воскресенье, 2 июня 2013 г.

Փոփոխություններ կապված Facebook-ի նկարների ֆորմատի հետ


Վերջերս Facebook սոցիալական ցանցում առկա նկարները սկսել են երևալ WebP ֆորմատով:
WebP - (անգլերեն արտասանվում է ինչպես weppy) նկարների սեղմման ֆորմատ է, որի օգտագործումից նկարի որակը պահպանվում է: Այս ֆորմատով նկարների հետ աշխատելու համար կա 2 ծրագիր:

1. Այս ֆորմատով նկարը բացելու համար օգտագործվում է libvpx-ը: 
2. Այս ֆորմատի նկարը վերափոխելու համար օգտագործվում է (օր. JPG-ից WebP) webpconv-ը: 
Եթե հավատանք այս ծառայության նախագծող Google-ին, ապա այն ավելի արդյունավետ ֆորմատ է նկարների համար, քան օրինակ JPG,PNG,GIF-ը և այլն: Այսուհետ Facebook սոցիալական ցանցում յուրաքանչյուր վերբեռնվող նկար, որոնք կվերբեռնեն օգտատերերը, ավտոմատ կերպով JPG և այլ ֆորմատներից վերափոխվելու է WebP ֆորմատի:

Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք