четверг, 19 сентября 2013 г.

Հորոսկոպ` սեպտեմբերի 19





Խոյ՝ Երկրորդական դերերը ձեզ ավելի լավ են տրվում: Օգնեք, հոգատարություն ցուցաբերեք, մի քիչ մտածեք ուրիշների մասին` անտեսելով եսասիրական նկրտումները: Իրականացրեք վերջին ժամանակներս ստացված տեղեկատվության խորքային վերլուծություն: Այժմ կարիք չկա կյանք ներմուծել փոփոխություններ, ուղղակի կենտրոնացրեք ձեր ուշադրությունը նախօրոք սկսած գործերի դետալների շտկման վրա: Ֆիզիկական բեռնվածությունը կօգնի ավելի լավ տանել առկա լարվածությունը:






Ցուլ՝  Գործերը ստիպված եք վարել ստուգված ու վստահելի գործընկերների օգնությամբ ու չպլանավորել որևէ նորարարություն ու առանձնակի հոգսեր պատճառող միջոցառումներ: Լուծեք ծագող խնդիրները առանց ուրիշներին մեղադրելու ու հավակնությունների: Հնարավոր են փաստաթղթային գործերի հետ կապված դժվարություններ: Եթե վերջին օրերին լարում եք ունեցել, առողջությունը կարող է կտրուկ արձագանքել դրան: Ինչ-որ բան կարող է վերջին կաթիլ դառնալ նաև առանց լուրջ հանգամանքների:


Երկվորյակներ՝  Եթե որևէ հարցում զգում եք գերլարված վիճակ, աշխատեք շտկել իրավիճակը, բացատրվել, պարզություն մտցնել պայմանավորվածությունների մեջ: Խուսափեք կոնֆլիկտներից ու ուժգին զգացմունքներ արտահայտելուց: Բացվում են նոր, ավելի իրական հնարավորություններ, բայց միայնակ դուք դժվարանում եք հարթել ձեր ուղին: Ըստ որում` այս պահին ձեզ ավելի հետաքրքիր է լինել ուշադրության կենտրոնում: Հետևեք ձեր քայլերին, որպեսզի այլ մարդիկ ձեր կողմից չզգան կոնկրետ ճնշում ու գերպահանջկոտություն:




Խեցգետին՝ Ենթագիտակցորեն դուք հակված եք մի կողմ մղել ձեր խնդիրները ու գերջանք չգործադրեք, բայց ինտուիցիան այսօր չար կատակ է խաղում ձեզ հետ: Ձեզ հեշտ է տրամադրվել այլոց հետ ակտիվ շփումների, իսկ իրավիճակի մեջ չներգրավվելու որոշումը թելադրված է միայն ձեր ալարկոտությամբ կամ այլընտրանքային հետաքրքրության առկայությամբ: Օգտագործեք զգայական վիճակի մեջ կարգուկանոն մտցնելու յուրաքանչյուր հնարավորություն: Փոխվում է գործերի դրությունը, փոխվում են մասնակիցները, ձեր հեռանկարներն ու նպատակները:





Առյուծ՝ Կյանքը կարող է հանգեցնել ձեզ լուրջ որոշումների կամ կանգնեցնել կարևոր ընտրության առաջ, միաժամանակ կարող է բարդացնել ամեն ինչ միջոցների ու երաշխիքների բացակայությամբ: Ցանկացած կասկած ենթարկվում է մանրազնին վերլուծության, դրա համար հանգիստն ու մենությունը լավագույն որոշումը կլինեն: Սկսած գործերը այդքան էլ հեշտ չէ մի կողմ թողնել: Այն, ինչի ձգտում եք անձնական հարաբերություններում հասնել, կարող է լրջորեն բարդացնել ձեր կյանքը:


Կույս՝ Օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով, չանելով ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանելով լավ տրամադրությունը: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա օրը բարենպաստ է դրա համար և դուք կարող եք դա ձեզ թույլ տալ: Արդյունավետ կլինեն կոսմետիկ և առողջարարական արարողությունները, ինչպես նաև` բուրմունքաթերապիան:




Կշեռք՝ Հետաքրքիր օր է, չնայած աչքի չի ընկնում առանձնահատուկ պարզությամբ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Հաջողությունները, ինչպես նաև անհաջողությունները կարող են հուշել կարևոր փոփոխությունների մասին, որոնք հնարավոր են մոտ ժամանակներս: Մի թուլացեք և ոչ մի րոպե, վերահսկեք ձեզ վերաբերող ու ձեզանով պայմանավորված գործերը ու հարաբերություններում իմաստուն դիրքորոշում որդեգրեք: Թույլ տվեք, որ ձեզ շրջապատող մարդիկ նախաձեռնողականություն ցուցաբերեն: Ըստ անհրաժեշտության լուծեք ֆինանսական հարցերը` առանց կարճելու իրադարձությունների ընթացքը:

Կարիճ՝  Այժմ ձեր ճակատագիրը ենթակա է լուրջ վերափոխումների, անգամ եթե դուք հակված եք ձեր ուշադրությունը դարձնել միայն ֆոնային իրադարձությունների վրա: Կարող է ուժգնանալ թաքնված մարդկանց կողմից ձեր նկատմամբ համակ ուշադրությունը: Ակտիվանում են ճակատագրական կարևոր հանգույցները: Ըստ ընթացիկ իրադարձությունների կարելի է կատարել անհրաժեշտ եզրակացություններ, թե որքանով եք ճիշտ ապրում, կուտակում եք, խնայում, թե` ոչ: Եթե կյանքում ավարտվում է մի սյուժեն, արժե վերագնահատել ամեն ինչ նոր թեմաների մեջ խորասուզվելու համար:





Աղեղնավոր՝ Օրը կարող է լինել որոշիչ զգայական իրադրության առումով: Ձեր քայլերը կարող են զոհաբերությունների նմանվել կամ էլ դուք կորոշեք հրաժարվել այնպիսի հարաբերությունից, որը խանգարում է ձեզ առաջ շարժվել: Չի կարելի անտեսել այն իրավիճակները, որտեղ կյանքը ընտրության առաջ է կանգնեցնում ձեզ կամ որոշակիություն մտցնում մշուշոտ գործերի մեջ: Այժմ կարող եք պահանջ զգալ ազատագրվելու կախյալության զգացումից:





Այծեղջյուր՝ Ձեզ կարող են ստիպել իջնել պատվանդանից կամ առանց թույլտվության մտնել ձեր հետաքրքրությունների ոլորտ: Բացի դրանից, փոփոխությունները տեղին չեն ու կարող են ուժգին դիմադրություն առաջացնել: Աշխատեք արագորեն գնահատել կապերի շրջանակը, փոխադարձորեն շահավետ գործարքները, քննարկել ընթացիկ հարցեր: Աշխատեք ոչ մեկի վրա ճնշում չգործարդրել, ինչ-որ բան բացատրել, եթե ձեզ լսել չեն ցանկանում, ևս անիմաստ է: Հեռու մնացեք բացասական աուրայով մարդկանցից:




Ջրհոս՝ Օրը խոստանում է հաջողություն, միաժամանակ` մի շարք խնդիրներ: Ամեն իրողություն ունի իր հանգամանքը, որն այսօր պետք է կոնկրետ արդյունք ապահովի: Ճանապարհը դեպի նպատակ լի է խոչընդոտներով: Ձեզ չեն հերիքում նաև ֆիզիկական ռեսուրսները մրցակցությունը շահելու համար: Կյանքը կարող է ընտրության առաջ կանգնեցնել, որը ձեզ այդքան էլ դուր չի գա, բայց որը կկարողանա թոթափել լարվածությունն ու ապրումները:





Ձուկ՝ Մի պահ կանգ առեք ու զննեք ձեր շուրջը: Այն կարևոր ժամանակներից է, երբ կարող եք փոխել կողմնորոշիչները կամ թարմացնել դրանք: Ձեզ սպասվում է հետաքրքիր տեղեկատվություն կամ նոր թեմայի քննարկումնների մեջ ներգրավվածություն: Փորձեք գոնե արհեստականորեն նվազեցնել ներքին լարման աստիճանը: Այսօրվա զարգացումները փորձություններ են բերում, որոնց շնորհիվ դուք կկարողանաք իրերը ճիշտ գնահատել: Լավ ժամանակահատված է պարտքերը վերադարձնելու, հաշիվները փակելու համար: Վտանգավոր է եսասիրության ցանկացած դրսևորում:



Աղբյուրը՝ online-tv.am



Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք