среда, 15 мая 2013 г.

Ինչպե՞ս աշխատանքի վայրում չտարվել սոցցանցերով



Հաճախ այնպես է լինում,որ պետք է ինչ-որ կարևոր գործ հասցնել իր ավարտին, սակայն դրա իրականացմանը խանգարում է սոցցանցերում շփվելը և դրանցով տարվելը: Աշխատավայրում այս խնդրին հանդիպում են գրեթե բոլորը,եթե ոչ բոլորը: Հնարավոր է որոշների մոտ ցանկություն էլ չառաջանա այս վատ սովորությունից հրաժարվել, սակայն նրանց համար, ովքեր կցանկանան ազատվել այս սովորությունից, խորդուրդ կտամ համակարգչի մեջ տեղադրել SelfRestraint ծրագիրը: Ծրագիրը հնարավորություն է տալիս արգելափակել բոլոր այն կայքերը, որոնք խանգարում են աշխատավայրում և ընդհանրապես:





1.Ծրագիրը տեղադրելուց հետո կատարեք կայքերի հասցեների մուտքագրում կամ ընտրություն,որոնք ցանկանում եք արգելափակել`


2.Ընտրելուց հետո սահմանեք արգելափակման ժամանակը

Նշեմ նաև,որ կայքերը կարելի է արգելափակել 15 րոպեից սկսաց մինչև 24 ժամով:

Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք