суббота, 21 сентября 2013 г.

Հորոսկոպ՝ սեպտեմբերի 22





Խոյ՝ Արդյունավետությունը բարձր մակարդակի վրա է, դուք կարող եք կյանքի կոչել բազմաթիվ գործեր, որոնք պահանջում են ֆիզիկական ուժ: Մաքրեք ձեզ շրջապատող տարածքը, կարգուկանոնմ մտցրեք ոչ միայն տանը, այլև` աշխատավայրում: Լավ կլինի, եթե հին իրողությունները կազմակերպեք նորովի: Այսօր գլոբալ խնդիրների լուծման օր չէ: Օրը լի է թե սթրեսային, թե հաճելի անակնկալներով: Եթե դուք հետաքրքրված եք ինչ-որ բան անելու գործում, պարզեք ամեն ինչ մանրազննին կերպով, բացառեք ուժգին ներքին լարվածություն պարունակող իրավիճակները: Համոզվեք` արդյունքները արդյոք համընկնում են ձեր սպասելիքների հետ:






Ցուլ՝  Դուք զգում եք ուժեղ ձգտում հստակեցնելու հեռանկարները, այդ թվում նաև` անձնական կյանքում: Էլ ավելի անորոշությունը կա աշխատավայրում: Որքան շատ եք դա զգում, ավելի կտրուկ ու անսպասելի կարող են լինել ձեր գործողությունները: Այսօրը խոստանում է Ցուլերին մի շարք անակնկալներ: Վերլուծեք, թե ինչ եք կորցրել նախկինում` ինչ-որ մեկին կամ որևէ կարևոր գաղափար: Դուք կարող եք վստահել ինտուիցիային:. Իռացիոնալ վարքագիծը անսպասելի կազդի խնդիրների լուծման վրա: Ոչ բոլորին է պետք բացատրել ձեր գործողությունների շարժառիթները:


Երկվորյակներ՝  Եթե գիշերային կյանք եք վարում, հնարավոր է հաճելի շփում: Օրվա ընթացքում ցանկալի չեն մասշտաբային միջոցառումները: Ավարտին հասցրեք բոլոր գործերը, որոնք սկսել էիք նախկինում, բայց ավարտին չէիք հասցրել ինչ-ինչ պատճառներով: Հնարավոր է` շատ բան հասցնել, միևնույն ժամանակ նախաձեռնողականություն ցուցաբերելու համար հարմար ժամանակ չէ: Ֆինանսական հարցերի անորոշությունը անբարենպաստ կազդի ձեր ինքնազգացողության վրա: Օրվա վերջում հնարավոր են անսպասելի զարգացումներ, նորություններ:




Խեցգետին՝ Նախորդ օրերին ծագած լարվածությունը կարելի է թոթափել ակտիվ հանգստով կամ ֆիզիկական օգտակար աշխատանքով: Լավ կլինի կենտրոնանաք այն ամենի վրա, ինչ չի պահանջում երկարատև մոնոտոն աշխատանք, որը կարելի է արագ սկսել ու արագ ավարտին հասցնել: Բոլոր տեսակի հանդիպումներն ու քննարկումները լավ կլինի հետաձգեք: Ուշադիր եղեք ձեր հաջողություների նկատմամբ մարդկանց վերաբերմունքից: Անսպասելի նորությունները կարող են գրգռել ձեր զգայունակությունը, դուք կարիք կզգաք ինչ-որ բան անելու, ինչ-որ մեկի հարցերին կտրուկ պատասխան տալու:





Առյուծ՝ Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել  նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները:  Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել` հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:


Կույս՝ Համատեղ սեփականության կամ գույքային տարատեսակ հարցեր լուծելու համար հարմար օր չէ: Ժամանակն անցկացրեք տանը, տնային գործեր կատարեք կամ ուղղակի հանգստացեք: Գլխավորը` չնստել ինտերնետում, չպարզել հարաբերությունները ու չփորձել ստանալ բոլոր հարցերին ձեզ հարմար պատասխաններ: Ինչ-որ բան կարող է այնպես չստացվել, ինչպես սպասում եք: Աշխատանքին ամբողջությամբ մի տրվեք ու տեղ թողեք հանսգտի ու զվարճանքի համար: Ավարտին հասցրեք պլանավորված գործերը, մի ենթարկվեք շեղվելու գայթակղությանը:




Կշեռք՝ Անհանգիստ օր է, անսովոր զգուշություն է պետք ինչ-որ մեկի հետ հարաբերությունները չփչացնելու համար: Իհարկե, կատարվող փոփոխություններից կարելի է օգուտ քաղել, ըստ որում` անսպասելի: Հեռվից հնարավոր են նորություններ, աջակցություն: Փորձեք կանխորոշել բոլոր իրադարձությունները, գուշակել զարգացման միտումը: Հնարավոր է` ձեր պլաններում ինչ-որ բան փորձեք շտկել: Մեծ կրքերի ժամանակահատված է, ձեզանից պահանջվում է վճռականություն ու քաջություն: Ստեղծագործական ազդակները իրացնեք տանը:

Կարիճ՝  Ձեզանից պահանջվում է գերզսպվածություն ու առաջնայինը երկրորդականից զատելու հստակ կարողություն: Ընթացիկ իրավիճակները կարող են դառնալ ամրության ստուգման փորձ: Այսօր կարող եք գործ ունենալ անկանխատեսելի իրավիճակների ու շրջապատի անսպասելի վարքագծի հետ: Կարող եք ռիսկի դիմել, գնալ ուղիղ դիմակայության, ստուգել ուժերը: Հնարավոր է` ինչ-որ կորուստներ արձանագրեք, բայց միտումները ընդհանուր առմամբ բարենպաստ են: Սա նոր փուլի մեկնարկ է ու լավ կլինի տրամադրվեք դեպի նպատակ տանող կարճ ճանապարհին:





Աղեղնավոր՝ Աղեղնավորները կարող են հանգիստ շունչ քաշել: Ձեզ մնում է չծանրաբեռնվել աշխատանքով ու անել ամեն ինչ ամեն տեղում կարգուկանոն մտցնելու համար: Օգտագործեք հոգևոր հավասարակշռության վերականգնմանը նպաստող ամեն հնարավորություն: Դուք կարող եք խճճված հարց լուծել, որն անընդհատ անհանգստություն էր պատճառում: Կհարթվեն նաև անձնական հարաբերությունների կնճիռները: Օրը լավ կլինի ակտիվ անցկացնեք, նախաձեռնող եղեք այնտեղ, որտեղ անսպասելիորեն կարող են դրսևորվել ձեր անկրկնելի ունակությունները:





Այծեղջյուր՝ Կյանքը մատուցում է բարդ անակնկալներ` անլուծելի թվացող խնդիրների տեսքով: Կատարելով ընթացիկ գործեր` զբաղվեք կենցաղով, մտածեք գլոբալ նպատակների մասին ու անպայման պլանավորեք ձեր գործողությունները: Կարևոր է այն, որ այժմ վերջապես դրևորվում են ոչ ակնհայտ բաները: Մարդկանց հետ հարաբերություններում դուք հակված եք ուղղախոսության, համառության: Դա կարող է օգնել ձեռք բերելու այն, ինչ իսկապես անհրաժեշտ է: Վերահսկեք ձեր էներգիան ու ցաքուցրիվ մի տվեք այն:




Ջրհոս՝ Սրտին մոտ մի ընդունեք չիրականացված սպասումները: Դուք կձգտեք վերանորոգել տունը, լինել հյուրընկալ, բարեհամբույր, բայց պարտադիր չէ, որ ուրիշներն էլ նման կերպ վարվեն: Անհանգիստ օրը պահանջում է որոշակի զգուշություն, որպեսզի չվատթարացնեք հարաբերությունները կամ ինչ-որ բան չփչացնեք: Ընթացիկ փոփոխություններից կարող եք օգուտ քաղել, ըստ որում` անսպասելի: Առաջ անցեք իրադարձություններից, մի վախեցեք փորձարկումների դիմելուց: Հնարավոր է` կարևոր պլանների շտկում, անսպասելի շրջադարձեր:





Ձուկ՝ Դուք բոլորից լավ եք ընկալում ընթացիկ իրադարձությունների թաքնված իմաստն ու նախանշանները: Դուք կարողանում եք նաև անսխալ կերպով գուշակել հաջորդ իրողության բնույթը: Հատուկ ուշադրություն հատկացրեք նորին ու անսովորին: Բարդ հարցերի լուծման կամ լարված զգայական իրավիճակի թոթափման համար գյուտարար եղեք: Կարող եք գերհետաքրքրվածություն ցուցաբերել ինչ-որ մեկի նկատմամբ: Վեճերն ու խնդիրները միայն կգրգռեն ձեզ ազարտը:



Աղբյուրը՝ online-tv.am



Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք