вторник, 1 октября 2013 г.

Հնարավոր է արդյո՞ք ընթերցել ընկերների նամակները «Одноклассники» սոցցանցում


«Անվճար կարդալ ընկերների նամակները Одноклассники-ում» արտահայտությունը կարելի է հանդիպել համացանցի գրեթե բոլոր անկյուններում: Մեր ժամանակներում համացանցը ողողված է տարբեր ծրագրերով, որոնք իբր թե հնարավորություն են տալիս կարդալ ընկերների նամակները տարբեր սոցցանցերում, որոնց ցուցակում է նաև «Одноклассники.ru» սոցցանցը:

Իրականում այդ ծրագրերը ներբեռնելով, օգտատերերն իրենց համակարգիչը լցնում են տարբեր վիրուսներով և տրոյաններով:
Մտածեք ինքներդ, «Одноклассники.ru» սոցցանցը մի տարի չէ որ գործում է, իսկ անվտանգության բոլոր անցքերը փակվել են դեռևս սոցցանցի հիմնադրման առաջին մի քանի ամիսներին: Չնայած այս փաստին, նմանատիպ հարցումները օգտատերերի կողմից ամսական անցնում են մի քանի հազարը: Ստորև ներկայացնենք մի քանի վիճակագրական տվյալներ`

Ընթերցել ընկերների նամակները «Одноклассники»-ում - 500.000 հարցում
Ընթերցել ուրիշների երկխոսությունները - 300.000 հարցում
Ընթերցել ուրիշների նամակները օնլայն - 10.000 հարցում:
Եվ սա միայն «Яндекс» որոնման համակարգում:
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք