Խոյ՝ Դուք իզուր եք խուսանավում ակնհայտ լուծումներից ու թեթև ուղիներից. դեպի իրական նպատակ տանում են հենց նրանք: Օգտագործելով համընդհանուր մեթոդները՝ դուք, իհարկե, նորարարի համբավ ձեռք չեք բերի, փոխարենը կստանաք այն, ինչին այդքան ձգտում եք: Կարևոր է, որպեսզի ամեն իրավիճակում դուք պահպանեք սառնասրտությունն ու հոգեկան անդորրը, անգամ եթե դեպքերը զարգանան լարված կերպով, ու ամեն ինչ ստիպի ձեզ խռովություն ապրել: Օգտակար տեղեկատվություն ստանալու օր է, դուք նոր բան սովորելու հնարավորություն կունենաք:
Ցուլ՝ Ամենամեծ խնդիրները ինքներդ եք ստեղծում, սեփական հեղինակության խնդիրների հետ համեմատած՝ մնացած ամեն ինչ մանրուք է: Մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնել դժվար է նաև այն պատճառով, որ դուք չեք ցանկանում այն փնտրել ու դուք ամենևին չեք թաքցնում, որ այլոց կարծիքը ձեզ չի հետաքրքրում, իսկ մյուսների ցանկությունների վրա դուք աշխատում եք աչք փակել: Բարենպաստ օր է ինքնուրույն գործելու համար: Ֆինանսական պատկերը բարենսպաստ է: Հասկանալով դա՝ դուք շարունակում եք կուտակել, տնտեսել հեռահար ցանկությունները կյանքի կոչելու համար:
Երկվորյակներ՝ Դուք ստիպված չեք ջանք թափել, հեշտությամբ եք հաջողությունների հասնում, ձեր կողքին կան այնպիսի մարդիկ, որոնք ձեր կողքին են ամեն իրավիճակում ու պատրաստ են կատարել ձեր աշխատանքը: Բարենպաստ օր է ապագան պլանավորելու համար: Դուք կզարմանաք, թե որքան արագությամբ են դրանք կյանքի կոչվում, անգամ եթե հենց սկզբից ամեն ինչ հարթ չի թվում: Օրը հարմար է գործնական բնույթի հարաբերությունները կարգավորելու համար: Դուք բարձունքի վրա եք նաև ռոմանտիկ հարաբերությունների մեջ:
Առյուծ՝ Դուք կարող եք անել այն, ինչ ուրիշները երազել անգամ չեն կարող: Փորձեք անել դա այնպես, որ ոչ ոք դա չնկատի, հակառակ դեպքում ձեզ կհանձնարարեն ավելի մեծ մասշտաբների աշխատանք կատարել: Օգնության կարիք ունեցող մարդիկ առաջինը ձեզ են դիմում: Օրը հարմար է հեռահար նպատակներ դնելու, դրանց իրականացման համար գործնական քայլեր կատարելու համար: Չնայած օրը հագեցած է, դուք կարողանում եք խուսափել հոգնածությունից, պահպանել լավ տրամադրությունը:
Կշեռք՝ Դուք արագ եք գերհոգնում, նախ և առաջ մարդկանց հետ շփումների հետևանքով: Այսօր կարևոր է միայնակ մնալը, չհոգնեցնող, բայց հետաքրքիր ինչ-որ բանով զբաղվելը: Հնարավոր են վատ նորություններ փողի ու ունեցվածքի վերաբերյալ: Խուսափեք մարդաշատ վայրերից, հրաժարվեք երեկույթներից, որտեղ ամենայն հավանականությամբ դուք ձեզ ոչ հարմարավետ կզգաք: Եթե պլանավորում եք թարմացնել ձեր զգեստապահարանը, ձեռք մի բերեք ճչացող բաներ, նախապատվություն տվեք դասական ոճին:
Կարիճ՝ Ոչ մի խոչընդոտ չկա, որը դուք այսօր չկարողանաք հաղթահարել կամ շրջանցել: Ձեր հնարամտությունը սահմաներ չունի, իսկ էներգիան ուղղակի անսպառ է, դրա համար էլ դուք ունեք հնարավորություն հասնելու այն ամենին, ինչ կուզեք: Հեշտ եք ծանոթություններ հաստատում, բայց սիրավեպերի համար հարմար օր չէ: Պատրաստվեք երկարատև ու հաճելի ճամփորդությունների, ուսումնասիրեք նոր լեզուներ: Դուք անպայման հաջողությունների կհասնեք: Օրվա երկրորդ կեսը տրամադրեք ակտիվ ու հետաքրքիր հանգստին:
Աղեղնավոր՝ Դուք նախընտրում եք չնկատել դժվարությունները, չեք կորցնում ձեզ, եթե ի հայտ են գալիս խնդիրներ, դուք շարժվում եք դեպի նպատակ՝ առանց շեղվելու նախանշված ճանապարհից: Դուք գործնական հաջողություններ գրանցելու հնարավորություն ունեք: Օգտակար կլինի ձեր հմայքը, դրան կտրվեն ոչ միայն գործընկերները, այլև լրիվ նոր ազդեցիկ մարդիկ: Կարելի է գործարքներ կնքել, խոշոր գնումներ կատարել: Տանը ավելի շատ գործ ունեք անելու, քան սովորաբար եք անում, բայց ամենին հասնում եք մտերիմների աջակցության շնորհիվ:
Այծեղջյուր՝ Առավոտը հարմար ժամանակահատված է մասշտաբային ծրագրերի իրականացման համար: Գործերի մեջ վստահությունը օգնում է ձեզ ելքեր գտնել, նոր գաղափարները բացառիկ հաջող են, ընկերները պատրաստ են ամեն պահի օգնության հասնել: Հնարավոր են անկրկնելի ռոմանտիկ հանդիպումներ: Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն ոչ դրական զարգացումները, կարող են առաջանալ խնդիրներ աշխատանքում ու տնային գործերի մեջ: Դուք նախընտրում եք երազել և ոչ թե գործել:
Ջրհոս՝ Պետք չէ այսօր խիստ կարևոր որոշումներ ընդունել: Դուք ձեր զգացմունքների գերին եք ու հազիվ թե կարողանաք սառնասրտորեն դատել: Սկզբի համար դասակարգեք ձեր մտքերն ու զգացմունքները, դրանից հետո միայն գնահատեք ստեղծված իրավիճակը: Դուք հակված չեք կիսվել ձեր խնդիրներով և շատ իզուր. մտերիմները կարող են արժեքավոր խորհուրդ տալ: Եթե դուք ուշադիր լինեք, ապա կարող եք լավ հասկանալ, թե ինչպես են ձեզ վերաբերվում շրջապատի մարդիկ: Երեկոն նվիրեք ակտիվ հանգստին:
Ձուկ՝ Ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես դուք էիք ուզում և դեռ ավելի լավ: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, բացառված չեն նաև չպլանավորված դրամական մուտքեր: Բարենպաստ օր է աշխատելու սեփական բիզնեսի հիմքերը դնելու համար: Բարձր է ստեղծագործական պոտենցիալը, լավ գաղափարների պակաս չեք զգում: Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ, ընկերական շփումներ, ձեզ հաճելի հույզեր են հաղորդում հարազատները: Ռոմանտիկ հանդիպումները չեն հիասթափեցնում: