Հունվարի 21-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես "գրկախառնությունների միջազգային օր" (International Hug Day): Այն առաջացել է ԱՄՆ-ում՝ 1986 թվականին,որպես գրկախառնությունների ազգային օր (National Hug Day),որը հետագայում տարածվել է ամբողջ աշխարհի վրա: Տոնի կանոնների համաձայն,բացի ծանոթ մարդկանց գրկելուց,կարելի է գրկել նաև անծանոթ մարդկանց: Չնայած նրան,որ տոնն ունի տարիների պատմություն,մինչև այսօր էլ ոչ ոք չգիտի,թե ում մտքով է անցել այն պաշտոնապես նշել և թե ինչու՞ հունվարի 21-ին: Սակայն վարկած կա,որ տոնի նախաձեռնողները համարվում են ուսանողները: Հոգեբանները կարծում են,որ այն մարդիկ,ովքեր ձգտում են գրկել ձեզ,այդ պահին ուզում են զգալ ապահովության զգացում,կոմֆորտ և սեր:
Նյութը տարածեք սոցցանցերում՝