понедельник, 17 июня 2013 г.

Facebook-ի և Instagram-ի համատեղ նոր ծառայությունը

TechCrunch-ի տվյալներով Facebook սոցցանցը կարող է հայտարարել Instagram-ում նոր ծառայության հայտնվելու մասին: Ըստ նախնական տվյալների ծառայությունը Instagram-ի բոլոր օգտատերերին հնարավորություն կտա  ստեղծել կարճամետրաժ տեսահոլովակներ:

Ինչպես հայտնում է Digit.ru-ն, սոցցանցը բոլոր լրատվամիջոցներին հրավիրել է միջոցառման, որը տեղի կունենա հունիսի 20-ին` ընկերության Մենլո-Պարկ շտաբում: Սոցիալական ցանցը հայտարարել է, որ այդ օրը սպասվում է նորարարություն սոցցանցի կողմից: Այն մասին, որ սոցցանցը փորձարկում է նոր ծառայություն, ԶԼՄ-ներում խոսվում է արդեն 3 շաբաթ: Խոսվում է նաև, որ սոցցանցը Vine ծառայության միջոցով Facebook-ում և Instagram-ում կարող է հնարավորություն տալ ստեղծելու 5-10 վայրկյանանոց տեսահոլովակներ: Մի խոսքով, մնում է սպասել նորարությունների և անակնկալների առաջատար սոցցանցի և առաջատար ֆոտոծառայության կողմից:

Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք