вторник, 5 марта 2013 г.

Google Chrome-ը կորցնում է իր դիրքերը բռաուզերների շուկայում

Net Applications ծառայությունը հրապարակել է բռաուզերների շուկայի վերաբերյալ 2013-ի փետրվարյան ցուցանիշները: Հետազոտությունները ցույց են տվել,որ Internet Explorer-ի դիրքերը բարձրանում են,իսկ Chrome-ը ,ընդհակառակը,զիջում է իր դիրքերը: Փետրվարյան ցուցանիշների համաձայն,Internet Explorer-ի շահաբաժինը կազմել է 55,82%: Firefox-ի համար նույնպես գրանցվել է աճ` մինչև 20,12%-ի չափով: Դրան համընթաց Chrome-ի ցուցանիշը նվազել է մինչև 16,27%: Այսպիսի ցածր ցուցանիշ վեբ-բռաուզերի համար դեռևս չէր գրանցել 2011-ի սեպտեմբերից սկսած: Տարօրինակ է,սակայն մի այլ ընկերություն բռաուզերների շուկայում հաստատել է Chrome-ի լիդերության փաստը: Ըստ StatCounter-ի 2013-ի փետրվարի տվյալների,Chrome-ի ցուցանիշը հասնում է 37,09%-ի,իսկ Internet Explorer-ինը` 29,82%: Firefox-ը ստացել է ընդամենը 21,34%:

Կիսվիր ընկերներիդ հետ`
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք