четверг, 17 октября 2013 г.

Հորոսկոպ՝ հոկտեմբերի 18



Խոյ՝ Խոյերը հնարավորություն ունեն ինչ-որ էքսցենտրիկ բան արարելու: Եթե չեք վախենում սովորական կյանքի ընթացքը փոխելուց, կարող եք նաև հեշտությամբ ընկալել այն, ինչ սովորական հանգամանքներում լրիվ խարդավանք է հիշեցնում: Այս առումով ավելի հարմար է երեկոն, իսկ ցերեկը կարող է բեռնված լինել աշխատանքով, բարդ իրավիճակների պարզեցմամբ: Օրվա ընթացքում կնկատվի լարվածության աստիճանական աճ: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ:




Ցուլ՝ Անակնկալների օր է, ինչպես հաճելի, այնպես էլ ոչ` այնքան: Ամեն ինչ կարող է գլխիվայր շրջվել: Ավելի լավ կլինի աշխատեք ձեր ընկալունակության վրա, քան` նախաձեռնողականության: Որքան շատ էներգիա է ծախսվում ֆիզիկական աշխատանքի վրա, այնքան հեշտ կլինի խուսափել վեճերից, կոնֆլիկտներից ու վիրավորանքներից: Կատարվածը կարող է ավելի լավ լինել պլանավորածից, բայցև կարող է արդարացնել ձեր վատ կանխազգացումը:


Երկվորյակներ՝ Օրը սկսվում է առավոտից: Ամեն ինչ դրական ընթացքի մեջ է: Դուք կարող եք զգալ որոշ դրական փոփոխությունների մոտալուտ գալուստը, ինչի մասին կարող են ազդարարել ինչպես հանդիպումները, այնպես էլ ստացվող տեղեկությունները: Դուք կարող եք ուժգին ազարտ զգալ որևէ նպատակ հետապնդելու առումով, իսկ հաջողությունն այսօր միայն ձեր համեստ ուղեկիցն է: Ծանրութեթև արեք հեռանկարները, պլանավորեք հետագա անելիքները:



Խեցգետին՝ Բարդ օր է: Լավ կլինի ստվերում մնաք ու ի հայտ գաք այնքանով, որքանով կզգաք հետագա անելիքները կանխորոշելու ձեր առաքելությունը: Օրը խոստանում է տարատեսակ շփումներ: Վերահսկեք մրցակիցների գործողությունները, փորձեք գուշակել նրանց ու ձեր հետագա անելիքները: Կպահանջվեն լրացուցիչ ջանքեր, որպեսզի հանգամանքները ձեզ դուրս չմղեն ռիթմից: Իրադարձությունները երբեմն պայթյունավտանգ կարող են լինել:





Առյուծ՝ Էներգետիկան պայթյունավտանգ է ու չկարգավորվող: Օրվա հաջողությունը մեծապես կախված է ձեր ֆիզիկական տոնուսից ու ոգևորվածությունւից: Ուժեղ կրքերը, մրցակցությունը, դրամատիկ սյուժեները դեռևս չեն նշանակում, որ դուք պետք է ճակատագրական քայլերի գնաք: Դուք ավելի շատ սպասումների մեջ եք: Անգամ եթե ինչ-որ բան չեք փոխելու, այլոց մեջ նոր բաներ կարող եք բացահայտել: Ստեղծագործական ազդակները օգտակար կլինի ուղղել տան տարածքի բարեփոխման ուղղությամբ:


Կույս՝ Ձեզ դուր է գալիս ճակատագիրը փորձելու հնարավորությունը, մի բան, ինչ դուք երկար ժամանակ ձեզ թույլ չէիք տալիս: Հնարավոր են պլանների արմատական փոփոխություններ: Ինչ-որ բան կարող է այնպես չընթանալ, ինչպես դուք կուզենայիք: Անհրաժեշտ է սպասել, ու որոշումն ընդունել այնպես, ինչպես դուք սովորաբար անում եք` խորհրդածել ու սպասել: Հայտնվեք այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր պատրաստ են լսելու ձեզ ու քննարկելու ձեզ հետաքրքրող հարցերը:




Կշեռք՝ Դուք մեծ ցանկություն ունեք պարզություն մտցնելու անձնական հարաբերությունների ոլորտում: Որքան շատ է այստեղ անորոշությունը, այդքան վճռական ու անսպասելի կարող են լինել ձեր գործողությունները: Սպասվում են անակնկալներ, որոնք հանկարծակիի կարող են բերել: Լավ հնարավորություն կա պարզելու, թե որքանով են ձեզ պետք երազանքները և որքանով` իրական փոփոխությունները: Ականջ դրեք ինտուիցիային:


Կարիճ՝  Հզոր զգացմունքները ու կուտակված լարվածությունը կարող են հանգեցնել անսպասելի ընտրության: Դուք հակված եք այնպիսի գործերի ձեռնամուխ լինել, որոնք գրավիչ են, բայց լի են հաշվարկներով, գործնընկերների հետ խրթին բանակցություններով: Այժմ վտանգավոր է ամեն ինչ միանգամից ստանալու մղումը: Խուսափեք գործել համոզմունքներից ելնելով, բայց հիշեք, որ սա փոփոխությունների համար հիանալի ժամանակահատված է:






Աղեղնավոր՝   Հիմնախնդիրները, հետաքրքրությունները ու ձգտումները այժմ գտնվում են տեղեկատվության ու այն լավագույնս կիրառելու հնարավորության կենտրոնում: Խիստ կարևոր են կապերը, հաղորդակցությունը ու փոխադարձորեն շահավետ գործընկերությունը: Ձեզ կարող է ոգևորել որևէ մեկի կյանքում կատարվող կարևոր իրադարձությունը: Լավագույն ժամանակը չէ ինքնահաստատման, սկզբունքային դիրքրոշման դրսևորման համար, մանավանդ, որ այն կարող է դուր չգալ շրջապատի մարդկանց:


 



Այծեղջյուր՝ Այժմ ձեզ համար երկրորդական օրեր չկան, երբ կարելի է թուլանալ կամ ամբողջությամբ նվիրել ձեզ հաճելի զբաղմունքներին: Պատրաստ եղեք հանկարծակի իրադարձություններին, անսպասելի հյուրերի կամ հեռավոր տեղերից նորություններին: Հարազատները կարող են ուղղակի պահանջել ձեր ուշադրությունը ու հոգատարությունը: Դա կարող է չհամընկնել ձեր պլանների հետ, բայց մի պահ մտածեք, թե որն է ձեզ համար ավելի կարևոր:


Ջրհոս՝ Պատրաստ եղեք նրան, որ երազանքը կամ ցանկությունը կարող են այնքան մոտենալ, որ ստիպված լինեք անհապաղ որոշում կայացնել` թույլ տա՞լ, որպեսզի դրանք կյանքի կոչվեն: Բարձր էներգետիկան թույլ կտա ձեզ արագորեն ու առանց վնասների հաղթահարել խոչընդոտները, բայց ամեն ինչ կլինի ձեր հանգստի հաշվին: Ձեր գրավչությունը ուրախացնում է ոմանց ու ներվայնացնում ուրիշներին: Դա չպետք է ստիպի ձեզ փակվել աշխարհից կամ տրվել մենության գայթակղությանը:




Ձուկ՝ Այն, ինչ հիմա ձեզ համար զգալի է ու կարևոր, ժամանակ անց կարող է խամրել: Էներգիայի հոսքը պահանջում է եզակի գործողությունների կատարում: Ուշադիր եղեք հաշվարկների մեջ: Ինչ որ բան կարող է կորցնել իր հստակությունը ու ստիպել ձեզ ընկնել ենթադրությունների գիրկը: Լավ կլինի ավելի շատ դիտեք ու խորհրդածեք, քանի որ եզակի հնարավորություն ունեք հասկանալու սեփական նպատակները, սպասումները:



Աղբյուրը՝ eMedia.am



Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք