воскресенье, 24 февраля 2013 г.

Ինչպե՞ս ակնթարթորեն տարածել անձնական ֆայլերը սոցիալական ցանցերում

Ներկայումս համցանցում առկա են բազմաթիվ "ամպային" ծառայություններ,օրինակ Dropbox,SkyDrive և այլն,սակայն նրանց միջոցով հաճախ խնդիրներ են առաջանում որևէ ֆայլ շատ արագ հրապարակել: Ցանկություն է առաջանում շատ արագ կիսվել որևէ նյութով,առանձ որևէ գրանցման և առանձ որևէ ծրագիր տեղադրելու միջոցով: Ձեզ եմ ներկայացնում Jumpshare "ամպային" ծառայությունը,որը չի ապահովում  մեծ ծավալ և պահպանման ժամկետ,սակայն թույլ է տալիս կիսվել անձնական ֆայլերով վայրկյանների ընթացում: Դրա համար պարզապես մուտք գործեք jumpshare.com կայք և այն ֆայլը կամ փաստաթուղթը,որը ցանկանում եք հրապարակել,մկնիկի օգնությամբ տեղափոխեք վեբ-էջի վրա: Երբ ֆայլը արդեն կվերբեռնվի,դուք կարող եք այն տարածել հայտնի սոցիալական ցանցերում,ինչպիսիք են,օրինակ` Facebook-ը,Twitter-ը և Google+ ցանցը: Jumpshare "ամպային" ծառայությունում ֆայլերի պահպանման ժամկետը կազմում է երկու շաբաթ: Նշեմ նաև,որ ծառայությունը աշխատում է շուրջ 203 տեսակի ֆայլերի հետ:


Կիսվիր ընկերներիդ հետ`
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք