суббота, 9 марта 2013 г.

5 նոր և օգտակար ծրագրեր Windows 8-ի համար


Windows 8-ի հնարավորություններն էլ ավելի են ընդլայնում էլեկտրոնային գաջետները,որոնք դառնում են ցանկացած օգտվողի հիանալի օգնականը: Պետք է ուղղակի տեղադրել ցանկալի ծրագրերի շարքը,որոնց թիվը օնլայն-մարկետում անցնում է 100.000-ը: Օգտվողների ընտրությունը հեշտացնելու համար կորպորացիայի մասնագետները տեղեկացրել են մի քանի նոր ծրագրերի մասին,որոնք կարելի է գտնել Windows Marketplace-ում:

1.Chimpact
Փոքրիկ բրիտանական Yippee!Entertaiment ծրագրավորող ընկերությունը ստեղծել է հետաքրքիր մի խաղ,որի հերոսը ուրախ կապիկն է: Իսկ եթե կցանկանաք խաղալ այս խաղը,սակայն Ձեր ձեռքի տակ չի լինի համակարգիչ,ապա կարող եք այդ ամենն անել Ձեր Windows Phone 8 հեռախոսի միջոցով:

2.Music Marker Jam
Windows 8-ի տված հնարավորությունների շնորհիվ ոչ միայն  կարելի է զվարճանալ,այլ նաև ստեղծել երաժշտություն: Դրանում օգնության է գալիս Music Marker Jam ծրագիրը,որը ստեղծվել է գերմանական ծրագրավորող ընկերություն MAGIX-ի կողմից:

3.Calculator
Նրանք,ովքեր առօրյայում շատ են առնչվում կոնկրետ գիտությունների և հաշվարկների հետ,կարող են օգվել ունիվերսալ հաշվիչից,որը մշակել է Ռիչարդ Ուոլտերսը: Ծրագիրն իմ մեջ ներառում է նաև վալյուտային հաշվիչ,որի մեջ առկա է նաև հայկական դրամը (AMD):

4.CookBook
CookBook ծրագրի օգնությամբ,որը մշակվել է ֆրասիական Slow Sense ծրագրավորող ընկերության կողմից,օգտվողները հնարավորություն  ունեն ստանալ շուրջ 300.000 խոհանոցային բաղադրատոմսեր ամբողջ աշխարհից: Հարմարության համար բաղադրատոմսերը բաժանված են կատեգորիաների:

5.Paint 4 Kids
Իտալական Ela & Pietro Lab ծրագրավորող ընկությունը մշակել է Paint 4 Kids ծրագիրը,որի օգնությամբ կարելի է ստեղծել գունավոր նկարներ մի քանի հպումների շնորհիվ: Իսկ ստացված նկարները կարելի է տպել կամ ուղարկել ընկերներին: Ծրագիրը հիմնականում նախատեսված է փոքրիկների համար:

Կիսվիր ընկերներիդ հետ`
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք