среда, 23 января 2013 г.

Skype-ի հաղորդագրությունների ավտոմատ թարգմանություն

Skype ծառայությունն ամբողջ աշխարհում հայտնի է,որպես տեքստային,ձայնային և տեսազանգի առաջատար: Այն հնարավորություն է տալիս շփվել նաև տեքստային ռեժիմում: Clownfish for Skype ծրագրի օգնությամբ դուք կարող եք Skype-ի մեջ ավելացնել հաղորդագրությունների ավտոմատ թարգմանության ծառայությունը: Ծրագիրը տեղադրելուց հետո և Skype-ի գործարկումից հետո ՝ դեղին պատուհանի մեջ,կհայտնվի ծանուցում: Սեղմեք ''Տալ Մուտք'' (Дать доступ),որից հետո կարելի է անցնել թարգմանիչի կարգավորումներին: Որպեսզի թույլ տաք մենյուի մուտք գործելը,ծրագրի վրա սեղմեք մկնիկի աջ կողմին: Ըստ էության,Clownfish for Skype ծրագիրը համարվում է ''ամպային'',դրա համար պետք է ընտրել օնլայն թարգմանիչներից որևէ մեկը,օրինակ՝Google Translate,Bing,Babylon,Promt և այլն: Թարգմանչի ընտրությունից հետո սեղմեք ''Կարգավորումներ'' (Настройки) և ընտրեք այն լեզուն,որը ցանկանում եք,որ ծրագիրը թարգմանի:

Նյութը տարածեք սոցցանցերում՝
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք