Показаны сообщения с ярлыком ԹՈՓ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԹՈՓ. Показать все сообщения

воскресенье, 12 декабря 2021 г.

Հայերի կողմից ամենափնտրված բառերը Google որոնման համակարգում

 


Vardblog.NET-ը ներկայացնում է Google որոնման համակարգում հայերի կողմից ամենաորոնված բառերի լավագույն 25-յակը:

Ստորև կարող եք ծանոթանալ այն 25 հարցումներին, որոնք հայերի կողմից կատարվել են վերջին 30 օրվա ընթացքում:


ԱՎԵԼԻՆ...

воскресенье, 11 ноября 2018 г.

3 բջջային հավելվածներ, որոնք Ձեզ կսովորեցնեն ծրագրավորել


Փնտրում ե՞ք դասընթացներ, որոնք Ձեզ ծրագրավորում կսովորեցնեն: Vardblog.NET-ը ներկայացնում բջջային հավելվածներ, որոնց օգնությամբ ծրագրավորում կարելի է սովորել նաև ճանապարհին:

Դժվար գտնվի մարդ, ով գոնե մեկ անգամ չի լսել iPad-ի համար նախատեսված այս հավելվածի մասին: Եթե դուք փնտրում եք ծրագիր, որը Ձեզ կօգնի սովորել Swift ծրագրավորման լեզուն, ապա միանշանակ կարող եք ընտրել Swift Playgrounds հավելվածը:


2. Udacity

Որակյալ հավելված, որի մեջ կան տեքստեր, տեսանյութեր, և գործիքներ, որոնք ներմուծված են Facebook-ի, Google-ի և այլ հայտնի ընկերությունների առաջատար ծրագրավորողների կողմից: Հավելվածը կարելի է գտնել ինչպես Google Play-ում, այնպես էլ iTunes-ում:

Հավելված, որը ստեղծվել է հայերի կողից: Հավելվածում կարելի է ծանոթանալ վեբ-ծրագրավորման ((JS, HTML, CSS, Jquery, PHP), Java, Python, C, C++, Ruby, Swift, SQL, ալգորիթմերի/տվյալների ենթակառուցվածքների, մեքենայական ուսուցման և այլի հետ:
ԱՎԵԼԻՆ...

пятница, 30 марта 2018 г.

Հայերի կողմից ամենափնտրված բառերը Google-ում (2018թ. 1-ին եռամսյակ)


Vardblog.NET-ը սկսում է վերլուծական հոդվածների նոր շարք, որի շրջանակներում տարվա բոլոր եռամսյակների վերջում կներկայացնի Google որոնման համակարգում հայերի կողմից ամենաորոնված բառերի լավագույն 25-յակը:

Ստորև կարող եք ծանոթանալ այն 25 հարցումներին, որոնք հայերի կողմից կատարվել են վերջին 90 օրվա ընթացքում:

ԱՎԵԼԻՆ...

четверг, 22 марта 2018 г.

3 արտահայտություններ, որոնց համար Ձեզ չեն ընդունի աշխատանքի


Շատերս ենք ցանկանում մեր լավագույն կողմերը ցուցադրել ռեզյումեին կից ուղեկցող նամակում, սակայն շատ հաճախ ստացվում է հակառակը: Որպեսզի գրենք ամենաօրիգինալ և համոզիչ բացատրությունները, թե ինչու պետք է մեզ վերցնեն աշխատանքի, ուղեկցող նամակը «լցոնում ենք» ավելորդ նախադասություններով:

Vardblog.NET-ը ներկայացնում է 3 արտահայտություններ, որոնցից պետք է խուսափել և՛ ուղեկցող նամակում և՛ հարցազրույցի ժամանակ:

1. «Հարգելի ...»

Պետք է խուսափել «Հարգելի ...» դիմելաձևից: Շատ ավելի արդյունավետ է գրել. «Մարդկային ռեսուրսների թանկագին պատասխանատու»: 

Reputation Capital Media Services-ի հիմնադիր Մերի Էլլեն Սլեյթերն ասում է. «Նման անորոշ դիմելաձևը հուշում է այն մասին, որ դուք ժամանակ չեք հատկացրել գտնելուն և հասկանալուն, թե ում եք կոնկրետ գրում»:

2. «Կարծում եմ ես լավագույն թեկնածուն եմ այս պաշտոնի համար»

Կրկին Սլեյթերը նկատում է.

«Սա կրկանկի հիմարություն է: «Կարծում եմ», «Զգում եմ» և «Հավատում եմ» բառերը բիզնես միջավայրում օգտագործելի չեն: Եվ դուք չպետք է որոշեք, համապատասխանում եք նշված աշխատանքին, թե ոչ»: 

3. «Ինձ այնքա՜ն դուր է գալիս Ձեր ընկերությունը ...»

Get It Done: Write a Cover Letter գրքի հեղինակ Ջերեմի  Շիֆիլինգը նշում է, որ թեկնածուները շատ հաճախ ընկնում են ձևականությունների հետևից և փորձում են տվյալ ընկերության նկատմամբ իրենց սիրով աչքի ընկնել զրուցավարների մոտ: 

Կան սահմաններ, որոնք անցնելու դեպքում դա նմանվում է հիմարության: Ոչ ոք չի սիրում դատարկ խոսացողներին:
ԱՎԵԼԻՆ...

суббота, 10 марта 2018 г.

5 երկրներ, որտեղ պետք է ներդրում անել հենց հիմա


Որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե արդյո՞ք արժե ներդրում անել այս կամ այն երկրում, պետք է ուշադրություն դարձնել մի քանի կարևոր չափանիշների:

Համաշխարհային բանկն իր հաշվետվության մեջ ընդգծել է չորս կարևոր գործոններ (մարդիկ, շրջակա միջավայրը, փոխկապվածությունը և կառուցվածքը), որոնք կարևոր են ոչ միայն անհատ ձեռնարկատերերի, այլ նաև խոշոր կորպորացիաների համար՝ բնական ռեսուրսներում, շուկաներում, տեխնոլոգիաներում և բրենդներում ներդրում անելու տեսանկյունից:

Վերը նշված հաշվետվության հիման վրա U.S. News պարբերականը հրապարակել է լավագույն երկրների ցանկը, որոնք լավագույնն են ներդրումների տեսանկյունից:

5. Սինգապուր

Բնակչություն՝ 5,6 մլն
ՀՆԱ՝ $297 մլրդ
ՀՆԱ-ի գերաճ՝ 2%

4. Մալազիա

Բնակչություն՝ 31,2 մլն
ՀՆԱ՝ $296,4 մլրդ
ՀՆԱ-ի գերաճ՝ 4,2%

3. Լեհաստան

Բնակչություն՝ 37,9 մլն
ՀՆԱ՝ $469,5 մլրդ
ՀՆԱ-ի գերաճ՝ 2,9%

2. Ինդոնեզիա

Բնակչություն՝ 261,1 մլն
ՀՆԱ՝ $932,3 մլրդ
ՀՆԱ-ի գերաճ՝ 5%

1. Ֆիլիպիններ

Բնակչություն՝ 103,3 մլն
ՀՆԱ՝ $304,9 մլրդ
ՀՆԱ-ի գերաճ՝ 6,9%
ԱՎԵԼԻՆ...

воскресенье, 4 февраля 2018 г.

Instagram-ի 10 ամենահայտնի հայկական պրոֆիլները


Instagram սոցիալական ցանցը շատ հայտնի է և միլիոնավոր պրոֆիլների մեջ շատ դժվար է առանձնացնել նրանց, ում իսկապես պետք է հետևել կամ բաժանորդագրվել:

Vardblog.NET-ն առանձնացրել է Instagram-ի հայակական այն 10 պրոֆիլները, որոնց կարելի է բաժանորդագրվել և հետևել:

1. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլիստ)

2. Սերժ Թանգյան (ռոք-երգիչ)

3. Սուրեն Մանվելյան (լուսանկարիչ)

4. Դիանա Մարկոսյան (լուսանկարիչ)

5. Wings of Tatev (ճոպանուղի Տաթևի վանքում)

6. Դան Բիլզերյան («Instagram-ի թագավոր»)

7. Դավիթ Հակոբյան (ՀՀ նախագահի լուսանկարիչ)

8. Էմմա Մարաշլյան (Photo Atelier Marashlyan ֆոտո-ստուդիայի հիմնադիր)

9. Սքաութ Թուֆանքջյան (ֆոտոլրագրող)

10. VSCOArmenia (միակ պրոֆիլը, որը չի պատկանում ո՛չ անձի և ո՛չ էլ որևէ կազմակերպության)
ԱՎԵԼԻՆ...

четверг, 11 января 2018 г.

Հայկական 3 գյուտեր, որոնք ցնցեցին աշխարհը 2017-ին


2017 թվականը հիշվեց հայ մասնագետների բացառիկ գյուտերով, որոնք աշխարհում դարձան առաջինն իրենց տեսակով: Ստորև ներկայացնում են դրանցից երեքը:

Առաջինը հայ ծրագրավորողների կողմից ստեղծված Volterman խելացի դրամապանակն էր, որը կյանքի կոչվեց 2017 թվականի մայիսին: Դրամապանակն օժտված է GPS հնարավորությամբ, որը թույլ է տալիս հեշտությամբ գտնել այն: Դրամապանակում ներդրված է նաև տեսախցիկ, որը կարողանում է լուսանկարել դրամապանակը գողացողին և այն ուղարկել դրամապանակի տիրոջը:

Երկրորդ գյուտը վերաբերվում է ռազմական ոլորտին: 2017-ի ապրիլին հայկական «Արագած» ընկերությունը «Ֆագոտ» հակատանկային համակարգի համար մշակեց և արտադրեց ջերմային պատկերման սարքավորում, որը թույլ է տալիս հայտնաբերել և հարվածել հակառակորդի ռազմական տեխնիկային ավելի քան 3500 մ հեռավորության վրա, իսկ կենդանի ուժին՝ 5500 մ հեռավորության վրա:

Երրորդ հեղափոխական գյուտը նորից ՏՏ ոլորտից էր: 2017-ի դեկտեմբերին Երևանում ներկայացվեց աշխարհում առաջին մանկական «խելացի» օրորոցը, որը հեշտությամբ միանում է սմարթֆոններին: Օրորոցում տեղադրված է ռադիոդայակ, տեսախցիկ, երաժշտական նվագարկիչ և լամպ: Ծնողները սմարթֆոնի միջոցով օրորոցին կարող են միանալ ցանկացած պահի, աշխարհի ցանկացած կետից:
ԱՎԵԼԻՆ...