четверг, 31 января 2013 г.

Twitter-ի մի քանի Pro տարբերակներ

 

Twitter-ում օգտագործողները օրական գրում են 500-ից ավելի հաղորդագրություններ: Նրանց համար,ովքեր հաճախ են օգտվում Twitter-ից,ստեղծված են բազմաթիվ Pro կայքեր և հավելվածներ,որոնք ավելի են հեշտացնում Twitter-ում հաղորդագրություններ գրելը: Այսօր կխոսենք մի քանի այդպիսի կայքերի և հավելվածների մասին: 

1.TweetDeck: Կայքը` tweetdeck.com
Այս կայքի օգնությամբ հնարավոր է ստեղծել կարճ հղումներ Twitter-ում հրապարակելու համար: Կայքը հնարավորություն է տալիս նաև օգտագործել միանգամից մի քանի օգտագործողի հաշիվներ և միաժամանակ կառավարել նրանց հրապարակման ցուցակները: Հնարավորություն կա նաև հետևել ոչ միայն Twitter-ի նոր հրապարակումներին,այլ նաև ճանաչված այլ սոցիալական կայքերի հրապարակումներին: Ասեմ նաև,որ կայք մուտք գործելու համար ձեզ պետք է հենց Tweeteck-ի գրացում,այլ ոչ թե Twitter-ի:


2.HootBar: Կայքը` addons.mozilla.org



Հավելվածը կօգնի բարցրացնել Ձեր Twitter-ի վարկանիշը. անընդհատ հրապարակել նոր նյութեր,հղումներ և իհարկե հետաքրքիր կայքեր: Այս հավելվածը նախատեսված է Firefox-ի համար,որի օգնությամբ կարելի է ստեղծել նաև հետաքրքիր tweet վեբ էջից,որը դուք գտել եք,ուղղակի սեղմելով հասցեի տողի վրա:


3.Splitweet: Կայքը` ru.splitweet.com

Spiltweet օնլայն ծառայությունը հնարովորություն է տալիս գրել tweet-ներ միանգամից մի քանի օգտագործողների հաշիվներից: Հաճելին այն է,որ ծառայությունն ունի ռուսերեն ինտերֆեյս:


Նյութը տարածեք սոցցանցերում`
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք