Տարբեր ԶԼՄ-ներ հայտնում են,որ հայտնի skype ծառայությունը,որը օգտագործվում է որպես անվտանգ և տարբեր տեղեկություններ փոխանցող միջոց,հերքել է այն փաստը,թե skype-ի խոսակցությունները կարող է լսվել պետական անվտանգության ծառայությունների կողմից: Դեռ 2008 թվականին,երբ ծառայությունը պատկանում էր Ebay-ին, skype-ի տերերը հայտարարել են, որ p2p կոդավորումը խոսակցությունների լսումը դարձնում է անհնարին: 2011 թվականին ծառայությունը գնեց Microsoft ընկերությունը և skype-ը սկսեց պատկանել ամերիկյան ընկերությանը և ծառայության գործունեությունը պետք է համապատասխաներ ամերիկյան օրենքներին, մասնավորապես 1994 ընդունված «հեռախոսային զանգերի լսման մասին» օրենքին (CALEA),որն իրավապահ մարմիններն օգտագործում են ահաբեկչական կամ այլ վտանգավոր և կասկածելի գործողությունները կանխելու համար:
Այնուամենայնիվ,անվտանգության մասնագետները չեն հերքում խոսակցությունների լսման փաստը: Այս հարցի պարզաբանման համար այս տարվա (2013 թ.) հունվար ամսին Electronic Frontier Foundation-ի անդամները բաց նամակ էին ուղարկել Microsoft ընկերությանը,այս հարցին պարզ բացատրություն տալու համար: Արդյունքում ստացված պատասխան նամակում Microsoft ընկերությունը հերքել է լուրերը այն մասին, որ skype ծառայությունը համագործակցում է իրավապահ մարմինների հետ:
Կիսվիր ընկերներիդ հետ`