четверг, 23 мая 2013 г.

Նոր բջջային կապի սրահներ Jennifer Lopez-ի կողմից


Verizon ընկերության վերջին կոնֆերանսի ժամանակ պաշտոնապես հայտարարվել է Viva Movil անվանմամբ նոր բջջային կապի սրահներ բացելու մասին,որը կհանդիսանա Verizon բջջային կապի պաշտոնական դիստրիբյուտորը: Viva Movil-ի հիմնական սեփականատերն ու ստեղծարար տնօրենը բոլորին հայտնի,ամերիկյան երգչուհի և դերասանուհի Jennifer Lopez-ն է: Նորաբաց սրահներում վաճառվելու են բջջային հեռախոսներ և մատուցվելու են Verizon բջջային կապի ծառայությունները,որը համարվում է ԱՄՆ-ի խոշորագույն  բջջային կապերից մեկը: Առաջին սրահի բացումը սպասվում է հունիսի 15-ին` Նյու-Յուրքում ,որից հետո արդեն կբացվեն սրահներ նաև Լոս-Անջելեսում և Մայամիում: Շուտով կգործի նաև Viva Movil սրահների պաշտոնական կայք-էջը:

Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք