HTML5-ի հնարավորությունների շնորհիվ, «Cut the Rope» խաղը, որը նախկինում նախատեսված էր միայն Android, iPhone/iPad սարքավորումների համար, այժմ հասանելի է նաև բրաուզերային տարբերակով: Նշեմ, որ խաղը ներբեռնվել է արդեն 60 միլիոն անգամ:
Խաղը սովորական համակարգչով բացելու համար պետք է ժամանակակից վեբ-բրաուզեր և մի քիչ (հնարավոր է նաև շատ) ազատ ժամանակ: Խաղն ինտեգրված է Facebook-ին և Twitter-ին, որոնց միջոցով Ձեր ընկերների հետ կարող եք կիսվել Ձեր հաջողությունների մասին: