները: Դուք կարող եք ուժգին ազարտ զգալ որևէ նպատակ հետապնդելու առումով, իսկ հաջողությունն այսօր միայն ձեր համեստ ուղեկիցն է: Ծանրութեթև արեք հեռանկարները, պլանավորեք հետագա անելիքները:



Խեցգետին՝ Բարդ օր է: Լավ կլինի ստվերում մնաք ու ի հայտ գաք այնքանով, որքանով կզգաք հետագա անելիքները կանխորոշելու ձեր առաքելությունը: Օրը խոստանում է տարատեսակ շփումներ: Վերահսկեք մրցակիցների գործողությունները, փորձեք գուշակել նրանց ու ձեր հետագա անելիքները: Կպահանջվեն լրացուցիչ ջանքեր, որպեսզի հանգամանքները ձեզ դուրս չմղեն ռիթմից: Իրադարձությունները երբեմն պայթյունավտանգ կարող են լինել:





Առյուծ՝ Էներգետիկան պայթյունավտանգ է ու չկարգավորվող: Օրվա հաջողությունը մեծապես կախված է ձեր ֆիզիկական տոնուսից ու ոգևորվածությունւից: Ուժեղ կրքերը, մրցակցությունը, դրամատիկ սյուժեները դեռևս չեն նշանակում, որ դուք պետք է ճակատագրական քայլերի գնաք: Դուք ավելի շատ սպասումների մեջ եք: Անգամ եթե ինչ-որ բան չեք փոխելու, այլոց մեջ նոր բաներ կարող եք բացահայտել: Ստեղծագործական ազդակները օգտակար կլինի ուղղել տան տարածքի բարեփոխման ուղղությամբ:


Կույս՝ Ձեզ դուր է գալիս ճակատագիրը փորձելու հնարավորությունը, մի բան, ինչ դուք երկար ժամանակ ձեզ թույլ չէիք տալիս: Հնարավոր են պլանների արմատական փոփոխություններ: Ինչ-որ բան կարող է այնպես չընթանալ, ինչպես դուք կուզենայիք: Անհրաժեշտ է սպասել, ու որոշումն ընդունել այնպես, ինչպես դուք սովորաբար անում եք` խորհրդածել ու սպասել: Հայտնվեք այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր պատրաստ են լսելու ձեզ ու քննարկելու ձեզ հետաքրքրող հարցերը:




Կշեռք՝ Դուք մեծ ցանկություն ունեք պարզություն մտցնելու անձնական հարաբերությունների ոլորտում: Որքան շատ է այստեղ անորոշությունը, այդքան վճռական ու անսպասելի կարող են լինել ձեր գործողությունները: Սպասվում են անակնկալներ, որոնք հանկարծակիի կարող են բերել: Լավ հնարավորություն կա պարզելու, թե որքանով են ձեզ պետք երազանքները և որքանով` իրական փոփոխությունները: Ականջ դրեք ինտուիցիային:


Կարիճ՝  Հզոր զգացմունքները ու կուտակված լարվածությունը կարող են հանգեցնել անսպասելի ընտրության: Դուք հակված եք այնպիսի գործերի ձեռնամուխ լինել, որոնք գրավիչ են, բայց լի են հաշվարկներով, գործնընկերների հետ խրթին բանակցություններով: Այժմ վտանգավոր է ամեն ինչ միանգամից ստանալու մղումը: Խուսափեք գործել համոզմունքներից ելնելով, բայց հիշեք, որ սա փոփոխությունների համար հիանալի ժամանակահատված է:






Աղեղնավոր՝   Հիմնախնդիրները, հետաքրքրությունները ու ձգտումները այժմ գտնվում են տեղեկատվության ու այն լավագույնս կիրառելու հնարավորության կենտրոնում: Խիստ կարևոր են կապերը, հաղորդակցությունը ու փոխադարձորեն շահավետ գործընկերությունը: Ձեզ կարող է ոգևորել որևէ մեկի կյանքում կատարվող կարևոր իրադարձությունը: Լավագույն ժամանակը չէ ինքնահաստատման, սկզբունքային դիրքրոշման դրսևորման համար, մանավանդ, որ այն կարող է դուր չգալ շրջապատի մարդկանց:


 



Այծեղջյուր՝ Այժմ ձեզ համար երկրորդական օրեր չկան, երբ կարելի է թուլանալ կամ ամբողջությամբ նվիրել ձեզ հաճելի զբաղմունքներին: Պատրաստ եղեք հանկարծակի իրադարձություններին, անսպասելի հյուրերի կամ հեռավոր տեղերից նորություններին: Հարազատները կարող են ուղղակի պահանջել ձեր ուշադրությունը ու հոգատարությունը: Դա կարող է չհամընկնել ձեր պլանների հետ, բայց մի պահ մտածեք, թե որն է ձեզ համար ավելի կարևոր:


Ջրհոս՝ Պատրաստ եղեք նրան, որ երազանքը կամ ցանկությունը կարող են այնքան մոտենալ, որ ստիպված լինեք անհապաղ որոշում կայացնել` թույլ տա՞լ, որպեսզի դրանք կյանքի կոչվեն: Բարձր էներգետիկան թույլ կտա ձեզ արագորեն ու առանց վնասների հաղթահարել խոչընդոտները, բայց ամեն ինչ կլինի ձեր հանգստի հաշվին: Ձեր գրավչությունը ուրախացնում է ոմանց ու ներվայնացնում ուրիշներին: Դա չպետք է ստիպի ձեզ փակվել աշխարհից կամ տրվել մենության գայթակղությանը:




Ձուկ՝ Այն, ինչ հիմա ձեզ համար զգալի է ու կարևոր, ժամանակ անց կարող է խամրել: Էներգիայի հոսքը պահանջում է եզակի գործողությունների կատարում: Ուշադիր եղեք հաշվարկների մեջ: Ինչ որ բան կարող է կորցնել իր հստակությունը ու ստիպել ձեզ ընկնել ենթադրությունների գիրկը: Լավ կլինի ավելի շատ դիտեք ու խորհրդածեք, քանի որ եզակի հնարավորություն ունեք հասկանալու սեփական նպատակները, սպասումները:



Աղբյուրը՝ eMedia.am



Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ԱՎԵԼԻՆ...

понедельник, 14 октября 2013 г.

Հորոսկոպ՝ հոկտեմբերի 15






Խոյ՝ Դուք իզուր եք խուսանավում ակնհայտ լուծումներից ու թեթև ուղիներից. դեպի իրական նպատակ տանում են հենց նրանք: Օգտագործելով համընդհանուր մեթոդները՝ դուք, իհարկե, նորարարի համբավ ձեռք չեք բերի, փոխարենը կստանաք այն, ինչին այդքան ձգտում եք: Կարևոր է, որպեսզի ամեն իրավիճակում դուք պահպանեք սառնասրտությունն ու հոգեկան անդորրը, անգամ եթե դեպքերը զարգանան լարված կերպով, ու ամեն ինչ ստիպի ձեզ խռովություն ապրել: Օգտակար տեղեկատվություն ստանալու օր է, դուք նոր բան սովորելու հնարավորություն կունենաք: 





Ցուլ՝  Ամենամեծ խնդիրները ինքներդ եք ստեղծում, սեփական հեղինակության խնդիրների հետ համեմատած՝ մնացած ամեն ինչ մանրուք է: Մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնել դժվար է նաև այն պատճառով, որ դուք չեք ցանկանում այն փնտրել ու դուք ամենևին չեք թաքցնում, որ այլոց կարծիքը ձեզ չի հետաքրքրում, իսկ մյուսների ցանկությունների վրա դուք աշխատում եք աչք փակել: Բարենպաստ օր է ինքնուրույն գործելու համար: Ֆինանսական պատկերը բարենսպաստ է: Հասկանալով դա՝ դուք շարունակում եք կուտակել, տնտեսել հեռահար ցանկությունները կյանքի կոչելու համար:


Երկվորյակներ՝ Դուք ստիպված չեք ջանք թափել, հեշտությամբ եք հաջողությունների հասնում, ձեր կողքին կան այնպիսի մարդիկ, որոնք ձեր կողքին են ամեն իրավիճակում ու պատրաստ են կատարել ձեր աշխատանքը: Բարենպաստ օր է ապագան պլանավորելու համար: Դուք կզարմանաք, թե որքան արագությամբ են դրանք կյանքի կոչվում, անգամ եթե հենց սկզբից ամեն ինչ հարթ չի թվում: Օրը հարմար է գործնական բնույթի հարաբերությունները կարգավորելու համար: Դուք բարձունքի վրա եք նաև ռոմանտիկ հարաբերությունների մեջ: 




Խեցգետին՝ Մեծ ցանկություն ունեք ինչ-որ մեկի դեմ պայքարելու, բայց հարմար հակառակորդ չեք գտնում: Եթե կարողանաք ձեր էներգիան ուղղել կոնկրետ ուղղությամբ, դուք կհասնեք գլխապտույտ հաջողությունների: Զգուշ եղեք ղեկավարների հետ շփվելիս, շատերը կարող են ճիշտ չհասկանալ ձեր հնչեցրած արտահայտությունները: Չեն հասկացվի նաև ձեր անմեղ կատակները: Դուք փորձում եք հոգ տանել մտերիմների մասին, բայց ամեն ինչ արեք նրբանկատորեն ու չափի մեջ: 





Առյուծ՝ Դուք կարող եք անել այն, ինչ ուրիշները երազել անգամ չեն կարող: Փորձեք անել դա այնպես, որ ոչ ոք դա չնկատի, հակառակ դեպքում ձեզ կհանձնարարեն ավելի մեծ մասշտաբների աշխատանք կատարել: Օգնության կարիք ունեցող մարդիկ առաջինը ձեզ են դիմում: Օրը հարմար է հեռահար նպատակներ դնելու, դրանց իրականացման համար գործնական քայլեր կատարելու համար: Չնայած օրը հագեցած է, դուք կարողանում եք խուսափել հոգնածությունից, պահպանել լավ տրամադրությունը: 


Կույս՝ Լայն աշխարհայացքը ու հարուստ երևակայությունը օգնում են ձեզ լուծել բարդ խնդիրներ ու հաղթահարել խոչընդոտներ: Դուք մեծ հաջողությունների եք հասնում, ինչը բացասական արձագանքների է արժանանում շրջապատի մարդկանց հետ: Ձեզ նախանձում են, ձեզ անընդհատ քննադատում են, բամբասում: Այդ ամենին հանգիստ վերաբերվեք: Ձեզ հազիվ թե վնասեն, ավելին, այն մարդիկ, ում կարծիքն իսկապես կարևոր է, ձեզ աջակցում են ամեն հարցում: Օրը ցույց կտա, թե ով է իրականում ընկեր, և ով՝ ոչ: Շատ Կույսեր կհասկանան, որ ինչ-որ մեկին իզուր են վստահել: 




Կշեռք՝ Դուք արագ եք գերհոգնում, նախ և առաջ մարդկանց հետ շփումների հետևանքով: Այսօր կարևոր է միայնակ մնալը, չհոգնեցնող, բայց հետաքրքիր ինչ-որ բանով զբաղվելը: Հնարավոր են վատ նորություններ փողի ու ունեցվածքի վերաբերյալ: Խուսափեք մարդաշատ վայրերից, հրաժարվեք երեկույթներից, որտեղ ամենայն հավանականությամբ դուք ձեզ ոչ հարմարավետ կզգաք: Եթե պլանավորում եք թարմացնել ձեր զգեստապահարանը, ձեռք մի բերեք ճչացող բաներ, նախապատվություն տվեք դասական ոճին: 


Կարիճ՝  Ոչ մի խոչընդոտ չկա, որը դուք այսօր չկարողանաք հաղթահարել կամ շրջանցել: Ձեր հնարամտությունը սահմաներ չունի, իսկ էներգիան ուղղակի անսպառ է, դրա համար էլ դուք ունեք հնարավորություն հասնելու այն ամենին, ինչ կուզեք: Հեշտ եք ծանոթություններ հաստատում, բայց սիրավեպերի համար հարմար օր չէ: Պատրաստվեք երկարատև ու հաճելի ճամփորդությունների, ուսումնասիրեք նոր լեզուներ: Դուք անպայման հաջողությունների կհասնեք: Օրվա երկրորդ կեսը տրամադրեք ակտիվ ու հետաքրքիր հանգստին:





Աղեղնավոր՝ Դուք նախընտրում եք չնկատել դժվարությունները, չեք կորցնում ձեզ, եթե ի հայտ են գալիս խնդիրներ, դուք շարժվում եք դեպի նպատակ՝ առանց շեղվելու նախանշված ճանապարհից: Դուք գործնական հաջողություններ գրանցելու հնարավորություն ունեք: Օգտակար կլինի ձեր հմայքը, դրան կտրվեն ոչ միայն գործընկերները, այլև լրիվ նոր ազդեցիկ մարդիկ: Կարելի է գործարքներ կնքել, խոշոր գնումներ կատարել: Տանը ավելի շատ գործ ունեք անելու, քան սովորաբար եք անում, բայց ամենին հասնում եք մտերիմների աջակցության շնորհիվ: 
 



Այծեղջյուր՝ Առավոտը հարմար ժամանակահատված է մասշտաբային ծրագրերի իրականացման համար: Գործերի մեջ վստահությունը օգնում է ձեզ ելքեր գտնել, նոր գաղափարները բացառիկ հաջող են, ընկերները պատրաստ են ամեն պահի օգնության հասնել: Հնարավոր են անկրկնելի ռոմանտիկ հանդիպումներ: Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն ոչ դրական զարգացումները, կարող են առաջանալ խնդիրներ աշխատանքում ու տնային գործերի մեջ: Դուք նախընտրում եք երազել և ոչ թե գործել: 


Ջրհոս՝ Պետք չէ այսօր խիստ կարևոր որոշումներ ընդունել: Դուք ձեր զգացմունքների գերին եք ու հազիվ թե կարողանաք սառնասրտորեն դատել: Սկզբի համար դասակարգեք ձեր մտքերն ու զգացմունքները, դրանից հետո միայն գնահատեք ստեղծված իրավիճակը: Դուք հակված չեք կիսվել ձեր խնդիրներով և շատ իզուր. մտերիմները կարող են արժեքավոր խորհուրդ տալ: Եթե դուք ուշադիր լինեք, ապա կարող եք լավ հասկանալ, թե ինչպես են ձեզ վերաբերվում շրջապատի մարդիկ: Երեկոն նվիրեք ակտիվ հանգստին: 




Ձուկ՝ Ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես դուք էիք ուզում և դեռ ավելի լավ: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, բացառված չեն նաև չպլանավորված դրամական մուտքեր: Բարենպաստ օր է աշխատելու սեփական բիզնեսի հիմքերը դնելու համար: Բարձր է ստեղծագործական պոտենցիալը, լավ գաղափարների պակաս չեք զգում: Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ, ընկերական շփումներ, ձեզ հաճելի հույզեր են հաղորդում հարազատները: Ռոմանտիկ հանդիպումները չեն հիասթափեցնում:



Աղբյուրը՝ eMedia.am



Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ԱՎԵԼԻՆ...