четверг, 23 мая 2013 г.

Շատ օգտակար և գեղեցիկ հավելված Facebook-ի համար

Բլոգի նյութերից մեկում անդրադարձել եմ «Одноклассники» սոցցանցի համար նախատեսված մի շատ գեղեցիկ հավելվածի և այսօր էլ ուզում եմ խոսել «Facebook» սոցցանցում առկա մի շատ օգտակար և գեղեցիկ հավելվածի մասին: Նյութի նկարից երևի շատերն արդեն գուշակեցին, որը խոսքը «PicMonkey» մասին է,որին անդրադարձել են նաև այլ բլոգերներ:

Հավելվածի օգնությամբ դուք շատ հեշտությամբ և հաճույքով կարող եք ձևավորել Ձեր անձնական լուսանկարները,տալ տարբեր էֆեկներ և այլն: Բնականաբար ծառայությունն ունի իր պաշտոնական կայք-էջը,որտեղ այցելելով նույնպես կարող եք կատարել նշված գործողությունները, սակայն «Facebook» սոցցանցի միջոցով հավելվածն ավելի հեշտ է օգտագործվում և ավելի հասանելի են անձնական լուսանկարները, որոնք այլևս կարիք չի լինի  վերբեռնել համակարգչից:


Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք