Բոլորին հայտնի Skype ծառայությունը հայտնի է որպես որակյալ և ճանաչված ինտերնետ-հեռախոսակապի առաջատար ընկերություն: Սակայն լինում են դեպքեր,երբ Skype ծառայությունը գործարկել չի ստացվում: Առաջարկում եմ նայել հիմանական 4 քայլերը` ծառայության կապի և որակի կարգավորումների հետ կապված :
1. Heartbeat
Առաջին հերթին պետք է համոզվել,որ Skype ծառայությունը գտնվում է աշխատանքային ռեժիմում: Դրա համար պետք է սեղմել «օգնություն» (Помощь) տողին և ընտրել «Heartbeat» (skype-ի կարգավիճակ) բաժինը կամ բռաուզերի միջոցով մուտքագրել heartbeat.skype.com հասցեն,որը ցույց է տալիս ծառայության ընդհանուր կարգավիճակը:
2.Ձայնային կարգավորումներ
Պետք է ստուգել բարձրախոսի և դինամիկների աշխատունակությունը: Դրա համար պետք է սեղմել «գործիքներ» (Инструменты),ընտրել «կարգավորումներ» (Настройки) բաժինը և բացել «ձայնային կարգավորումներ» (Настройки звука)-ը: Բարձրախոսը ստուգելու համար պետք է որևէ բառ ասել,եթե «microphone volume» տողում կհայտնվի կանաչ գույն,ապա կարելի է վստահ լինել,որ բարձրախոսը աշխատում է:
3.Տեստային զանգ
Եթե բոլոր կարգավորումները կատարված են պատշաճ,ապա կարելի է կատարել տեստային զանգ: Դրա համար պետք է «ձայնային կարգավորումներ» բաժնից սեղմել «կատարել ստուգիչ զանգ» (Сделать контрольный звонок),կամ ուղղակի զանգ կատարել echo123 օգտագործողին:
4.Ինտերնետ-կապի արագությունը
Եթե զանգի որակը թույլ է կամ անընդհատ տեղի է ունենում խոսակցության թարմացում,հնարավոր է ինչ-որ մեկը ծանրաբեռնում է ինտերնետ ալիքը: Դա կարող է լինել ներբեռնումները «BitTorrent»-ի միջոցով կամ այլ «peer-to-peer» կապերի պատճառով: Պետք է անջատել բոլոր նշված ծրագրերը ոչ միայն Ձեր համակարգչում,այլ նաև խոսակցի համակարգչում:
Կիսվիր ընկերներիդ հետ`