понедельник, 11 марта 2013 г.

Աշխարհի հրաշագեղ եկեղեցիները


Եկեղեցիներն ամբողջ աշխարհում տարբերվում են իրենց ճարտարապետական տարբեր լուծումներով: Եկեղեցական ճարտարապետությունն ունի շատ հարուստ և բազմաբնույթ պատմություն,ինչը և ցույց է տալիս,որ եկեղեցական ճարտարապետությունից է սկիզբ առել ճարտարապետական նորարարությունները,բոլոր նոր եկեղեցական ոճերը: Մինչև մեր օրեր պահպանվել են հին աշխարհի լավագույն և շքեղ պաշտամունքների վայրերը,ինչպես նաև նրանց թվին են միացել նորերը: Ձեզ եմ ներկայացնում դրանցից մի քանիսը:


1.Լաս Լախաս Մայր տաճար
Տաճարը գնտվում է Կոլումբիայում,որի շինարարությունն ավարտվել է 1984 թվականին: Այն հանդիսացել է խաղաղության բանալի Հարավային Ամերկայի երկու ժողովուրդների միջև: 

2.Հոբելյանական եկեղեցի
Եկեղեցին համարվում է Հռոմի համայնքային կենտրոնը: Այն կառուցվել է 1996-2003 թվականներին Ռիչարդ Մեյերի կողմից` տեղի բնակչության կյանքը վերկենդանացնելու նպատակով:

3.Սուրբ Մարիամ Աստվածածին տաճար
Տաճարը գտնվում է Բրազիլիայում,որը կառուցվել է 1988 թվականին: Սյուների միջև տարածությունը ծածկված է գունավոր ապակիով:

4. Տիրամայրն արցունքների մեջ Մայր տաճար
Մայր տաճարը գտնվում է Իտալիայի Սիրակուզա քաղաքի մոտակայքում: Տաճարը կառուցված է այնպես,որ երևում է քաղաքի բոլոր ծայրերից:

Կիսվիր ընկերներիդ հետ`
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք