пятница, 14 июня 2013 г.

Ինչու՞ մենք այլևս չենք կարող առանց սոցիալական ցանցերի


Համացանցում շատ է խոսվում այն մասին, որ սոցիալական ցանցերը մեզանից խլում են մեր ժամանակի գրեթե 70%-ը, եթե ոչ 90%-ը կամ 100%-ը: Եկեք պարզենք, ի վերջո ի՞նչն է պատճառը, որ մենք այլևս չենք կարող առանց սոցիալական ցանցերի: 

1. Սոցիալական ցանցերը բավարարում են մեր հետաքրքրությունները 
Մենք սոցիալական ցանցում ստեղծում ենք պրոֆիլ, որպեսզի կապի մեջ մնանք մեր ընկերների,մեր բարեկամների հետ: Միանշանակ բոլորն էլ ցանկանում են իմանալ ինչ է կատարվում իրենց բարեկամների կյանքում,առանձ նրանց այցելելու, որի հնարավությունն էլ տալիս է սոցցանցը: Իսկ հետագայում արդեն նոր ընկերները և ծանոթները լրացնում են մեր ընկերների ցուցակը,ինչը կարելի է ասել շատ հետաքրքիր է:

2. Սոցիալական ցանցերում մենք միշտ հասանելի ենք
Սոցցանցերը մեզ տալիս են բոլոր հնարավորությունները լինել միշտ կապի մեջ: Նախկինում նույնպես կապի մեջ էինք բջջային հեռախոսների կամ նամակների շնորհիվ, որն այդքան էլ արդյունավետ չէ: Բնականաբար սոցիալական ցանցով շփվելն ունի իր արդյունավետությունը, ինչը շատ հաճելի է:

3. Սոցիալական ցանցերը մեր անձնական արխիվն են
Սոցիալական ցանցերը մեզ միշտ հնարավորություն են տալիս պահպանել մեր անձնական տվյալները որպես արխիվ: Մենք միշտ կարող ենք գտնել մեր անցած իրադարձությունների նկարները, լսել մեր նախընտրած երաժշտությունը և պահպանել այն մեր պրոֆիլում:

4. Սոցիալական ցանցերը մեզ դարձնում են նշանակալի և ճանաչված
Իրականում սոցցանցերը մեզ դարձնում են ավելի նշանակելի և ճանաչված, ինչը հատկապես զգացվում է, երբ ստանում ենք "Like" կամ "Класс": Երբ մեզ ուղարկում են նվերներ կամ մեկնաբանում են մեր նկարները: 

5.Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս մուտք գործել այլ ռեսուրսներ
Որպեսզի մենք ավել ժամանակ չծախսենք և գրանցվենք այլ ռեսուրսներում, մուտք գործելու համար օգտագործում ենք սոցիալական ցանցի մեր հաշիվը: Ինչը նույնպես շատ հարմար է և արդյունավետ:

Ահա և վերջ: Ինչպես տեսնում ենք սոցիալական ցանցերը մեզ տալիս են առավելը: Բավարարում են մեր նախասիրությունները, պահպանում են մեր կյանքի բոլոր հիշողությունները, դարձնում են մեզ ավելի ճանաչված և իհարկե հնարավորություն են տալիս միշտ մնալ կապի մեջ ընկերների հետ:

Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք