среда, 18 сентября 2013 г.

Ինչպե՞ս տեղադրել նկարներ Facebook-ի մեկնաբանություններում հեռախոսի միջոցով



Վերջերս Facebook սոցիալական ցանցը ներդրեց մի նոր ֆունկցիա, որի միջոցով կարող ենք սովորական նկարը տեղադրել մեկնաբանությունների մեջ: Սակայն տվյալ ֆունկցիան աշխատում է միայն համակարգչային բրուզերների միջոցով: Օգտատերերի մեծ մասը մուտք է գործում սոցցանց բջջային հեռախոսների միջոցով և առաջ է գալիս խնդիր, թե ինչպե՞ս տեղադրել նկարներ Facebook-ի մեկնաբանություններում հեռախոսի միջոցով:

Բջջայինի միջոցով Facebook-ի մեկնաբանություններում նկար տեղադրելու համար Ձեր հեռախոսից մուտք գործեք Facebook-ի բջջային տարբերակ (m.facebook.com) և սեղմեք այն գրառման վրա, որի մեկնաբանությունում ցանկանում եք տեղադրել  նկարը: Մեկնաբանության ձախ անկյունում գտնվում է ֆոտոխցիկի նկար-լոգո: Սեղմեք դրա վրա և ընտրեք այն նկարը, որը ցանկանում եք հրապարակել մեկնաբանության մեջ:

ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք