вторник, 7 мая 2013 г.

Facebook-ը կորցրել է իր 11 միլիոն օգտատերերին ԱՄՆ-ում

Facebook սոցիալական ցանցը մեկ տարվա ընթացքում զրկվել է իր 11 միլիոն համակարգչային օգտատերերից ԱՄՆ-ում,որի մասին հայտնել է The Guardian-ը: ԱՄՆ-ում Facebook-ից օգտվողների թիվը կրճատվել է 11 միլիոնով. 2012 թ-ի մարտի տվյալներով այն կազմել է 153 միլիոն,իսկ 2013-ի մարտի տվյալներով նվազել և դարձել է 142 միլիոն: Facebook-ի օֆիցիալ հաշվետվության համաձայն 2013 թվականի  առաջին եռամսյակում օգտվողների ամսական լսարանը կազմում է 1,1 միլիարդ,ինչը նախորդ տվյալների հետ համեմատած 1/5-րդով ավել է: Ցուցանիշների նվազման մասին տեղեկացնում է SocialBakers-ը,որտեղ կարող եք դիտել նաև այլ սոցցանցերի վիճակագրությունները,նաև ըստ երկրների:

Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք